Տիրամայր Բենուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տիրամայր Բենուա
Leonardo da Vinci 026.jpg
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի15-րդ դար
բարձրություն49,5 սանտիմետր[1]
լայնություն33 սանտիմետր[1]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
https://www.wga.hu/html/l/leonardo/01/5benois.html, https://www.wga.hu/html/l/leonardo/01/5benois1.html կայք
Madonna Benois Վիքիպահեստում

«Տիրամայր Բենուա» կամ «Ծաղիկներով Տիրամայրը» (1478—1480), Լեոնարդո դա Վինչիի վաղ շրջանի նկարներից, որը հավանաբար մնացել է անավարտ: 1914 թվականին այն ձեռք բերվեց Թագավորական Էրմիտաժի կողմից, պալատական ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի կնոջ՝ Մարի Ալեսանդրովնայի կողմից:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծաղիկներով Տիրամայրը » երիտասարդ Լեոնարդոյի առաջին գործերից մեկն է: Ֆլորենցիայում գտնվող Ուֆֆիցի պատկերասրահում պահպանվում է հետևյալ գրությամբ նկարը [2].

Aquote1.png 1478 թվականին նա սկսեց երկու Մարիամ Աստվածածին ... Aquote2.png

Ենթադրվում է, որ դրանցից մեկը «Տիրամայր Բենուան » է, իսկ երկրորդը «Մեխակով Տիրամայրը»՝ Մյունխենի Հին պինակոտեկ թանգարանից :

Շատ հավանական է, որ երկու նկարներն էլ եղել են Լեոնարդոյի` որպես ինքնուրույն նկարչի առաջին գործերից: Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր և արդեն վեց տարի հեռացել էր իր ուսուցիչ Անդրեա դել Վերոկկիոյի արհեստանոցից: Նա արդեն ուներ իր ուրույն ոճը, սակայն մեծ մասամբ հենվում էր XV-րդ դարի ֆլորենցիացիների փորձի վրա: Չի բացառվում նաև այն փաստը, որ Լեոնարդոն գիտեր 1466-1470 թվականներին իր ուսուցչի կողմից ստեղծված «Տիրամայրը մանկան հետ» կտավը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկու նկարների միջև ընդհանուր գծեր են հանդիսանում մարմնի մեկ երրորդ աստիճանով թեքվածությունը, ինչպես նաև կերպարների ընդհանրությունը` երկու Տիրամայրերի երիտասարդությունը, և Մանուկների մեծ չափերի գլուխները:

Խաչածաղիկը Տիրամոր ձեռքում

Դա Վինչին Տիրամորը Մանկան հետ տեղավորում է կիսամութ սենյակում, որտեղ միակ լույսի աղբյուր հանդիսանում է սենյակի խորքում տեղակայված կրկնակի պատուհանը: Նրա կանաչավուն լույսը չի կարողանում ցրել կիսախավարը, և միաժամանակ հերիքում է, որպեսզի տեսանելի դարձնի Տիրամորն ու երիտասարդ Քրիստոսին: Հիմնական «աշխատանքը » կատարում է ձախ կողմից ճառագող լույսը: Լույսի ու ստվերի շնորհիվ վարպետը կարողացել է նկարին կենդանություն տալ և ստանալ երկու կերպարներ:

«Երիտասարդ նկարչի առաջին ինքնուրույն աշխատաքները տարբերվում են իրենց թեմատիկայով, կյանքից վերցված թեմատիկ լուծումներով, որտեղ երիտասարդ մայրն է` հագնված և մազերը հարդարված, Լեոնարդոյի ժամանակակիցների ոճով, երեխայի հետ խաղալով մեկնում է նրան խաչածաղիկ: Խաչելության ավանդական նշանը ընկալվում է որպես անմեղ խաղալիք` դեպի որը երեխայավարի ձգվում է մանուկ Հիսուսը` հարուցելով երիտասարդ տիրամոր ժպիտը, որը հիանում է իր որդու` աշխարհը յուրացնելու առաջին փորձերով[3]»:

«Տիրամայր Բենուայի» վրա աշխատաքի ժամանակ Լեոնարդոն օգտագործել է յուղաներկ, որի մասին մինչ այդ Ֆլորենցիայում ոչ-ոք չգիտեր: Եվ չնայած հինգ հարյուրամյակ անց ներկերը փոխվել են` դառնալով ավելի գունեղ, այնուամենայնիվ հստակորեն նկատելի է, որ Լեոնարդոն հրաժարվել էր Ֆլորենցիայի համար ավանդական դարձած բազմազան ներկերից: Դրա փոխարեն նա լայնորեն կիրառում է յուղաներկերի հնարավորությունները, որպեսզի հստակորեն հաղորդի լույսի ու ստվերի նրբագեղությունը: Երկնագույն-կանաչավուն երանգը, դուրս բերեց կտավից կարմիր գույնը` որով սովորաբար շրջապատում էին Տիրամորը: Դրա հետ մեկտեղ թևքերի ու թիկնոցի համար ընտրվել էր նիտրալ գույն, որը նրբորեն ներդաշնակության էր բերում սառը և տաք գունային ստվերները:

Լեոնարդոյի «Տիրամայր» աշխատանքը բավականին հայտնի էր այն ժամանակվա նկարիչներին: Երիտասարդ դա Վինչիի գործելաոճը իրենց աշխատանքներում օգտագործում էին ոչ միայն իտալական վարպետները, այլ նաև` նիդեռլանդական: Ենթադրվում է, որ տասնյակ աշխատանքներ կատարվել են հենց նրա ազդեցությամբ: Դրանց թվում հենց Դրեզդենի պատկերասրահում պահվող Լորենցո դի Կրեդիի «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», ինչպես նաև Ռաֆայել Սանտիի` «Տիրամայրը մեխակներով» կտավները: Սակայն հետագայում նրա հետքերը վերացան, և շուրջ մեկ հարյուրամյակ Լեոնարդոյի կտավը համարվում էր կորած:

«ՄԵխակով Տիրամայրը>» Լեոնարդո դա Վինչի
«Տիրամայրը մանկան հետ» Անդրեա դել Վերոչո
«Տիրամայրը Մանկան և Հովհաննես Մկրտչի հետ» Լորենցո դի Կրեդի
«Մեխակներով Տիրամայրը» Ռաֆայել

Նկարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս չկան հստակ տեղեկություններ նկարի նախնական ճակատագրի մասին: Ենթադրվում է, որ հենց նրա մասին է խոսում Մ. Ֆ. Բոկկին 1591 թվականի իր «Ֆլորենցիա քաղաքի տեսարժան վայրերը» գրքում [2]:

Aquote1.png Լեոնարդո դա Վինչիի յուղաներկով արված կտավը անգերազանցելի գեղեցիկ է: Այստեղ պատկերված է Տիրամայրը` հմտորեն և մեծ ջանասիրությամբ: Քրիստոսի կերպարը, որ ներկայացված է մանկան տեսքով, հիասքանչ է և զարմանալի. նրա վեր բարձրացած դեմքը միակն է իր տեսակի մեջ և զարմանալի իր նպատակի և ծավալի մեջ և այդ նպատակը հմտորեն կատարված է Aquote2.png

Կտավը, որի հետքերը կորել էին մինչև XIX դարը, իր անվանումը ստացավ վերջին սեփականատերեր` ռուսական նշանավոր նկարիչների տոհմից` Բենուաներից: Այն 1914 թվականին ձեռք բերվեց Թագավորական Էրմիտաժի կողմից` պալատական ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի կնոջ ` Մարի Ալեքսանդորավնայից (1858—1938, աղջկական ազգանունը` Սապոժնիկովա): Նրա մոտ նկարը հայտնվեց համաձայն կտակի, վաճառական-միլիոնատեր, բարերար հորից` Ա.Ա Սապոժնիկովից (պատկերասրահի սեփականատեր Ա.Պ. Սապոժնիկովի որդին ): Ընտանիքում պատմվում էր ավանդություն, ըստ որի իբրև նկարը գնվել է Աստրախանում` թափառական իտալացի երաժիշտներից , որտեղ Սապոժնիկովները ունեին խոշոր ձկնաբուծարան: Կտավի հետագա ճակատագրի մասին մինչև XX դարը այլ տեսակետներ չեն եղել:

Ալեքսանդր Ալեքսանդրվիչ Սապոժնիկով` Մարի Բենուայի հայրը /նկարը` Վասիլիյ Տրոպինի /

1908 թվականին Է.Կ. Լիպգարտը գրում էր[2].

Aquote1.png Նկարը ընդգրկված էր իշխան Կուրակինների հնագույն հավաքածուի մեջ, իսկ այժմ պատկանում է Մ.Ա. Բենուային` նշանավոր ճարտարապետի կնոջը Aquote2.png

Մի քանի տար անց նա ուղղում է իրեն[2].

Aquote1.png Պարոն Բենուան գնել է նկարը իտալացի թափառաշրջիկներից` Աստրախանով անցնելու ժամանակ Aquote2.png

Այս տարբերակը լայնորեն արծարծվում է նաև այլ հեղինակների մոտ: Հաճախ, առանց որևէ հղման աղբյուրները ավելացնում էին, որ աշխատանքը ինչ–որ ժամանակ գտնվել է իշխանական տան` Կոնովնիցինների մոտ:

Միայն 1974 թվականին հրապարակվեցին փաստական նյութեր այն մասին, թե ինչ հանգամանքներում է «Տիրամայրը ծաղիկներով» կտավը հայտնվել Սապոժնիկովների մոտ: Աստրախանի Պետական արխիվում հայտնաբերվեց «1827 թվականին Ալեքսանդր Պետրովիչ Սապոժնիկովի ցանկը»:

Նկարագրության մեջ առաջինը նշվում է «Մարիամ Աստվածածինը` աջ կողմում գրկին Մշտամանուկ Հիսուսը . վերևում կլորակի մեջ Վարպետ Լեոնարդո դա Վինչին` գեներալ Կորսակովի հավաքածույից: Այսպես` բացահայտվեց, որ կտավը վերցված է սենատոր և կոլեկցիոներ Ալեքսեյ Իվանովիչ Կորսակովի (1751/53-1821) հավաքածուից:

XIX դարում «Տիրամայրը ծաղիկնեորվ» կտավը հաջողությամբ ենթարկվեց ռեստավրացիայի, որի մասին կա հիշատակություն «1827 թվականին Ալեքսանդր Պետրովիչ Սապոժնիկովի ցանկի» մեջ[2]:

Aquote1.png Սկզբում այն արվել էր փայտի վրա, սակայն նրա մակերևույթը տեղափոխվեց կտավի վրա 1824 թվականին ակադեմիկ Կորոտկովի կողմից: Կտավի վրա տեղափոխման ժամանակ նկարի վրա երևաց շրջանաձև ուրվագիծ. մանուկն ունի երեք ձեռք, որը հեռացվում է լիտոգրաֆիկ նկարչությամբ Aquote2.png

Ենթադրվում է , որ տեղափոխումը կատարել է Թագավորական Էրմիտաժի աշխատակից և Նկարչական Ակադեմիայի նախկին շրջանավարտ Եվգրաֆ Կարճը: Հայտնի չէ այդ պահին նկարը գտնվում էր գեներալ Կորսակովի հավաքածույի մեջ, թե արդեն գնվել էր Սապոժնիկովի կողմից:

1912 թվականին Բենուաները որոշեցին վաճառել «Տիրամայրը ծաղիկներով» կտավը, և փորձաքննության նպատակով տարան այն Եվրոպա, որտեղ լոնդոնցի հնաոճ իրերի մասնագետ Ջոզեֆ Դյուվինը գնահատեց այն 500 հազար ֆրանկ: Կտավը Լեոնարդոյին պատկանելու փաստը հաստատեց նաև այդ ժամանակվա խոշոր հեղինակություններից մեկը` Բերնարդ Բերենսոնը.

Aquote1.png Մի դժբախտ օր ինձ հրավիրեցին փաստել «Տիրամայր Բենուայի» իսկությունը: Ինձ նայում էր ճաղատ ճակատով երիտասարդ կին` այտուցված այտերով, անատամ, կարճատես , կնճռոտ պարանոցով: Անդուրեկան պառավի ուրվականը խաղում էր երեխայի հետ` որի դեմքը հիշեցնում էր դատարկ դիմակ, դրան գումարած կեղտոտ մարմին ու վերջույթներ: Խեղճ ձեռքեր, մաշկի ծալքեր` գույնով նման շիճուկի: Եվ այնուամենայնիվ, ես ստիպված էի ընդունել, որ այս ահավոր արարումը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին [4]... Aquote2.png
Փոստային նամականիշ ԽՍՀՄ 1971 թիվ

Հասարակությունն ուզում էր, որ նկարը մնա Ռուսաստանում: Մ.Ա. Բենուան ևս դա էր ցանկանում, և այդ պատճառով էլ զիջեց «Տիրամորը» Էրմիտաժին` 150 հազար ռուբլիով: Գումարը վճարվում էր մաս-մաս և վերջին վճարումները կատարվեցին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29908/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Все цитаты приведены по изданию О. Г. Махо. Леонардо да Винчи. «Мадонна с цветком». — СПб.: Государственный Эрмитаж, 2007. — 20 с. — ISBN 5-93572-246-1.
  3. Мадонна Бенуа на офиц. сайте Эрмитажа
  4. ↑ Ernest Samuels, Jayne Samuels. Bernard Berenson, The Making of a Legend. 2nd edition. Harvard University Press, 1987. ISBN 9780674067790. Page 216.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Махо О. Г. Леонардо да Винчи. «Мадонна с цветком». — СПб.: Государственный Эрмитаж, 2007. — 20 с. — ISBN 5-93572-246-1
  • Банников А. П. Астраханская коллекция А. П. Сапожникова // Панорама искусств. М., 1988. Вып. 11.
  • Кустодиева Т.К. "Мадонна Бенуа" Леонардо да Винчи : [К 500-летию картины]. — Л.: Аврора (издательство), 1979. — 31 с.
  • Врангель Н. Н. «Мадонна Бенуа» Леонардо да Винчи. СПб., 1914.
  • «Новое время». 1913. 5, 11, 27 ноября.
  • Константинова А.А. Мадонны Леонардо да Винчи. — СПб.: Тип. "Сириус", 1908. — 100 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]