Տեմպիի տիրամայր
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի[1] |
տարի | 1508 |
բարձրություն | 75,3 սանտիմետր[2] |
լայնություն | 51,6 սանտիմետր[2] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և poplar panel?[1] |
գտնվում է | Հին պինակոտեկ |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/raphael/2firenze/2/40tempi1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Տեմպիի տիրամայր», իտալացի մեծ նկարիչ Ռաֆայելի (1483-1520)՝ Տիրամորը պատկերող նկարներից մեկը։
Նկարը կոչվում է սեփականատերերի՝ ֆլորենտական Տեմփի ընտանիքի անունով, ում համար այն նկարվել է, և որի սերունդներից Լուդվիգ I-ն այն գնել է իր հավաքածուի համար 1829 թվականին։ Նկարը տղափոխվել է Ֆլորենցիայից Մյունխեն մոտ քսան տարվա բանակցությունների և նախորդ տերերից փրկելու բազմաթիվ ջանքերի արդյունքում։
«Տեմպիի տիրամայրը» Ռաֆայելն ստեղծել է Ֆլորենցիայում եղած ժամանակահատվածի վերջում[3]՝ «Աստվածամորը» պատկերող նրա այլ հայտնի նկարների շարքում։ Բայց եթե դրանց մի մասում կարելի է տեսնել Լեոնարդոյի ազդեցության արձագանքները, ում հետ Ռաֆայելը ծանոթացել էր և այցելել նրա արվեստանոց, ապա Տեմպիի տիրամայրը բացահայտում է պատկերման բավականին յուրօրինակ լուծում։
Հնարավոր է, որ կոմպոզիցիան ոգեշնչված էր Լուկա դելլա Ռոբբիայի և Դոնատելլոյի բարձրաքանդակներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/261472
- ↑ 2,0 2,1 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/raphael/die-madonna-tempi
- ↑ «Madonna and Child (The Tempi Madonna)»։ Web Gallery of Art։ Վերցված է հունիսի 15, 2010
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pierluigi De Vecchi Raphaël. — Paris: Citadelles & Mazenod, 2002. — 380 с. — ISBN 2-85088-113-9
- Raphaël. Sa vie, son art. Les chefs-d'œuvres. — Paris: Flammarion, 2005. — С. 112. — ISBN 978-2-08011-451-8
- John Wyndham Pope-Hennessy Raphael. — Londres: Phaidon, 1970. — С. 184. — ISBN 0-7148-1449-0
|