Կլիմենտ VII (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակապապ Կլիմենտ VII
լատ.՝ Clemens VII
Pape avignon clement7.jpg
Հակապապ
1378 թվականի սեպտեմբերի 20 — 1394 թվականի սեպտեմբերի 16
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Հակապապ Բենեդիկտ XIII
Կամբրեի արքեպիսկոպոս
1368 թվականի հոկտեմբերի 11 — 1371 թվականի մայիսի 30
Եկեղեցի՝ Կամբրեի թեմ
Նախորդող՝ Պիեռ դե Կլերմոն
Հաջորդող՝ Ժերար դե Դենվիլ
 
Կրթություն Փարիզի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Ռոբերտ Ժենևսկի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Robert de Geneve
Ծնունդ 1342 թվական
Անսի, Ժնևի կոմսություն
Մահ սեպտեմբերի 16, 1394[1][2]
Ավինյոն, Ֆրանսիա
Հայր Ամադեուս III Ժենևսկի
Մայր Մաթիլդա Օվերնսկայա
Հոգևոր աստիճանի ընդունում կարդինալ
C o a Clemente VII (Avignone).svg|


Կլիմենտ VII (աշխարհիկ անունը՝ Ռոբերտ, կոմս Ժնևսկի, 1342[3][4][1][…], Château d'Annecy, Անսի - սեպտեմբերի 16, 1394[1][2], Ավինյոն), հակապապ՝ 1378 թվականի սեպտեմբերի 20-ից մինչ մահը։ Արևմտյան մեծ բաժանման ժամանակաշրջանի «ավինյոնյան» երկու հակապապերից առաջինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմենտ VII-ի կիսանդրին Ավինյոնի փոքր պալատում

Ռոբերտը Ժնևի կոմս Ամադեուս III-ի կրտսեր որդիներից մեկն էր, ծնվել է 1342 թվականին։ Իր համար հոգևոր ուղի ընտրելով՝ նա արդեն պատանեկան տարիքից քահանա ձեռնադրվեց, իսկ 1359 թվականին դարձավ առաքելական պրոտոնոտար։ 1361 թվականին նա դարձավ եպիսկոպոս՝ որպես այդպիսին նշանակվելով Տերուանում (քաղաք Ֆրանսիայի հյուսիսում), 1368 թվականին Ռոբերտը դարձավ Կամբրեի եպիսկոպոս, իսկ 1371 թվականի մայիսի 30-ին՝ կարդինալ։

1376 թվականին նշանակվել է պապի լեգատ Հյուսիսային Իտալիայում, որտեղ այդ ժամանակ պապական մարզերում ապստամբություն էր ծագել։ Ռոբերտը, ում բնավորությունը և ապրելու կերպը ավելի շատ զինվորականի էր բնորոշ, քան հոգևոր սպասավորի, անձամբ է առաջնորդել ապստամբությունը ճնշելու համար այստեղ ուղարկված զորքերը։ Չեզենա քաղաքի գրավման ժամանակ սպանվեց մոտ 4000 մարդ, ինչով Ռոբերտ Ժնևսկին «մսագործի» և «չեզենյան դահճի» մականուններ վաստակեց։

Եկեղեցու բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիոս XI-ի մահից հետո Հռոմում հրավիրված կոնկլավը նոր պապ ընտրեց Բարտոլոմեո Պրինյանոյին, ով ընդունեց Ուրբանոս VI անունը։ Նա թագադրվեց 1378 թվականի ապրիլի 10-ին. կարդինալ-ընտրողները նրան հարգում էին որպես օրինական ընտրված պապ։ Սակայն նոր պոնտիֆիկի՝ կարդինալների և կուրիական մեծատոհմիկների դեմ ձեռնարկած միջոցները հանգեցրին նրան, որ արդեն 1378 թվականի աշնանը պապն իր դեմ հանեց գրեթե բոլոր կարդինալներին։

Կարդինալ-ընտրողների մեծ մասը, ներառյալ՝ բոլոր ֆրանսիացիները, հավաքվեցին Ֆոնդի քաղաքում և չեղարկեցին նախորդ կոնկլավի որոշումը (ժողովրդի վստահությունը չվայելելու պատճառաբանությամբ)։ Ի պատասխան՝ Ուրբանոս VI-ը իր հետևորդների շարքերից 29 նոր կարդինալներ նշանակեց։

1378 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆոնդիում կարդինալները նոր պապ ընտրեցին Ռոբերտ Ժնևսկուն։ Նա ընդունեց Կլիմենտ VII անունը և զենքի ուժով փորձեց նվաճել Հռոմը։ Սակայն քաղաքի բնակչությունը պաշտպանեց Ուրբանոս VI-ին, իսկ Կլիմենտը ստիպված եղավ հեռանալ Հռոմի մատույցներից։ Նա ուղևորվեց դեպի Ավինյոն, որտեղ արագ վերականգնեց երբեմնի պապական վարչակազմը։ Երկու պապերը միմյանց բանադրանքի տակ դրեցին՝ այդ կերպ եկեղեցու բաժանումը այլևս իրականություն դարձնելով։ Արևմտյան եկեղեցու պառակտումը ավելի ուշ ստացավ Մեծ հերձված անվանումը և շարունակվեց մի քանի տասնակմյակ։ Ուրբանոս VI-ի օրինականությունը ճանաչվեց Սրբազան Հռոմեական կայսրության, Հունգարիայի, Լեհաստանի, սկանդինավյան երկրների և Անգլիայի կողմից, իսկ Կլիմենտին աջակցում էին Ֆրանսիան, Շոտլանդիան, Նեապոլը, Սիցիլիան և Պիրենեյան թերակղզու երկրները։

Մինչ իր մահը 1394 թվականին Կլիմենտ VII-ի նստավայրը Ավինյոնն էր։ Նա աջակցում էր Լյուդովիկոս II-ին Նեապոլի համար պայքարում։ Բանադրեց այդ պայքարում իր մրցակից Վլադիսլավին։ Կլիմենտ հակապապը ոչ մի փորձ չարեց վերացնելու եկեղեցիական պառակտումը։ Մահից հետո նրան հաջորդել է Բենեդիկտոս XIII-ը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]