Jump to content

Անդրեա Պալլադիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Պալլադիո
իտալ.՝ Andrea Palladio
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան նոյեմբերի 8, 1508 և ոչ ուշ քան նոյեմբերի 30, 1508
ԾննդավայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[1]
Մահացել էմոտ օգոստոսի 19, 1580[2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՎինչենցա, Վենետիկի հանրապետություն[4][1] կամ Մազեր, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԵրկերBasilica Palladiana?, Ակադեմիայի պատկերասրահ, Villa Saraceno?, Լա Ռոտոնդա, Gioiello di Vicenza?, Սան Ջորջո Մաջորե տաճար, Olympic Theatre?, City of Vicenza and the Palladian Villas of the Veneto? և Valmarana chapel?
Մասնագիտությունճարտարապետ և արվեստի տեսաբան
ԱմուսինAllegradonna?
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
 Andrea Palladio[5] Վիքիպահեստում

Անդրեա Պալլադիո (իտալ.՝ Andrea Palladio, իսկական անունը՝ Անդրեա դի Պիետրո, իտալ.՝ Andrea di Pietro, ոչ վաղ քան նոյեմբերի 8, 1508 և ոչ ուշ քան նոյեմբերի 30, 1508, Պադովա, Վենետիկի հանրապետություն[1] - մոտ օգոստոսի 19, 1580[2][3], Վինչենցա, Վենետիկի հանրապետություն[4][1] և Մազեր, Վենետիկի հանրապետություն), իտալացի ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեա Պալլադիոյի արձանը Վիչենցայում

Ապրել և ստեղծագործել է հիմնականում Վիչենցայում և Վենետիկում։ Ստեղծել է հասարակական, պաշտամունքային, բնակելի շենքերի բազմազան տիպեր, որոնք առանձնանում են ճարտարապետական լուծումների կատարելությամբ, ճակատի և հատակագծի բնական կապով, արտաքին ծավալներն ու ինտերիերները միասնական ամբողջության մեջ միավորող օրդերային կոմպոզիցիաների («փոքր օրդեր», մի քանի հարկ ընդգրկող «մեծ օրդեր» և այլն) ճկուն, հնարամիտ կիրառման հարստությամբ, կառույցը շրջապատին ներդաշնակելու ձգտումով (Պալացցո Վալմարանա, սկսվել է 1566 թվականին, «Օլիմպիկո» թատրոնը, 1580–1585, ավարտել է ճարտարապետ Վ․ Սկամոցցին, երկուսն էլ՝ Վիչենցայում, «Ռոտոնդա» վիլլան, 1551–1567, Վիչենցայի մոտակայքում, Սան Ջորջո Մաջորե եկեղեցին, 1565–1580, Վենետիկում և այլն)։

Պալլադիոն հռչակվել է նաև «Չորս գիրք ճարտարապետության մասին» տրակտատով (1570), որտեղ նկարագրել է իր մտահղացումները, Վիտրուվիոսին, մեկնաբանելով ռենեսանսի ոգով՝ շարադրել օրդերների համակարգն ու անտիկ հուշարձանների վերակազմությունը։

Պալլադիոյի արվեստը ուշ Վերածննդի մշակույթի բարձունքներից է, հսկայական ազդեցություն է գործել եվրոպական ճարտարապետության զարգացման վրա՝ ծնունդ տալով XVII–XVIII դարերի կլասիցիզմի պալլադիոականություն հոսանքին։

  • Четыре книги об архитектуре, 2 изд․, М․, 1938

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Beltramini G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014. — Vol. 80.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Палладио Андреа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 archINFORM (գերմ.) — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Պալլադիո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 84