Հիպերհղում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հղումից)

Հիպերհղումը, կամ հիպերկապը, կամ պարզապես հղումը հնարավորություն է, որ թույլ է տալիս մի փաստաթղթից ավտոմատ կերպով անցնել մեկ ուրիշ կապված փաստաթղթի[1]։ Հղումները օգտագործվում են հիմնականում կայքերում, որպեսզի թույլ անցումը մեկ այլ կայք լինի միայն մեկ սեղմման շնորհիվ։

Սկզբնակետ և թիրախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումը ունի սկզբնակետ և նպատակակետ՝ թիրախ։ Սկզբնակետի մասնիկի ակտիվացումը թույլ է տալիս ավտոմատ կերպով անցնելու նպատակակետին։

Հղման սկզբնակետը սովորաբար բառ, նախադասությունն, նկար, կամ դրանցից որևէ մեկի մասնիկ է հիպերտեքստային փաստաթղթում։ Նպատակակետը կարող է լինել ինչպես մի այլ փաստաթուղթ (ընդ որում այդ փաստաթղթի սկիզբը, կամ ցանկացած մասը), այնպես էլ նույն փաստաթղթի մի այլ մաս։ Որոշ հիպերտեքստային համակարգեր չեն կարող երաշխավորել նպատակակետի հավաստիությունը, գոյությունը, և հաճախ այս դեպքերում հանդիպում ենք հիպերկապերի, որ անվանում են կտրված, կոտրած կամ անհասանելի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cara Membuat Dan Membangun Backlink Di Blog Menurut Pakar SEO». Merriam-Webster.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.