Բինդո Ալթովիտիի դիմանկար
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1514 |
բարձրություն | 59,7 սանտիմետր[1] |
լայնություն | 43,8 սանտիմետր[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ և Samuel H. Kress Collection?[1] |
հիմնական թեմա | Bindo Altoviti? |
պատկերված են
| |
կայք | |
Portrait of Bindo Altoviti by Raphael Վիքիպահեստում |
Բինդո Ալթովիտիի դիմանկար (իտալ.՝ Ritratto di Bindo Altoviti), Ռաֆայել Սանտիի վրձնին պատկանող դիմանկար: Նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունն է: Բարձր Վերածննդի դարաշրջանի լավագույն դիմանկարներից մեկը Իտալիայում և ընդհանրապես դիմանկարների աշխարհում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից 1512-1513 թվականներին կամ 1515 թվականին: Մինչև XIX դարը աշխատանքը համարվում էր Ռաֆայելի ինքնադիմանկար: Սակայն այսօր պատմաբանների ուսումնասիրությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ երիտասարդ Բինդո Ալթովիտին՝ պատկերված նկարին, Ֆլորենցիայի հարուստ բանկիրներից է, ով 17 տարեկանում Հռոմում բանկ է ունեցել, որը նա ժառանգել է հոր մահից հետո: Այդ ժամանակահատվածում նա եղել է Իտալիայի հարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, և նրա բանկն է ներկայացրել Հռոմի պապի գումարները: Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիայից Հռոմ՝ Մեդիչների ընտանիքի հետ կապված օպոզիցիայի պատճառով: Բինդոն ծնվել է 1491 թվականին Հռոմում: Գիտակցաբար օգտագործելով ֆինանսական և քաղաքական, գործնական կապերը՝ նա ձեռք է բերել Իտալիայի ամենամեծ կարողություններից մեկը: 1530-ական թվականներին, երբ Պավել III-ը դառնում է Հռոմի պապ, Բինդոն ղեկավարում է ոչ միայն Պապի գումարը, այլև ողջ Հռոմին հացահատիկի մատակարարումը:
Բինդո Ալթովիտին կուլտուրական մարդ էր, սիրում էր արվեստը, ինչպես նաև մեծահոգի բարերար էր, եղել է Վերածննդի շատ հայտնի նկարիչների՝ ներառյալ Ռաֆայելի, Միքելանջելոյի, Բենվենուտո Չելինիի, և Ջորջո Վազարիի ընկերն ու հովանավորը: Ռաֆայելը դիմանկարը ստեղծել է 20-22 տարեկան հասակում, նա նաև Ալթովիտիի համար կատարել է մի քանի պատվերներ, մասնավորապես՝ «Մադոննա դել Իմպաննատա» («Մարիամը Մանկան, Սուրբ Եղիսաբեթ, Հովհաննես Մկրտչի և անհայտ Սուրբի հետ»):
Բինդո Ալթովիտին վերապրել է Ռաֆայելի մահը, Հռոմի խայտառակ թալանումը (1527) (Sacco di Roma), Իտալիայում Մաներիզմի ծնունդը: Նա շփվում է մաներիզմի մի քանի վարպետների հետ: Նկարիչ Ջիրոլամո դա Կարպին նույնպես պատկերել է Բինդո Ալթովիտիի դիմանկարը: Ծեր հասակում նա Բենվենուտո Չելինիից պատվիրել է բրոնզե կիսանդրի[2]:
Կտավը մինչև 1808 թվականը եղել է Ալթովիտիի ժառանգների սեփականությունը, որից հետո վաճառվել Է Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ին: Մինչև 1936 թվականը նկարը պահպանվել է Մյունխենի հին պինակոտեկում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարը հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ նկարը գնել է գործարար և բարերար Սամուել Հենրի Քրեսը, ով նկարը նվիրաբերել է Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերված է գրեթե կանացի կազմվածք ունեցող Բինդոն՝ լույսի և ստվերի միջև ծանր հակադրության հետ: Սա բնորոշ չի Ռաֆայելի աշխատանքներին, հատկապես դիմանկարներին, որը ցույց է տալիս նկարչի փորձերը՝ տարբեր ոճերի և ձևերի ստեղծագործությունները: Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ազդեցությունը, որը Ռաֆայելը սովորել է իր կարիերայի մի փուլի ընթացքում, կոնկրետ այս դիմանկարում ակնհայտ է:
Դիմանկարը պատկերված է կանաչ ֆոնի վրա: Կտավում նա պատկերված է մուգ գլխարկով և կապույտ թիկնոցով: Նրա ոսկե, երկար ու նուրբ գանգուրները՝ աջ ականջի հետևը գցած, խորհրդանշում է հոգու ազնվությունն ու մաքրությունը: Բինդոյի գլուխը թատերական կերպով շրջված է աջ, և նա ուշադիր նայում է դիտորդներին: Ձախ ձեռքին երևում է մատանին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.12131.html
- ↑ С XX века бюст работы Бенвенуто Челлини тоже хранится в США в бостонском Музее Изабеллы Стюарт Гарднер
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռաֆայել Սանտի կատեգորիայում։ |
|