Էնդրյու Մելոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդրյու Մելոն
անգլ.՝ Andrew Mellon
AWMellon.jpg
Ծնվել էմարտի 24, 1855(1855-03-24)[1][2][3][4][5]
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 26, 1937(1937-08-26)[2][4] (82 տարեկանում)
Մահվան վայրՍաութհեմփթոն (Նյու Յորք)
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունՊիտսբուրգի համալսարան
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, դիվանագետ, բանկիր և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Thomas Mellon
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ դեսպան Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ ֆինանսների նախարար, դեսպան և finance minister
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՊոլ Մելոն և Ailsa Mellon Bruce
Andrew W. Mellon Վիքիպահեստում

Էնդրյու Ուիլյամ Մելոն (անգլ.՝ Andrew William Mellon , մարտի 24, 1855(1855-03-24)[1][2][3][4][5], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 26, 1937(1937-08-26)[2][4], Սաութհեմփթոն (Նյու Յորք)), ամերիկացի բանկիր, գործարար, արդյունաբերող, բարերար, արվեստի կոլեկցիոներ և քաղաքական գործիչ։

Նախքան քաղաքականություն մտնելը ՝ լինելով հարուստ ընտանիքի զավակ, Էնդրյուն հիմնում է հսկայական մի բիզնես կայսրություն։ 1921 թվականի մարտի 9֊ից մինչև 1932 թվականի փետրվարի 12֊ը եղել է Միացյալ Նահանգների Գանձապետարանի պետքարտուղարը և աշխատել նախագահներ Ուորեն Հարդինգի ՝ ԱՄՆ-ի 29-րդ նախագահը (1921-1923 թթ.), Ջոն Քելվին Քուլիջի ՝ ԱՄՆ ֊ի 30֊րդ նախագահը (1923-1929 թթ.) և Հերբերտ Քլարկ Հուվերի ՝ ԱՄՆ 31-րդ նախագահը (1929-1933 թթ.) հետ։ Կարճ ժամանակով եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Միացյալ Թագավորությունում։ Էնդրյու Մելոն մահացել է 1937 թվականի օգոստոսի 26֊ին Լոնգ Այլենդի Նյու Յորք նահանգի Սաուսեմփթոն գյուղում, սակայն թաղվել է Վերջինիա նահանգի Ափերվիլ քաղաքում։

Վաղ շրջանի կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1855 թվականի մարտի 24֊ին ԱՄՆ ֊ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Հայրը ՝ Թոմաս Մելոն, ով իռլանդացի էմիգրանտ էր, եղել է բանկիր և դատավոր։ Ունեցել է երեք ավագ և մեկ կրտսեր եղբայր։ Էնդրյուն սովորել է Փենսիլվանիայի Արևմտյան համալսարանում և թողել այն նախքան ավարտելը։

Բիզնես կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոն ֆինանսական կարողությունը վաղ ցույց տվեց։ 1972 թվականին նրա հայրը ածխի բիզնես հիմնեց նրա համար, որը շուտով վերածվեց շահավետ ձեռնարկության։ Որոշ ժամանակ անց Մելոն միացավ իր հոր բանկային ֆիրմային և 1880 թվականին, երկու տարի անց, բանկի սեփականությունը փոխանցվեց նրան։ Նա նաև ներգրավվեց մի շարք արդյունաբերական գործունեություններում ՝ նավթի, պողպատի, նավաշինության և շինարարության։ Մելոնն Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկն էր, երրորդ ամենաբարձր եկամտահարկ վճարողը 1920֊ական թվականների կեսերին, Ջոն Դևիսոն Ռոքֆելլերից և Հենրի Ֆորդից հետո[6]։ Մինչև նրա ԱՄՆ֊ի ֆինանսների նախարար դառնալը նրա կարողությունը հասավ 300 միլիոն դոլարից շուրջ 400 միլիոնի, 1929 ֊1930 թվականներին։ Եղել է նաև Փիթսբուրգի Առևտրային Ազգային բանկի տնօրենը[7]։ Մելոն Փենսիլվանիայում Օուլդ Օվերհոլդ վիսկիի արտադրության երեք սեփականատերներից մեկն էր։ Այդ ժամանակ Օուլդ Օվերհոլդն ամենախոշոր և ամենահարգված վիսկիի արտադրությունն էր երկրում։ 1919 թվականին համասեփականատեր Ֆրիքի մահից հետո, նրա բաժինը մնաց Մելոնին, սակայն 1925 թվականին, նա կազմակերպությունը վաճառեց մի Նյու Յորքցի նպարավաճառի[8]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոն դրոշմանիշի վրա

Մելլոն 1921 թվականից մինչև 1932 թվականը լինելով ԱՄՆ֊ի Գանձապետարանի պետքարտուղարը և աշխատելով նախագահներ Ուորեն Հարդինգի, Ջոն Քելվին Քուլիջի և Հերբերտ Քլարկ Հուվերի հետ շատ աշխատանքներ է կատարել։ Նա ստույգ նպատակներ ուներ․ Առաջին համաշխարհային պատերազմից հետո կուտակված հսկայական դաշնային պարտքը նվազեցնել, քանի որ հարկային դրույքաչափերը շատ բարձր էին և մարդիկ չէին կարողանում վճարել դրանք, խուսափում էին հարկերից։ Ուստի նա որոշեց․

  • նվազեցնել եկամտահարկի տոկոսադրույքը՝ 77 % ֊ից մինչև 24 % , կանխատեսելով, որ աճ կդիտվի տնտեսության մեջ,
  • նվազեցնել դաշնային գույքահարկը [9]։

1929 թվականից մինչև 1931 թվականը նա շատ ժամանակ անցկացրել է արտերկրում, Եվրոպական պարտքերը մարելու բանակցությունների համար, որն Առաջին համաշխարհային պատերազմից էր գոյացել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

45 տարեկան հասակում, 1900 թվականին Մելոն ամուսնանում է Նորա Մերի Մաքմյուլենի հետ[10]։ Ունեցան երկու երեխա ՝ Ալիսան (ծնված 1901 թ․) և Փոլը (1907թ․)։ Նրանց ամուսնությունն ավարտվում է 1912 թվականին ամուսնալուծությամբ։ Մելենն ի տարբերություն իր նախկին կնոջ կրկին չի ամուսնանում[11]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառության Տաճար

1913 թվականին իր եղբոր Ռիչարդ Մելոնի հետ նա իր հոր համար հուշահամալիր է հիմնում ՝ Մելոնի անվան Արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտ, որպես Փիթսբուրգի համալսարանի բաժին։ 1965 թվականին ինստիտուտը միացավ Կարնեգի Տեխնոլոգիաների ինստիտուտին և վերանվանվում է Կանեգի Մելոն համալսարան։ Մելոն նշանակվում է որպես շրջանավարտների նախագահ[12] և Փիթսբուրգի համալսարանի հոգաբարձու[13], միևնույն ժամանակ կատարում խոշոր նվիրատվություններ դպրոցին, ներառյալ ՝ հողատարածք, որի վրա կառուցվեցին Ուսումնառության տաճարը և Հեյնց մատուռը[14]։

Հեյնց մատուռ

Ընդհանուր առմամբ Փիթսբուրգի համալսարանին Մելոն նվիրաբերել է ավելի քան 43 միլիոն դոլար[15]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մասնակցել է բազմաթիվ տարաբնույթ դրամահավաք միջոցառումների, ինչպիսիք են Ամերիկյան Կարմիր խաչի, Ազգային Պատերազմի խորհրդի, Փենսիլվանիայի պետական խորհրդի ազգային պաշտպանության գործադիր կոմիտեի և Վաշինգտոնում Ազգային հետազոտությունների խորհրդի։

Մելոն ակտիվ բարերար էր։ 1937 թվականին, նա նվիրաբերել է իր նշանակալի արվեստի հավաքածուն ՝ 25 միլիոն դոլար արժողությամբ և արժեր ավելի քան 40 միլիոն դոլար, 10 միլիոն դոլար Վաշինգտոնի Ազգային պատկերասարահի շինարարության համար, որը լիազորվեց Կոնգրեսի կողմից 1937 թվականին ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 The Peerage
  6. Cannadine, David. Mellon: An American Life. New York: A.A. Knopf, 2006. pp. 48-49, 165, 349, 392. ISBN 0-679-45032-7.
  7. Ingham, John N. Biographical Dictionary of American Business Leaders, Vol. 2. ISBN 0313239088. Google Books. Retrieved October 18, 2013
  8. Wondrich, David (12 September 2016). "How Pennsylvania Rye Whiskey Lost Its Way". The Daily Beast. Retrieved 3 October 2016.
  9. Folsom, Burton W. Jr. (1987). The Myth of the Robber Barons. Young America's Foundation. ISBN 978-0-9630203-1-4.
  10. "Mary Conover." www.thepeerage.com. Retrieved November 18, 2014.
  11. "Milestones: Jun. 11, 1928". TIME. 11 June 1928. www.time.com. Retrieved October 18, 2013.
  12. The 1937 Owl. University of Pittsburgh. 1937. p. 32. Retrieved 2009-06-07.
  13. Alberts, Robert C. (1986). Pitt: The Story of the University of Pittsburgh 1787–1987. University of Pittsburgh Press. p. 47. ISBN 0-8229-1150-7. Retrieved 2009-06-07.
  14. Starrett, Agnes Lynch (1937). Through one hundred and fifty years: the University of Pittsburgh. University of Pittsburgh Press. p. 256. Retrieved 2009-06-07.
  15. Alberts, Robert C. (1986). Pitt: The Story of the University of Pittsburgh 1787–1987. University of Pittsburgh Press. p. 182. ISBN 0-8229-1150-7. Retrieved 2009-06-07.