Բարձր Վերածնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարձր Վերածնունդ, կերպարվեստի զարգացման ժամանակաշրջան իտալական Վերածննդի մեջ։ Բարձր Վերածննդի ժամանակաշրջանի սկիզբը ավանդաբար համարվել է 1490-ական թվականները, երբ ստեղծվել Խորհրդավոր ընթրիքը (Լեոնարդո դա Վինչի) որմնանկարը Միլանում և Լորենցո դե Մեդիչիի մահը Ֆլորենցիայում և ավարտվել է 1527 թվականին Կառլ V-ի զորքերի` Հռոմից վռնդվելուց հետո։ Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է գերմաներենով (Hochrenaissance) 19-րդ դարի սկզբում։ Նախահիմքը Բարձր ոճի գեղանկարչության ու քանդակագործության մեջ է, որը նկարագրվել է Ջոհանն Յոահիմ Վինքելմանի(Johann Joachim Winckelmann ) կողմից [1]։ Վերջին քսան տարիների ընթացքում տերմինի գործածումը հաճախակի քննադատվում է ակադեմիական արվեստի պատմաբանների կողմից՝ անտեսելով պատմական զարգացումները և կենտրոնանալով մի քանի iconic աշխատանքների վրա[2]։

Անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջոնեի «Փոթորիկ», c. 1507-8.

Սկսած ուշ տասնութերորդ դարից` Բարձր Վերածնունդը վերաբերվել է իտալական պետություններում գեղարվեստական արտադրանքի 30-ամյա ժամանակաշրջանին գլխավորապես Հռոմում՝ պապական պետությունում։ Բարձր Վերածննդի հայտնի ստեղծագործություններ են Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոnյի և Ռաֆայելի գեղանկարները։ Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները, ինչպես կարծում են որոշ գիտնականներ, օրինակ, Ստեփան Ֆրեդբերգը, Բարձր Վերածննդի գեղանկարչության բարձրակետն են իրենց մասշտաբների ամբիցիոզությամբ, բովանդակային կառուցվածքի բարդությամբ, մարդկային ֆիգուրաներով, դասական մշակույթից դեկորատիվ հղումներով, որը կարող է դիտվել խորհրդանշական Բարձր Վերածննդի գեղանկարչության մեջ։ Վերջին տարիներին արվեստաբանները բնութագրում են Բարձր Վերածնունդը որպես շարժում այդ ժամանակի մեջ՝ ի տարբերություն 15-16-րդ դարերի արվեստի հանդեպ եղած փորձարարական մոտեցումների։ Շարժումը բնութագրվում է որպես պահպանողական [3][4], քանի որ արտացոլում է նոր դիրքորոշումներ[5]։

Որմնանկար` արված Ռաֆայելի կողմից Վատիկանի պալատում
Մոնա Լիզա, Ջեկոնդա(1503–05/07)—Լուվր, Փարիզ, Ֆրանսիա
Բրեմենտի Տեմպիետտո, հղկվել է 1502 թ․, Սուրբ Պետրոս Մոնոտորիոյում, Հռոմում

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր Վերածնունդը ճարտարտարապետության մեջ պայմանականորեն սկսվում է Դոնատե Բրեմենտեով (Donato Bramante), ում Տեմպիետտոյի վրա աշխատանքները սկսվում է 1510 թվականին։ Տեմպիենտոն խորհրդանշում է հին հռոմեական ճարտարապետության լայնամասշտաբ վերածնունդը ։ Դավիդ Վատկինը գրում է, Տեմպիետտոն Ռաֆայելի՝ Վատիկանում (1509–11) եղած աշխատանքների նման է․ դա քրիստոնեական և հումանիստական իդեալների հաշտեցման փորձ է[6]։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր Վերածնունդն ավանդաբար դիտվել է որպես ստեղծագործական հանճարի մեծ պայթյուն՝ հետևելով Ջորջիո Վազարիի կողմից առաջարկված արվեստի պատմության մեջ եղած մոդելին։ Նույնիսկ համեմատաբար մանր նկարիչների (ֆրա Բերթոլոմեո և Մարիոտտո Ալբերտինելլի) աշխատանքները այդ ժամանակահատվածում աչքի են ընկնում իրենց ներդաշնակությամբ ու կատարման բարձր տեխնիկայով։ Չափազանցված պոզաները նկատելի են Միքելանջելոյի, Անդրե դել Սարտոյի և Քորեջիոյի նախակերպարներում, այսպես ասած, Մաներիզմում, որը արվեստի պատմության մեջ նշված է որպես Ուշ Վերածննդի ոճ։ Ջինջ տրամադրությունը և լուսաշող գույները Ջիորջիոնեի կողմից արված նկարներում (նաև ավելի վաղ Տիտիանի կողմից արված) որպես Վաղ Վերածննդի ոճ կիրառվել է Վենետիկում։ Ժամանակի ոճը ճանաչելի է նաև Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայում և Ռաֆայելի Աթենքի դպրոցի մասերում։

Ռաֆայել Աթենքի դպրոցը

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր Վերածննդի քանդակագործության նմուշներ են Միքելանջելոյի Պիետան և Դավիթը։ Դավիթը բնորոշվում է լռության և շարժման հավասարակշռվածությամբ։ Քանդակագործությունը դարձել է առավել հայտնի արվեստի ձև և սովորաբար հովանավորվել է հանրության կամ պետության կողմից։ Քանդակները եղել են զարդարանքի միջոց։ Դրանք դրվել են նաև բակերում, ուսումնասիրվել է արվեստի գործը և հիացմունք առաջացրել։ Շատ արվեստագետներ հովանավորվել են հարուստ ընտանիքների կողմից։ Հռոմի պապ Հուլիոս II-ը նույնպես հովանավորել է բազմաթիվ արվեստագետների։ Բարձր Վերածննդի շրջանում առավելապես զարգացած է եղել փոքր չափերի քանդակների պատրաստումը։ Ձևավորվել են նաև տաճարների առաստաղներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jill Burke, "Inventing the High Renaissance from Winckelmann to Wikipedia: an introductory essay", in: Id., Rethinking the High Renaissance: Culture and the Visual Arts in Early Sixteenth-century Rome, Ashgate, 2012
  2. Marcia Hall, “Classicism, Mannerism and the Relieflike Style” in The Cambridge Companion to Raphael, Cambridge: Cambridge University Press, p. 224.
  3. Stephen Freedberg, _Painting of the High Renaissance in Rome and Florence, 2 vols., Cambridge MA; Harvard University Press
  4. Alexander Nagel, "Experiments in Art and Reform in Italy in the Early Sixteenth Century", in Kenneth Gouwens and Sheryl E. Reiss eds., The Pontificate of Clement VII: History, Politics, Culture, Ashgate 2005, 385–409
  5. Elizabeth Cropper, "The Place of Beauty in the High Renaissance and its Displacement in the History of Art", in Alvin Vos ed., Place and Displacement in the Renaissance, 1995, 159–205
  6. D. Watkin, A History of Western Architecture, 4th ed., Watson Guptill (2005) p. 224.