Դիվանագիտական առաքելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիվանագիտական առաքելություն, մշտական դիվանագիտական ներկայացուցչության տեսակ, որը գլխավորում է դեսպանորդը կամ գործերի ժամանակավոր հավատարմատարը[1]։ Դիվանագիտական առաքելությունը գլխավորում է դիվանագետը ռեզիդենտի հետ, որը մի քանի աստիճան ցածր է արտակարգ և լիազոր դեսպանից, և ապա ստացվում է, որ դիվանագիտական առաքելությունը համեմատած դեսպանության հետ մի քանի աստիճան ցածր է։

XIX դարում դիվանագիտական առաքելությունները հիմնվում էին փոքր երկրներում, մինչդեռ դեսպանատները բացվում էին մեծ երկրներում։

Ժամանակակից դիվանագիտական իրավունքի տեսանկյունից դեսպանատների և դիվանագիտական առաքելության իրավունքի, արտոնությունների և անձեռնմխելիության միջև որևէ տարբերություններ չկան։

Երբեմն «Դիվանագիտական առաքելություն» հասկացության տակ, հասկանում են բազմանգամյա դիվանագիտական հանձնարարականներ («հատուկ առաքելություն» կամ «արտակարգ առաքելություն»[2])[1]: Դիվանագիտական հանձնարարությունները միանվագ կատարվում են հատուկ լիազորված ներկայացուցիչների «ներկայացուցչությունների խումբ» միջազգային իրավունքի սուբյեկտի, կառավարության հանձնարարությամբ, արտաքին հարաբերությունների գերատեսչության կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից։ Օրինակ կարող է ծառայել «Յառինգ» կոչվող առաքելությունը — հանձնարարական՝ հանձնարարված ՄԱԿշվեդ դեսպան և գլխավոր քարտուղարի կողմից։ Միավորված Ազգերի Կազմակերպության անվատանգության № 242 (1967 թվական նեյեմբերի 22) բանաձևը, որը ուղղված է եղել արաբական երկրների և Իսրայելի հետ կապեր հաստատելուն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Миссия Дипломатическая» (ռուսերեն). Юридический словарь. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Чрезвычайные миссии» (ռուսերեն). Основы дипломатии. Всё о дипломатическом церемониале. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Миссия дипломатическая» (ռուսերեն). Энциклопедия юриста. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվանագիտական առաքելություն» հոդվածին։