Ջիրոլամո Ջենգա
Ջիրոլամո Ջենգա | |
---|---|
Ծնվել է | 1476[1] |
Ծննդավայր | Ուրբինո, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 11, 1551 |
Մահվան վայր | Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ և քանդակագործ |
Ոճ | Բարձր վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Martyrdom of Saint Sebastian? |
Ուսուցիչ | Պերուջինո և Լուկա Սինյորելլի |
Աշակերտներ | Անյոլո Բրոնզինո |
Girolamo Genga Վիքիպահեստում |
Ջիրոլամո Ջենգա (իտալ.՝ Gerolamo Genga, 1476[1], Ուրբինո, Պապական մարզ - հուլիսի 11, 1551, Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ), իտալացի նկարիչ և ճարտարապետ։ Պատկանում է Բարձր Վերածննդի և վաղ մաներիզմի նկարիչների թվին։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենգան ծնվել է Ուրբինոյից ոչ հեռու։ Ջորջո Վազարիի կենսագրության համաձայն՝ տասներեք տարեկան հասակում Ջենգան ուղարկվել է Լուկա Սինորելլիի մոտ որպես աշակերտ։ Դրանից հետո նա երեք տարի աշխատել է Պետրո Պերուջինոյի հետ՝ Ռաֆայելի հետ միասին։ Հետո նա աշխատել է Ֆլորենցիայում և Սիենայում (որտեղ նա զարդարել է Պետրուչիի պալատը մոտ 1508 թվականին) Տիմոտեո Վիտիի հետ միասին, Սիենայում նա նկարել է տարբեր ստեղծագործություններ տեղի պետական գործիչ Պանդոլֆո Պետրուչիի համար։
Վերադառնալով Ուրբինո՝ նա վարձվում է դուքս Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի կողմից իր պալատը զարդարելու համար, ցուցադրել անսովոր հակում դեպի զարդարվեստը, այնուհետև 1508 թվականին գրանցվել է որպես դուքսի հուղարկավորության զարդերի հեղինակներից մեկը։ Ուրբինոյից նա մեկնել է Հռոմ, որտեղ Սանտա Կատերինա դա Սիենայի եկեղեցու համար նկարել է իր գլուխգործոցներից մեկը՝ «Հարություն»։
Ուրբինոյի դուքս Ֆրանչեսկո Մարիա I դելլա Ռովերը հրավիրել է Ջենգային և հանձնարարել նրան կատարել 1522 թվականին Էլեոնորա Գոնզագայի հետ իր ամուսնության հետ կապված աշխատանքները։ Սակայն շուտով այս դուքսն աքսորվեց Լևոն X Հռոմի պապի կողմից, և Ջենգան հետևել է նրան մինչ Մանտովա։
Երբ Դելլա Ռովերը տեղափոխվել է Պեզարո, նա Ջենգային հանձնարարել է նախկին ամրոցը վերակառուցել արվարձանային վիլլայի ձևով, որը հայտնի է Վիլլա Իմպերիալե անունով[2], աշխատանքն ավարտվել է 1530 թվականին։ Ներքին որմնանկարների համար Ջենգան աշխատանքի է վերցրել մի քանի խոշոր մաներիստ նկարիչների, այդ թվում` Ֆրանչեսկո Մենզոկիին, Անյոլո Բրոնձինոյին, Դոսսո Դոսսիին և Ռաֆայելե Քոլեին։ Ուրբինոյի դուքսը, ի վերջո, վերականգնվել է իր տիրապետություններում։ Նա իր հետ տարել է Ջենգային և նրան նշանակել դքսաց ճարտարապետ և դեկորատոր։
Ուրբինոյում ստեղծված նրա ստեղծագործությունների թվում էին, օրինակ, Բալդասսար Կաստիլոնեի պիեսների բեմանկարները, ինչպես նաև Բերնարդո Դովիցի Բիբբիենայի «La Calandria» ներկայացման բեմանկարները, որը տեղի է ոնեցել Ուրբինոյում 1513 թվականի փետրվարի 6-ին։ Նա նաև զարդարել է Սան Մարտինոյի մատուռը։
Ջենգան եղել է քանդակագործ և երաժիշտ։ Նրա աշակերտների թվում էր իր որդին՝ Բարտոլոմեոն (1518–1558), որը դարձել է հարգված ճարտարապետ։
Գոյություն ունեն Ջենգայի մի քանի նկարներ։ Նրա առաջատար աշխատանքներից մեկը Չեզենայի Սանտ Ագոստինո եկեղեցում գտնվող յուղաներկով եռապատկերն է, որը ներկայացնում է Ավետումը, Հայր Աստծուն, Աստվածամորը Նորածնի հետ։
Նրա ճարտարապետական աշխատանքներից են Պեզարոյի Սան Ջովանի Բատիստա եկեղեցին, Սենիգալիայի եպիսկոպոսական պալատը, Մանտովայի տաճարի ճակատը և Պեզարոյի մոտակայքում գտնվող ամրությունները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Martirio de San Sebastián (1500 թվական), Ուֆֆիցի
-
Fuga di Enea da Troia (մոտավորապես 1510 թվական), Ազգային պատկերասրահ (Սիենա)
-
Madonna col bambino (մոտ 1510), Սան Պիետրոյի թանգարան (Colle di Val d'Elsa)
-
Vergine con Bambino e Santi (16-րդ դարի առաջին կես), Բրերա պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Grasso M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2000. — Vol. 53.
- ↑ Andrew Hopkins, 2002. Italian Architecture from Michelangelo to Borromini, p.23f.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Genga, Girolamo». Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press. This article incorporates text from a publication now in the
- Freedberg, Sydney J. (1993). Pelican History of Art (ed.). Painting in Italy, 1500-1600. էջեր 263–265 Penguin Books Ltd.
- РАИ Биография.
- Hobbes, James R. (1849). Picture collector's manual adapted to the professional man, and the amateur. T&W Boone, 29 Bond Street; Digitized by Googlebooks.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո Ջենգա» հոդվածին։ |
|