Համրը (Ռաֆայել)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1507 |
բարձրություն | 65,2 սանտիմետր[1] |
լայնություն | 48 սանտիմետր[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Դոժերի պալատ |
հավաքածու | Մարկե ազգային պատկերասրահ[2] |
հիմնական թեմա | կին |
պատկերված են
| |
http://www.gallerianazionalemarche.it/collezioni-gnm/la-muta/ կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Համրը (Ռաֆայել) (իտալ.՝ La Muta), Ռաֆայելի վրձնին պատկանող անհայտ երիտասարդ կնոջ դիմանկարի պայմանական անվանումը, որը դասվում է նկարչի ֆլորենտական շրջանի ստեղծագործությունների շարքին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի ստեղծումը թվագրվում է 1507 կամ 1508 թվականով։ Ելիզավետա Գոնզակային՝ Ուրբինիստական դուքս Գվիդոբալդո Մոնտեֆելտռոյի կնոջը կամ դուքս Ջովաննայի քրոջը[3] սովորաբար անվանել են Ռաֆայելի բնորդուհի։ Մինչև 1631 թվականը «Համրը» պահվել է Ուրբինոյում, ապա տեղափոխվել Ֆլորենցիա։ 1927 թվականին նկարը Ուֆֆիցիից վերադարձվել է Մարկեի Ազգային պատկերասրահ՝ հեղինակի հայրենիք։
1975 թվականի փետրվարի 6-ին «Համրը» «Սենեգալյան մադոննայի» և Պիեռո դելլա Ֆրանչեսկայի «Քրիստոսի խարազանումը» կտավների հետ գողացվել է թանգարանից և սահմանից դուրս բերվել[4]։ Մեկ տարի անց Ինտերպոլը բոլոր երեք նկարները հայտնաբերել է Լոկարնոյում (Շվեյցարիա)։
Նկարի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջիկը պատկերված է երեք քառորդ շրջադարձի դիրքով նստած։ Նայում է հանդիսատեսին աջից ձախ, նրա մազերը մեջտեղից բաժանված են 2 մասի․ դրանով էլ «Համրը» նման է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզային»[5]։ Սակայն կան նաև տարբերություններ․ նկարի ֆոնը մուգ է, իսկ զգեստը նկարված է ամենայն մանրամասնությամբ։ Բնորդուհու ձեռքերը հենված են անտեսանելի ճաղաշարին։ Դրանում կարելի է նկատել ֆլամանդական բնանկարիչ Հանս Մեմլինգի ազդեցությունը[6], որը կրում էր դեռևս Ռաֆայելի ուսուցիչը՝ Պիետրո Պերուջինոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Մարկե ազգային պատկերասրահ
- ↑ http://www.gallerianazionalemarche.it/collezioni-gnm/la-muta/
- ↑ Portrait of a Gentlewoman (The Silent One) Archived 2012-11-29 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ «The cheek! From hapless chancers to masters of audacity» (անգլերեն)։ The Independent։ 21.08.2011
- ↑ Обе картины написаны примерно в одно и то же время; скорее всего, Рафаэль сознательно копировал манеру Леонардо.
- ↑ H. Chapman, T. Henry, C. Plazzotta. «Raphael from Urbino to Rome» P. 83. (անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pierluigi De Vecchi, Raffaello, Rizzoli, Milano 1975.
- Paolo Franzese, Raffaello, Mondadori Arte, Milano 2008. ISBN 978-88-370-6437-2
- Comando Carabinieri — TPC, Anno Operativo 2001, Edizioni De Luca, Roma 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Portrait of a Woman (La Muta) (անգլ.)