Կույս Մարիամի նշանադրությունը (Ռաֆայել)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1504[1] |
բարձրություն | 170 սանտիմետր[1] |
լայնություն | 118 սանտիմետր[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտ[1] |
գտնվում է | Բրերա պատկերասրահ |
հավաքածու | Բրերա պատկերասրահ |
ներշնչված է | Marriage of the Virgin?[2] և Պիեռա Դելլա Ֆրանչեսկա[2] |
հիմնական թեմա | marriage of the Virgin? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/raphael/1early/10spozal.html, https://www.wga.hu/html/r/raphael/1early/11spozal.html, https://www.wga.hu/html/r/raphael/1early/12spozal.html կայք | |
Կոորդինատներ: 45°28′19.000000098395″ հս․ լ. 9°11′17.00000010016″ ավ. ե. / 45.47194444447177375° հս․. լ. 9.1880555555833769° ավ. ե. | |
Marriage of the Virgin (Raphael) Վիքիպահեստում |
«Կույս Մարիամի նշանադրությունը» (իտալ.՝ Lo sposalizio della Vergine) 1504 թվականի Ռաֆայել Սանտիի վրձնած նկարը, որը գտնվում է Միլանի Բրերա պատկերասրահում: Նկարը (ստորագրված և թվագրված՝ RAPHAEL URBINAS MDIIII) ձեռք է բերվել Ալբիցինի (Albizzini) ընտանիքի կողմից՝ Ումբրիայի Չիտա դի Կաստելո (Città di Castello) քաղաքի Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու Սուրբ Հովսեփ մատուռի համար: 1798 թվականին նկարը հայտնվել է Նապոլեոնի գեներալ Լեկիի (Lechi) ձեռքում, որն այն վաճառել է միլանցի արվեստի գործերի վաճառքով զբաղվող Սանացարիին (Sannazzari): 1804 թվականին վերջինս նկարը կտակել է Միլանի կենտրոնական հոսպիտալին: Սակայն 1806 թվականին այն ձեռք է բերել Էժեն Բոգարնեն՝ գեղեցիկ արվեստների ակադեմիա համար:
Նկարը պատկանում է նկարչի վաղ ստեղծագործական շրջանի գործերին, երբ նա կապված էր Պիետրո Պերուջինոյի արվեստանոցի հետ: Վերջինիս աշխատանքները, մասնավորապես, նրա՝ 1481-1482 թվականների Վատիկանի Սիքստինյան կապելլայի՝ «Բանալիների հանձնումը սուրբ Պետրոսին» և Կան քաղաքի գեղեցիկ արվեստների թանգարանի՝ 1500-1504 թվականներին վրձնած «Կույս Մարիամի նշանադրությունը» որմնանկարներն, անկասկած, էական ազդեցություն են ունեցել Ռաֆայելի նկարների պատկերագրության և ընդհանուր հորինվածքային լուծումների վրա:
Բովանդակություն
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնային պլանի վրա պատկերված են հարսանեկան արարողության մասնակից մի խումբ անձինք. տաճարի կենտրոնում հոգևորականն է, որը բռնել է Մարիամի և Հովսեփի ձեռքը, որը Մարիամին է մեկնում նշանադրության մատանին: Հովսեփի ձախ ձեռքին գունազարդ գավազան է, որն, ըստ ավանդության, հանդիսանում է Աստծո ընտրյալը լինելու նշան: Հովսեփի մոտ գտնվում է մերժված փեսացուներից մեկը, որը զայրութից ջարդում է իր գավազանը: Հետաքրքիր է, որ համաձայն վաղ քրիստոնեական ավանդության, (ամրագրված օրինակ «Հակոբ Կրտսերի» պարականոն գրվածքում, գլուխ IX) մյուս բոլոր փեսացուներից Հովսեփի ընտրությունը տեղի է ունենում մեկ այլ խորհրդանշական հրաշքի շնորհիվ. նրա գավազանից դուրս է թռչել աղավնի և նստել գլխին: Ռաֆայելը Պերուջինոյի պես հենվում է սուրբ Հիերոնիմի վկայության վրա, որն իր հերթին հղում է կատարել Ահարոնի՝ գունազարդ նշենու փայտից մականի աստվածաշնչյան պատմությանը: Virga՝ «փայտիկ» և virgo՝ «կույս» բառերի նմանությունից միջնադարում նշենուն վերագրվել է կուսական մաքրության հատկանիշ, իսկ նշենին դարձել է Աստվածամոր խորհրդանիշերից մեկը:

Խորհրդանշական տեսանկյունից հետաքրքիր են տաճարից այն կողմ երևացող լայն փռված, անձեռնմխելի բնապատկերները: Մի կողմից տաճարի միջով անցնող լույսը խորհրդանշում է Մարիամի և Հովսեփի ամուսնության Աստծո օրհնանքը, մյուս կողմից՝ տաճարը տեղակայված է մարդկային աշխարհի (հրապարակում գտնվող մարդկանց պատկերները) և անձեռնմխելի բնության սահմանին, և այս երկուսի միահյուսումը տալիս է Քրիստոսի մեջ աստվածայինի և մարդկայինի միավորման խորհուրդը:
Չնայած Ռաֆայելն ամբողջությամբ կրկնում է Պերուջինոյի պատկերագրական ծրագիրը, սակայն գեղագիտական տեսանկյունից նրա նկարները մեկ քայլ առաջ են: Նրա պատկերները զրկված են հնամենի կաշկանդվածությունից, նրանցում քիչ է անշարժությունը նույնիսկ այն դեպքում, երբ նա գործածում է համաչափ պատկերներ, որոնց մաթեմատիկական ճշգրտությունը միայն ընդգծում է հետին պլանի կատարյալ տաճարը: Նրա ճարտարապետության նորարարական լեզուն՝ իոնական թեթև կամարաշարով, կատարյալ կիսագնդաձև գմբեթով, որոշ հետազոտողների թույլ է տալիս ենթադրել, որ Ռաֆայելի ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել Դոնատո Բրամանտեն, որն արդեն 1502 թվականին կառուցել է իր հայտնի Տեմպիետոն: Սակայն, մինչև Ֆլորենցիա մեկնելը, Ռաֆայելն ամենայն հավանականությամբ չէր կարող տեսնել այդ կառույցը, բացի այդ, նրա նկարում պատկերված տաճարը տարբերվում է խիստ ոչ կառուցվածքային ոգով, ինչը հատուկ արտահայտվել է որմապարույկների վրա, որոնք ապահովում են սյունապսակներից անցումը դեպի գմբեթի թմբուկը, որի բարդագույն պարույրանման ձևը այդքան էլ հարմար չէ քարից կառուցելու համար: Նրա տաճարն առաջին հերթին խորհրդանիշ է, հետո միայն՝ նոր ճարտարապետական մտահղացումների հրովարտակ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ.Ա.Ռոգով Հին դրամագիտությունը Ռաֆայելի «Մարիամի նշանադրությունը» ստեղծագործության մեջ: // Արտիկուլտ : Ամսագիր. — 2016. — № 23 (3). — ISSN 2227-6165.
- Պաոլո Ստրադա, Սանդրինա Բանդերա Պինակոտեկա Բրերի. — Ժնև-Միլան: Skira, 2012. — ISBN 978-88-572-1636-2
- Raffaello e Brera, exh. cat. ed. by C. Bertelli and M. Olivari, (Milan, Pinacoteca di Brera), Milan 1984
- Raffaello. Lo Sposalizio della Vergine restaurato, exh. cat. ed. by E. Daffra and M. Ceriana, Milan 2009
- Champlin John Denison, Charles Callahan Perkins (1913)։ Cyclopedia of Painters and Paintings։ C. Scribner's sons։ Վերցված է 5 July 2010
- Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell’arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
- AA.VV., Brera, guida alla pinacoteca, Electa, Milano. 2004 ISBN 978-88-370-2835-0
- Paolo Franzese, Raffaello, Mondadori Arte, Milano 2008. ISBN 978-88-370-6437-2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պինակոտեկի Բրերա կայքում(իտալ.)