Պերինո դել Վագա
Պերինո դել Վագա իտալ.՝ Perino del Vaga | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Pietro di Giovanni Buonaccorsi |
Ծնվել է | հուլիսի 3, 1501 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 29, 1547 (46 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ուշագրավ աշխատանքներ | Justice of Zaleuco?, Tarquinius Priscus founds the Temple of Jupiter on the Campidoglio?, Fall of the Giants?, Holy Family with John the Baptist?, Madonna enthroned with Child and Saints Joseph, Francis, and Dominic? և Sacrifices and Allegories of the Seasons? |
Ուսուցիչ | Ռինդոլֆո Գիրլանդայո |
Աշակերտներ | Պելլեգրինո Տիբալդի |
![]() |
Պերինո դել Վագա (իտալ.՝ Perino del Vaga, իրական անունը՝ Պիեռո Բոունակորսի, հուլիսի 3, 1501, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 29, 1547, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ-մաներիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆլորենցիայի մոտ[1]։ Մորը կորցրել է երկու ամսական հասակում, դաստիարակվել է խորթ մոր մոտ։ Սովորել է Ռիդոլֆո Գիրլանդայոյի մոտ։ Մոտ 1517 թվականին մեկնել է Հռոմ, կատարել է փոքր աշխատանքներ՝ օգնելով Ռաֆայելին Վատիկանի սյունասրահների որմնանկարների ստեղծման ժամանակ։ Նա նաև Ռաֆայելի նկարների հիման վրա նկարել է մոլորակների պատկերներ Բորջիայի տանը։ Փաստորեն Պերինոն դարձել է Ռաֆայելի երկրորդ օգնականը Ջուլիո Ռոմանոյից հետո։ Ինքնուրույն նկարազարդել է Բալդասինիի պալատը, նկարել է սգացող Աստվածամոր դիմանկարը Սանտո Ստեֆանո դել Կակկոյի եկեղեցում։
Ռաֆայելի (1520) մահվանից և ժանտախտի համաճարակից (1523) հետո Պերինոն վերադարձել է Ֆլորենցիա, մտերմացել Ռոսսո Ֆիորենտինոյի հետ։ 1527 թվականին հրավիրվել է Ջենովա։ Այնտեղ նկարազարդել է Պալացցո դել Փրինչիպեն մի ոճով, որը մոտ է Ջուլիո Ռոմանոյի աշխատանքներին մանտովյան Պալացցո դել Տեում։ Ստեղծել է մի քանի աշխատանքներ Պիզայում։
1538 թվականին վերադարձել է Հռոմ։ Նա նկարել է Տրինիտա դեի Մոնտիի եկեղեցում, Սանտ Անջելո դղյակում, Վատիկանում, Սիքստինյան կապելլայում։
Թաղվել է Պանթեոնում։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերինո դել Վագայի գեղանկարչություն դիտվում է որպես կապող օղակ հռոմեական ռաֆայելյան ձևի և ֆլորենտական մաներիզմի միջև։ Արդեն կենդանության օրոք ստեղծվել են նրա բազմաթիվ աշխատանքների փորագրություններ։ Նրա աշակերտների և օգնականների թվում է եղել Դանիելե դա Վոլտերրան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). 1911. էջեր 150–151. .
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Davidson B. Perino del Vaga e la sua cerchia. Firenze: Leo S. Olschki, 1968
- Parma E. Perino del Vaga, l’anello mancante. Genova: Sagep, 1986.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Буонаккорси, Пиетро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Работы в музеях мира
- Статья о Перино дель Вага в Истории живописи Александра Бенуа
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերինո դել Վագա» հոդվածին։ |
|