Շղարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շղարշ, թեթև, թափանցիկ, ցանցկեն, հարթամակերես կամ նախշավոր գործվածք (բամբակե, կիսամետաքսե և այլն)։ Հարթամակերես շղարշը մշակվում է հենքաթելերի և միջնաթելերի միահյուսմամբ՝ շղարշ գործող մեքենաների վրա։ Օգտագործվում է կանացի շրջազգեստների ու սպիտակեղենի, ինչպես նաև հատային ապրանքների պատրաստման և հարդարման համար։ Նախշավոր շղարշը մշակվում է ժանյակ գործող մեքենաների վրա և օգտագործվում վարագույրների, ծածկոցների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 523 CC-BY-SA-icon-80x15.png