Հայնրիխ Վյոլֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Հայնրիխ Վյոլֆլին
Heinrich Wölfflin
Heinrich Wölfflin Dührkoop.jpg
Ծնվել է հունիսի 21, 1864({{padleft:1864|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:21|2|0}})
Վինտերտուր
Մահացել է հուլիսի 19, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:19|2|0}}) (81 տարեկանում)
Ցյուրիխ
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություն արվեստագետ[1] և պատմաբան
Հաստատություն(ներ) Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Բազելի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Անդամակցություն Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Պարգևներ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Heinrich Wölfflin Վիքիպահեստում

Հայնրիխ Վոլֆլին (գերմ.՝ Heinrich Wölfflin, ծնվ. հունիսի 21 1864թ.,Վինթերթուր, մահ. հուլիսի 19, 1945, Ցյուրիխ) շվեյցարացի արվեստաբան։

Մշակել և վարպետորեն կիրառել է գեղարվեստական ոճի վերլուծության մեթոդիկա, որը Վյոլֆինի վաղ շրջանի գործերում ծառայել է որպես «դարաշրջանի հոգեբանությունը» հետագոտելու միջոց («Ռենեսանս և բարոկկո», 1888 թ., «Դասական արվեստ», 1899 թ.)։ Ավելի ուշ, նեոկանտականության ազդեցությամբ, Վյոլֆինը ավելի ու ավելի է սահմանափակել վերլուծության խնդիրները՝ սահմանելով «աշխարհընկալման մեթոդները»՝ վերացարկված ձևական կատեգորիաների համակարգերը, դրանց հանգեցնելով տարբեր դարաշրջանների կամ ժողովուրդների արվեստի բնորոշումը («Արվեստի պատմության հիմնական հասկացությունները», 1915 թ., «Իտալիան և ձևի գերմանական զգացողությունը», 1931 թ.)։

Կենսագրություն[խմբագրել]

Վոլֆլինի արվեստաբանական մոտեցումը համարվում է ֆորմալիստական, որովհետև արվեստի ստեղծագործությունը նա ամենից առաջ դիտում է, որպես արտաքին ձև՝ ոճ։ Նա արվեստի առաջին պատմաբանն էր, որն իր դասախոսություններում հետևողականորեն օգտագործում էր պրոյեկտորներ, ինչը նրան թույլ էր տալիս երկու արվեստի ստեղծագործությունների միջև ուղիղ համեմատություն անել։[2] Արվեստի պատմության հիմունքներ հիմնարար ստեղծագործությունում նա վերածնունդի և բարոկկոյի ստեղծագործությունների համեմատության միջոցով զարգացնում է հինգ հիմնական կոնցեպտուալ հակադրություններ (հակադրությունների զույգեր), որոնցով նկարագրվում են վերածնունդի և բարոկկոյի ֆորմալ (ձևային) տարբերությունները։

գծային գեղանկարչական
հարթություն խորություն
փակ բաց
բազմաքանակություն միասնություն
Պարզություն անպարզություն և շարժողունակություն

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Record #118634496 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  2. Ernst H. Gombrich: Die Kunst der Renaissance I. Norm und Form. Nachdruck Stuttgart: Klett 1985, S. 119. ISBN 3608761462
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png