Ապելլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապելլես
Ծնվել էմ. թ. ա. 370
ԾննդավայրԿոլոֆոն, Իզմիրի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմ. թ. ա. 306
Մահվան վայրԿոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան[1]
Մասնագիտություննկարիչ և գրող
Ուշագրավ աշխատանքներCyniska with chariot statues at Olympia?[2]
ՈւսուցիչPamphilus of Amphipolis?
ԱշակերտներPerseus?
ՀայրPytheas?
 Apelles Վիքիպահեստում
Ապելլեսի գործերից մեկը համարվող «Իսսոսի ճակատամարտ» նկարը (վերականգնում)
Պոմպեի քաղաքում հայտնաբերված Աֆրոդիտե Անադիոմենեի որմնանկարը, որը հավանաբար հիմնվում է Ապելլեսի համանուն նկարի վրա

Ապելլես (հին հունարեն՝ Ἀπελλῆς, լատին․՝ Apelles, շուրջ մ.թ.ա. 370 Կոլոփոն, Իոնիա - մ.թ.ա. 306 թթ.), հին հույն նկարիչ։ Սովորել է Սիկիոնում։ Աշխատել Է Եփեսոսում, Կոստյում, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Պլինուս Ավագի վկայությամբ, եղել Է մակեդոնյան թագավորների պալատական նկարիչը։ Աշխատել Է տեմպերայով, փայտե տախտակների վրա, հմտորեն կիրառել Է լույսի և ստվերի փոխհարսւբերումները։ Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչն ու պատկերագիրն էր։ Նրա գործերն առանձնանում էին մեծ ռեալականությամբ։ Ապելլեսի գործերի մեջ հատուկ հռչակ էր վայելում Աֆրոդիտե Անադիոմենեի (Ծովից բարձրացող) նկարը։ Նկարչի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը հին հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» աշխատությունն է, որը նաև պարունակում է Ապելլեսի մասին մի քանի անեկդոտային բնույթի պատմություններ։ Ապելլեսի՝ ժամանակին փառաբանված գործերը չեն պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Апеллесъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 400—401.
  2. Παυσανίας 6.1.6 // Description of Greece (հին հունարեն.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հունաստանի պատմություն, Վ. Ի. Ավդիևի խմբ., Երևան, 1982։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 508