Կոնեստաբիլեի տիրամայր
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | մոտ 1504[1] |
բարձրություն | 17,5 սանտիմետր[2] |
լայնություն | 18 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Իտալիա[2] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | տեմպերա |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Կոնեստաբիլեի տիրամայր» (իտալերեն՝ Madonna Connestabile), 20-ամյա Ռաֆայելի վրձնին պատկանող մանրանկար, որտեղ պատկերվել են Կույս Մարիամը և մանուկ Հիսուսը։ Այն, հավանաբար, մնացել է անավարտ։ Կարծիք կա, որ մանրանկարը նկարչի՝ Ումբրիայում ստեղծած վերջին նկարներից է, որն, ամենայն հավանականությամբ, անավարտ է մնացել Ռաֆայելի՝ Ֆլորենցիա տեղափոխվելու պատճառով։
Նկարը, որը հին ժամանակներում անվանվել է «Տիրամայրը գրքով» (իտալերեն՝ Madonna del Libro), պատկանել է Պերուջայի իշխան Կոնեստաբիլեի ընտանիքին, մինչև որ 1871 թվականին այն գնել է Ալեքսանդր II-ը։ Կայսրը նկարը նվիրել է կնոջը՝ Մարիա Ալեքսանդրովնային։ Այդ օրվանից նկարը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժի հավաքածուում։
Հին վարպետների՝ Էմիտաժում գտնվող աշխատանքները խիստ վնասվել են կտավի վրա փոխադրելու ժամանակ։ Այս մեթոդը XIX դարի թանգարաններում սովորական երևույթ էր։ Ճիշտ է, այս գործողության արդյունքում շատ նկարներ վնասվեցին, սակայն եղան նաև ուշագրավ բացահայտումներ։ Այժմ նկարում պատկերված է Տիրամայրը, որը, հավանաբար, ընթերցում է Սուրբ Գիրքը։ 1881 թվականին, երբ նկարը փոխադրվել է կտավի վրա, պարզվել է, որ սկզբնապես տիրամոր ձեռքին եղել է ոչ թե գիրք, այլ՝ նուռ, որը հանուն քրիստոնեական հավատի հեղված արյան խորհրդանիշն է։ Նկարի փոխադրման գործընթացն ամենայն մանրամասնությամբ իր «Գեղարվեստական վիրաբուժություն» ակնարկում նկարագրել է Վ. Ստասովը։
Խորհրդային շրջանում, երբ էրմիտաժյան հավաքածուից որոշ նկարներ վաճառքի են հանվել, այս նկարը «Ալբայի տիրամոր» հետ միասին ուղարկվել է Եվրոպա։ Չնայած նկարի համար պահանջվող համեստ գնին, այս «կասկածելի» աշխատանքի համար այդպես էլ գնորդ չի հայտնվում[3]։ Ինչի շնորհիվ «Կոնեստաբիլեի տիրամայրը» Ռաֆայելի վրձնին պատկանող միակ աշխատանքն է, որը պահպանվում է ռուսական հավաքածուներում[4]։
Մինչ կտավի վրա փոխադրվելը աշխատանքն ամբողջանում էր գրոտեսկային շքեղ շրջանակով, որը, հավանաբար, նկարի հետ միաժամանկ ստեղծվել էր անձամբ Ռաֆայելի կողմից[5][6]։ Այժմ էլ «Կոնեստաբիլեի տիրամայրը» այդ շրջանակով ցուցադրվում է այն սրահի հարևանությամբ, որտեղ ցուցադրված են Վերածննդի դարաշրջանի այնպիսի կտավներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչիի «Տիրամայր Բենուան» և «Տիրամայր Լիտտան»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.%2BPaintings/29672
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29672/
- ↑ http://magazines.russ.ru/zvezda/2003/5/kantor.html
- ↑ Если не брать в расчёт «Святое семейство», которое Кроза в своё время купил у герцога Ангулемского за бесценок, так как его безбожно переписал французский ремесленник.
- ↑ http://www.hermitagemuseum.org/fcgi-bin/db2www/descrPage.mac/descrPage?selLang=Russian&indexClass=PICTURE_RU&PID=GJ-252&numView=1&ID_NUM=1&thumbFile=/tmplobs/HZO7NGNRQMW_402Y7D6.jpg&embViewVer=last&comeFrom=quick&sorting=no&thumbId=6&numResults=1&tmCond=%BA%DE%DD%D5%E1%E2%D0%D1%D8%DB%D5&searchIndex=TAGFILRU&author=%C0%D0%E4%D0%ED%DB%EC%26%2332;%C1%D0%DD%E2%D8(չաշխատող հղում)
- ↑ https://artchive.ru/publications/4216~Chippendejl_Dega_Klimt_Benksi_Ramy_masterov_i_khudozhnikov_vse_sami
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնեստաբիլեի տիրամայր Էրմիտաժի կայքէջում