Սիենայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիենայի տաճար
Duomo di Siena-9635.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակդուոմո և կաթոլիկ տաճար
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՍիենա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Siena-Colle di Val d'Elsa-Montalcino?
Մասն էHistoric Centre of Siena?
Կազմված էPiccolomini Library?, Siena Cathedral Pulpit? և Campanile of the Cathedral of Siena?
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1196
operaduomo.siena.it

Սիենայի տաճար իտալ.՝ Duomo di Siena), միջնադարյան տաճար Իտալիայի Սիենա քաղաքում, կաթոլիկ եկեղեցի, որն այժմ նվիրվում է Մարիամ Աստվածածնի վերափոխմանը։ Նախկինում տաճարը եղել է Սիենայի թեմի եպիսկոպոսի նստավայրը, 15-րդ դարից արքեպիսկոպոսական թեմի նստավայրը, իսկ այժմ Սիենա-Կոլե դի Վալ դ’Էլսա-Մոնտալչինո արքեպիսկոպոսական թեմի նստավայրն է։

Տաճարի կառուցումը նախագծվել և ավարտվել է 1215-1263 թվականներին՝ նախկին կառույցի վայրում։ Տաճարն ունի լատինական խաչի ձև, այնտեղ գտնվում են տրանսեպտ, գմբեթ և զանգակատուն։ Գմբեթն ունի վեցանկյուն հիմք, որից բարձրանում է վերև սյուներով։ Գմբեթի վերին մասի լուսարձակը ավելացրել է Լորենցո Բերնինին։ Նավը երկու աբսիդները բաժանում է կամարներով։ Արտաքինը և ինտերիերը կառուցված են սպիտակ և կանաչավուն, սև մարմարով՝ փոփոխական շերտերով, ինչպես նաև ճակատին կարմիր մարմարով։ Սևն ու սպիտակը Սիենայի խորհրդանշական գույներն են. ըստ ստուգաբանության սև և սպիտակ եղել են քաղաքի լեգենդար հիմնադիրներ Սենիուսի և Ասչիուսի ձիերը։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kathedrale Siena Fassade.jpg

Առաջին կառույցի ծագումը անորոշ է։ Ներկայիս եպիսկոսպոսի պալատի վայրում գտնվում էր 9-րդ դարի եկեղեցին։ 1058 թվականի դեկտեմբերին, այս եկեղեցում տեղի ունեցավ սինոդ, որի արդյունքում ընտրվեցին Հռոմի Պապ Նիկոլաի II-ը և հակապապ՝ Բենեդիկտոս X-ը։

1196 թվականին սկսվում է նոր տաճարի կառուցումը։ Աշխատանքները սկսվել են տրանսեպտի հյուսիս-հարավից, նախատեսվում էր ավելի ուշ ավելացնել տաճարի հիմնական, ավելի մեծ մասը, սակայն այդ ընդլայնումը երբեք չի կատարվել։ 1215 թվականին արդեն նոր եկեղեցում կատարվում էին ամենօրյա ժամերգությունները։ 1226 թվականին կան արձանագրություններ սև և սպիտակ մարմարե տրանսեպտի մասին, հավանաբար ճակատի և զանգակատան շինարարության համար։ Դամբարանը և տրանսեպտը կառուցվել են 1259-1260 թվականներին։

1339 թվականին նախատեսվում էր գլխավոր տաճարի վերակառուցումը։ Վերակառուցումից հետո կրկնապատկվել էր կառույցի չափը՝ ամբողջովին նոր նավի, նավին ուղղահայաց երկու աբսիդների և բարձր խորանի շնորհիվ։ Շինարարությունը սկսվել է Ջովվանի դի Օգոստիանոսի (Giovanni di Agostino) հովանավորությամբ, ով հայտնի է որպես քանդակագործ։ 1346 թվականին առաջացած սև մահի պատճառով, շինարարությունը 1348 թվականին դադարեց։ Այնուհետև շինարարության հիմնական սխալները ակնհայտ դարձան, և աշխատանքն այդպես էլ չվերսկսվեց։

Դուոմոյի երգչախմբի բեմի ներքևից 1999-2003 թվականներին հայտնաբերվել և պեղվել են 13-րդ դարի վերջին կարևոր ֆրեսկոները (հավանաբար մոտ 1280 թվական)։ Ֆրեսկոներում պատկերված էր տեսարաններ Հին Կտակարանից եւ Քրիստոսի կյանքից։

Ճակատամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Siena Cathedral - Coronation of the Virgin mosaic.jpg
Gargoyles and Saints - Siena Cathedral.jpg

Սիենայի տաճարի ճակատամասը Իտալիայի ամենագեղեցիկներից մեկն է և, իհարկե, տաճարի տպավորիչ տեսքը։ Ճակատամասի յուրաքանչյուր կողմը (արևմուտք, արևելք, հյուսիս և հարավ) ունի տարբեր աշխատանք՝ ամենատպավորիչը արևմտյան ճակատամասն է։

Ճակատամասը կառուցվել է երկու փուլով, իր մեջ համատեղելով Ֆրանսիայի Գոթական ճարտարապետության, Տոսկանայի Ռոմանական ճարտարապետության և Կլասիկ ճարտարապետության ոճերը։ Ճակատամասի արևմտյան հատվածը լավագույն օրինակն է Սիենանիսեյի վարպետության։ Ներքևի մասում աշխատանքը սկսվել է 1284 թվականին։ Ճակատամասը կառուցվում էր պոլիխրոմիային մարմարով, աշխատանքը վերհսկում էր Ջովաննի Պիզանոն։

Ճակատամաս

Տաճարի ճակատամասի ստորին հատվածը նախագծվել է Ջովաննիի բնօրինակ ծրագրից։ Կառուցված լինելով Տոսկանայի Ռոմանական ճարտարապետության ոճով ընդգծում է շքամուտքերի հորիզոնական միասնությունը։ Երեք շքամուտքերն ամբողջանում են կամարակներով, որոնք կառուցվել են Ջովաննի Պիսանոսի բնօրինակ նախագծով, ինչպես շատ քանդակներ։ Շքամուտքերի շուրջը և վերը նշված տարածքները, ինչպես նաև շքամուտքերի միջև սյունները, հարուստ են ականտային մագաղաթներով, այլաբանական պատկերներով և աստվածաշնչյան տեսարաններով։

Ջովաննի Պիսանոն կարող էր վերհսկել աշխատանքը մինչև 1296 թվականը, երբ նա հանկարծակի հեռացավ Սիենայից։ Ճակատամասի ստորին մասի Ջովաննիի աշխատանքը շարունակվում է Camino di Crescentino-ի ղեկավարությամբ, սակայն նախնական ծրագրով կառուցված հատվածներում կատարվել են մի շարք փոփոխություններ։

Ճակատամասի արևմտյան մասի կառուցումը ավարտվել է 1317 թվականին։

Կար բանավեճ, թե երբ է ավարտվել ճակատամասի վերին մասի կառուցումը։ Գիտնականների մեծ մասը կարծում են, որ ավարտվել է 1360-1370 թվականներին, չնայած հայտնի չէ, երբ է սկսվել վերակառուցումը։ Աշխատանքը շարունակվել է իրագործելով Պիսանոյի ծրագրերով՝ Ջովաննի դի Կեսսոյի (Giovanni di Cecco) ղեկավարությամբ։ Դի Կեսսոն նախընտրում էր օգտագործել ավելի մշակված ծրագրեր, որոնք, ամենայն հավանականությամբ ներշնչվել են Օրվիետո տաճարից։ Ճակատամասը պետք է շատ ավելի բարձր լիներ, քան նախատեսված էր, քանի որ նավը բարձրացվել էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]