Բալդասսար Կաստիլոնե
Բալդասսար Կաստիլոնե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1478[1][2] |
Ծննդավայր | Մարկարիա, Մանտուա, Լոմբարդիա կամ Casatico, Մարկարիա, Մանտուա, Լոմբարդիա[3] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1529[1] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Տոլեդո, Իսպանիա[3] |
Գերեզման | Beata Vergine delle Grazie (Grazie, Curtatone) |
Մասնագիտություն | դիվանագետ, բանաստեղծ և գրող |
Լեզու | իտալերեն[2] և լատիներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | տրակտատ, Նամականի և Էլեգիա |
Գրական ուղղություններ | Բարձր վերածնունդ |
Ամուսին | Ippolita Torelli? |
Զավակներ | Camillo Castiglione? |
Բալդասսար Կաստիլոնե Վիքիքաղվածքում | |
Baldassarre Castiglione Վիքիպահեստում |
Բալդասսար Կաստիլոնե (իտալ.՝ baldasˈsaːre kastiʎˈʎoːne, անգլ.՝ Castiglione), դեկտեմբերի 6, 1478[1][2], Մարկարիա, Մանտուա, Լոմբարդիա և Casatico, Մարկարիա, Մանտուա, Լոմբարդիա[3] - փետրվարի 8, 1529[1], Տոլեդո, Իսպանիա[3]), իտալացի գրող, իտալական վերածննդի ամենահայտնի գործերից մեկի՝ Il Cortegian գրվածքի հեղինակ[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստիլոնեն ծնվել է Մանտովայի մոտակայքում։ 1491 թվականի հունվարին Բեատրիչ դը Էստեի և Լյուդովիկո Սֆորցայի հարսանեկան տոնակատարության ժամանակ ներկայացվել է Իզաբել դը Էստեին՝ Մանտովայի մարքիզի՝Ֆեդերիգո Գոնզագայի երիտասարդ կնոջը։ Ստացել է հումանիտար կրթություն Միլանում։ 1501 թվականից ի վեր կատարել է դիվանագիտական հանձնարարություններ։ 1503 թվականին առաջին անգամ այցելել է Հռոմ։ Մանտովկայի դքսության կազմում կռվել է Ֆրանկ-իտալական պատերազմներում։ Նույն թվականի հոկտեմբերին մասնակցել է Գարիլիանոյի ճակատամարտին։ 1504 թվականից ծառայել է Ուրբինոյի դքսությունում: Կաստիլոնեն առաքելություններով ուղարկվել է Անգլիա (1506) և Ֆրանսիա (1507)։
1508-1513 թվականներին մասնակցել է Քեմբրիյան լիգայի պատերազմին: ՈՒնեցել է բարեկամական հարաբերություններ հայտնի նկարիչների և գրողների հետ, ինչպիսիք են Պիետրո Բեմբոն, Ժակոպո Սադոլետոն, Բեռնարո Դովիցի դա Բիբիենան, Ռաֆայել Սանտին, Միքելանջելոն: 1515 թվականին Ֆրանսիայի թագավոր դարձավ Ֆրանցիսկ I-ը: Կաստիլոնեն ջանքեր է գործադրել, որպեսզի հարթեցնի հարաբերությունները Լևոն X-ի և նոր միապետի միջև, բայց` անարդյունք: 1516 թվականին նրան աքսորել են Մանտուա քաղաք: 1519 թվականից ծառայել է Ֆեդերիգո Գոնզագային: Ռաֆայել Սանտիի մահից հետո (1520) նրա հիշատակին է նվիրել լատինական էլեգիա: 1523 թվականի մայիսին ուղևորվել է Պադուա և Վենետիկ:
Կլեմենտ VII-ի՝ հռոմի պապ (1523 թվականի Նոյեմբերին) ընտրվելուց հետո, Իսպանիայում նշանակվեց պապական նունցիա, ուր նա ժամանել է 1525 թվականի մարտին: 1527 թվականից սկսած Կաստիլոնեն սուր հակասություն ուներ Կարռլոս V կայսեր քարտուղարի՝ Ալֆոնսո դե Վալդեսի (հայտնի մտածողի Խուան դե Վալդես եղբոր) հետ: Որպես Կաստիլոնեի արժանիքների նկատմամբ ամենաբարձր հարգանքի նշան, կայսրը նրան առաջարկեց դառնալ Ավիլայի եպիսկոպոս, բայց նա մերժեց այս առաջարկը քանի որ Կարռլոս V-ի հարաբերությունները կարգավորված չէին Պապի հետ:
Կաստիլոնեի մահից հետո (հավանաբար մահացել է բուբոնային ժանտախտից), նրա մայրը մոխիրը տեղափոխեց Մանթուա: Գրողի կամքի համաձայն՝ Կաստիլոնեն թաղված է իր կնոջ կողքին՝ Մանտովայի Սանտա Մարիա դելե Գրացիե եկեղեցում լատ.՝ (Santuario della Beata Vergine delle Grazie (Curtatone)): Գերեզմանաքարը պատրաստել է Ջուլիո Ռոմանոն:
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստիլոնեի հիմնական աշխատանքը «Il Cortegiano» երկխոսությունների գիրքն է։ Գրքում արտահայտված է ժամանակների իտալական հասարակության վերածննդի կատարյալ պալատականի կերպարը և տրվում թագավորական սովորույթների վառ պատկերը, ներկայացվում տարբեր մտավոր զվարճանքներ, ներառյալ սրամտություններ: Կաստիլոնեն աշխատանքը սկսել է 1514 թվականին: Առաջին հրատարակությունը թվագրվում է 1524թվաական,տպագրվել է Վենետիկում 1528թվականին: Թարգմանվել է մի քանի լեզուներով․ Իսպաներեն թարգմանությունը լույս է տեսել 1534-թվականին, ֆրանսերենը՝ 1537թվականին, անգլերենը ՝1561թվականին։ Կաստիլոնեն նաև լատինական և իտալական բանաստեղծությունների հեղինակ է։ Դրանց թվում են այն բանաստեղծի կնոջը նվիրված Էլեգիա, բանաստեղծությունը, «Տիրիս» աշխատությունը(1506), լատինական բանաստեղծությունը հաղորդագրություն Անգլիայի թագավորին Հենրի VII–ին(1508)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12733 — 1808.
- ↑ Кастильоне // Ռուսական մեծ հանրագիտարան Т.13. Մոսկվա, 2009, с.297.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բալդասսար Կաստիլոնե կատեգորիայում։ |