Մեխակով Տիրամայրը (նկար, դա Վինչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխակով Տիրամայրը
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի[1]
տարիմոտ 1475[2]
բարձրություն62 սանտիմետր[3][1]
լայնություն47,5 սանտիմետր[3] և 48,5 սանտիմետր[1]
ուղղությունԻտալական Վերածնունդ և Բարձր վերածնունդ[4]
ժանրհոգևոր արվեստ[5] և դիմապատկեր[5]
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էՀին պինակոտեկ[1]
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1] և Հին պինակոտեկ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
https://www.wga.hu/html/l/leonardo/01/6carnat2.html, https://www.wga.hu/html/l/leonardo/01/6carnat.html կայք
Ծանոթագրություններ
 Madonna with clove by Leonardo da Vinci Վիքիպահեստում

«Մեխակով Տիրամայրը» (իտալ.՝ Madonna del Garofano), իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկար, որը նա կերտել է 1478 թվականին։ Ըստ ամենայնի նկարը ստեղծվել է այն ժամանակ, երբ աշակերտում էր իր ուսուցչի՝ Անդրեա դել Վերոկկիոյի արվեստանոցում։ Կա նաև ուսուցչի կողմից զուգահեռ ստեղծված աշխատանքը, սակայն կոմպոզիցիայում և ոճում արդեն իսկ զգացվում է հանճարի ձեռագիրը։ Նկարն այսօր պահպանվում ու ցուցադրվում է Մյունխենի Հին պինակոտեկ թանգարանում[6]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածամայրը պատկերված է գլուխը ազնվաբար վեր պահած դիրքով։ Նրա հագին հանդերձանքի բարդ հավաքածու է, որի գույները ներդաշնակորեն զուգակցվում են հետին պլանում երևացող շքեղ լեռնային տեսարանի հետ։ Դիմագծերը նկարիչը վրձնել է կատարյալ, ոչ մի դիմախաղ չկա, որն աղավաղի այդքան համաչափ դեմքը. միայն թեթևորեն նկատվում է ժպիտ շրթունքների հատվածում։ Լեոնարդո դա Վինչին թեթևակիորեն Մարիամ Աստվածածնի դեմքը պատել է ծխագույն մշուշապատ երանգավորում։ Այսպիսի տեխնոլոգիան, որը կոչվում է սֆումատո, Լեոնարդոն հասցնում է կատարելության. դիտողին թվում է, թե գլխավոր կերպարը հեռու և կտրված է գտնվում։

Ի հակադրություն հանգիստ ու վեհ Մարիամ Աստվածածնի, նորածին Հիսուսը պատկերված է էներգիայով լեցուն և շարժման մեջ։ Նա բառացիորեն դողում է, որպեսզի հասնի մոր ձեռքին այդքան կանացի ու վեհ կերպով բռնած կարմիր մեխակին։ Աջ ոտքով Քրիստոսը կռթնած է բարձին։ Ձախ ոտքը լարվածությունից վեր է բարձրացված

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նկարն անհայտությունից դուրս եկավ գերմանական Գյունցբուրգ քաղաքում տեղի ունեցած մի այրի կնոջ իրերի վաճառքի ժամանակ՝ 1889 թվականին։ Անգին նկարը գնեց մի գործարար գերմանական 22 մարկով։ Մի քանի ամիս անց նա վերավաճառեց նկարը Հին պինակոտեկին 800 մարկով, որպես Անդրեա դել Վերոկկիոյի աշխատանք։ Արագորեն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ, որ թանգարանը ձեռք է բերել Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկարը, որն այդ ժամանակ գնահատվեց 8000 մարկ։ Նկարի իսկության մասին թանգարանի հոգաբարձուներից Ջորջո Վազարին իր գրքում գրում է.

...դրանից հետո Լեոնարդոն նկարեց փառահեղ մի նկար՝ Տիրամորը, որը պատկանում էր Հռոմի պապ Կղեմենտ VII-ին։ Նկարում պատկերված այլ իրերի մեջ աչքի է ընկնում Լեոնարդոյի կողմից հիսքանչորեն վրձնած սկահակը, որը լցված է ջրով իսկ դրա մեջ դրված են մի քանի ծաղիկներ։ Եվ այնքան վարպետորեն է նկարել, որ ծաղիկների վրայի ցողն անգամ կարծես իսկական լինի։
- Ջորջո Վազարի

Կոնոսիերների մեծամասնությունը, ով այցելել է Մյունխեն դիտելու Լեոնարդոյի վաղ տարիքում արված մինչ այդ անհայտ գործը, առանձնապես չհիացան։ Նրանք փաստեցին, որ նկարը ընդամենը անհայտացած բնօրինակի կրկնօրինակ է համարվում։ Ավելի ուշ ուշադրություն դարձրին Լուվրում պահպանվող Լեոնարդոյի գրաֆիկական աշխատանքներին, որտեղ կար մի կնոջ գլխի ուրվագիծ։ Այն ըստ երևույթին կապ ուներ «Մեխակով Տիրամոր» աշխատանքի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боргези С. Старая пинакотека. — Мюнхен, 2003.
  • Седова Т. А. Старая пинакотека в Мюнхене. — М.: Искусство, 1990.
  • Cornelia Syre, Jan Schmidt, Heike Stege et al.: Leonardo da Vinci - Die Madonna mit der Nelke, Ausstellung in der Alten Pinakothek, 194 Seiten, 139 Abb., München, Schirmer/Mosel 2006, ISBN 978-3-8296-0272-3
  • Wilhelm Suida: Leonardo und sein Kreis, 1929, Verlag F. Bruckmann A.-G. (München)
  • Maria Pomilio und Angela Ottino Della Chiesa: Klassiker der Kunst – Leonardo da Vinci, 1967, Kunstkreis Luzern – Freudenstadt – Wien
  • The Legacy of Leonardo, 1998, Skira Editore S.p.A. (Mailand), ISBN 88-8118-463-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]