Լյուդովիկո Սֆորցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդովիկո Սֆորզա
իտալ.՝ Ludovico Sforza
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ, հերցոգ, քաղաքական գործիչ և մեկենաս
Ծննդյան օր հուլիսի 27, 1452[1]
Ծննդավայր Վիջևանո, Պավիա, Լոմբարդիա[2]
Վախճանի օր մայիսի 27, 1508[1] (55 տարեկան)
Վախճանի վայր Լոշ[2]
Դինաստիա Սֆորցա ընտանիք
Հայր Ֆրանչեսկո I Սֆորցա[3]
Մայր Բիանկա Մարիա Վիսկոնտի
Ամուսին Բեատրիչե դ՛Էստե
Զավակներ Մաքսիմիլիան Սֆորցա[3], Francesco II Sforza?[3], Giovanni Paolo I Sforza?, Bianca Giovanna Sforza?, Leone Sforza? և Galeazzo Sforza Visconti?
 
Ինքնագիր Изображение автографа

Լյուդովիկո Մարիա Սֆորցա[4] (իտալ.՝ Ludovico Sforza, Lodovico il Moro, հուլիսի 27, 1452[1], Վիջևանո, Պավիա, Լոմբարդիա[2] - մայիսի 27, 1508[1], Լոշ[2]), Միլանի դուքս՝ Սֆորցա ազնվականական տոհմից, Վերածննդի տաղանդավոր գործիչ։ Հռչակվել է որպես Լեոնարդո դա Վինչիի և Վերածննդի այլ տաղանդավոր արվեստագետների հովանավոր։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ իր մականունը (իտալ.՝ Il Moro — մավր) Լյուդովիկոն ստացել է իր դեմքի թխության պատճառով։ Ըստ մի քանի վարկածների՝ դա սուտ է, և այդ մականունը, որ ստացել է իր հորից՝ Ֆրանցիսկո I Սֆորցայից, առաջացել է լատին․՝ Morus «թթենի» բառից, որը խորհրդանշում է խելամտություն և առաքինություն[5]։

Սֆորցա տոհմի պատմաբանը գրում է, որ կնքելու ժամանակ նրան անվանել են Լյուդովիկո Մաուրուս, բայց երբ նա շատ ծանր հիվանդացել է, նրա մայրը Վիսկոնտիների սովորույթի համաձայն, նրա երկրորդ անունը փոխել է, դարձրել Մարիա՝ դրանով իսկ նրան հանձնելով Սուրբ կույսի պաշտպանությանը։ Բայց նախկին՝ Մորո անունը չի մոռացվել։ Նրան դուր է եկել այդ մականունը, և Միլանում նրան դիմավորում էին աղաղակելով «Մորո՜, Մորո՜»։ Երբ Լյուդովիկոն եկավ իշխանության, այդ ժամանակի բոլոր արիստոկրատների պես, ծառայության ընդունեց մավր սպասավորի։ Ասում են, որ այդ մականունը նա վաստակել էր դեմքի թխության համար, բայց նրան տեսած Պաոլո Ջովիոն վկայում էր, որ նա թխամաշկ չէր, և ավելացնում էր, որ դա նշանակում էր թթենի, - ամենախելացի ծառը, քանի որ նա սաղարթով պատվում է վերջում, իսկ բերք առաջինն է տալիս։ Իհարկե, Մորոյին դուր էր գալիս իր մականվան այդպիսի բացատրությունը, քանզի նա ամենից ավելի հիանում էր քաղաքական գործերում իր հեռատեսությամբ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կառավարման տարիներին (1480-1499 թթ.) ավարտին են հասցվել մի շարք մշակութային և ստեղծագործական նախագծեր, ինչը ընդգծեց Միլանյան դքսության քաղաքական և տնտեսական հաջողությունները։ Հասնելով, հիմնականում իր դիվանագիտական ջանքերի, քաղաքական հավասարության Ֆլորենցիայի, Վենետիկի, և Հռոմի պապի հետ, Լորենցո Մեդիչիի մահից հետո Լյուդովիկոն հանդիսանում էր Իտալիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը։ 15-րդ դարի վերջին Միլանը բավականին խոշոր գումարներ էր ներդրել նոր հողեր մշակելու և ջրանցքներ կառուցելու համար, մեծ տարածքներ էր հատկացրել թթենիներ տնկելու, վուշ և բրինձ մշակելու նպատակով, որոնք արտահանվում էին՝ ինչպես և զենքը, ապակին, գործվածքեղենը և գյուղատնտեսական ապրանքները։ Բացի դրանից, Լյուդովիկոն ուշադրություն էր դարձնում կրթվածության մակարդակին։ Հրավիրում էր պալատ այնպիսի լուսավորականների, ինչպիսիք էին Լուկա Պաչոլին, Կալկոնդիլան, Ֆացիոն։ Նպաստել է նաև տպագրության զարգացմանը՝ աջակցելով Պանֆիլիո Կաստալդիին Ֆելտրեից։ Ի տարբերություն Ֆլորենցիայի, Սֆորցայի պալատում հիմնավորապես կիրառում էին մաթեմատիկան և բնական գիտությունները, դրանում թերևս իր դերն էր խաղում Բոլոնիայի և Պավիայի համալսարաններին մոտ գտնվելը։

1482 թվականին դուքս Լյուդովիկոն իր մոտ Միլանի դքսության ճարտարագետների կոլեգիա հրավիրեց մեծանուն Լեոնարդո դա Վինչիին, որպես ճարտարագետ, հիդրոտեխնիկայի, կառուցապատման և ռազմական մեքենաների կոնստրուկտոր։ Լեոնարդոն Միլանի դուքսին առաջարկեց իր պրոյեկտները՝ «շատ թեթև և ամուր կամուրջներ», «թնդանոթ, որը խիստ տարբերվում էր եղածներից»։

1490 թվականին ամուսնացել է Բեատրիչե դ՛Էստեի՝ դքսուհի դե Բարիի հետ (1475-1497 թթ.), ով պարգևել է նրան որդիներ՝ Մասսիմիլիանո Սֆորցային, Միլանի դուքս 1512-1515 թթ., և Ֆրանչեսկո Սֆորցային, Միլանի դուքս 1522-1535 թթ.։ Բեատրիչեի եղբայրը՝ Ալֆոնսո դ՛Էստեն, նույն տարում ամուսնանում է Ֆրանչեսկո Սֆորցայի թոռնուհու՝ Աննա Սֆորցայի հետ։

1493 թ.-ին Մորոն մեծ շուքով ընդունեց Մոսկվայի պատվիրակությանը։ Ռուսները եկել էին մասնագետ վարձկալներ ձեռք բերելու համար ռուս հյուրերի ժամանցի համար կազմակերպվեց պալատական որսորդություն[7]։

1499 թ.-ին Միլանը գրավվեց Ֆրանսիական թագավորի՝ Լյուդովիկոս XII, զորքերի կողմից։ Լյուդովիկո Մորոն փորձեց վերականգնել իր իշխանությունը, սկզբում նրան հաջողվեց դուրս մղել ֆրանսիացիներին Միլանից, բայց 1500 թ.-ի աշնանը ջախջախվեց Նովարայի մոտ։ Կրելով անհաջողություն, Լյուդովիկոի շվեյցարական վարձկանները ազատության դիմաց նրան հանձնեցին ֆրանսիացիներին։ Տապալված դուքսը տարվել է Ֆրանսիա և մահացել է բանտարկված Լոշում։ Թաղվել է իր նախնիների կողքին Չերտոզա դի Պավիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Коллинсон-Морлей, Леси. История династии Сфорца = Lacy Collinson-Morley. The story of the Sforzas. London, George Routledge & sons, 1933. / Пер. с англ. Чулкова О.А.. — СПб։ Евразия, 2005. — 352 с. — 2000 экз. — ISBN 5-8071-067-7.

  • Lodovico Sforza, in: Thomas Gale, Encyclopedia of World Biography, 2005–2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118820745 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. Моро — «мавр, смуглый» или «шелковица», прозвище герцога, см. ниже
  5. см. этимологический словарь W. Schweickard, Deonomasticon Italicum, III, Mauritania
  6. Коллинсон-Морлей, Л. С. 149
  7. Мельник А. Г. Московский великокняжеский дьяк Данило Мамырев //Древняя Русь. Вопросы медиевистики. 2006. № 2 (24). С. 61—69.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]