Պալացցո Վեկկիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պալատ
Պալացցո Վեկկիո
իտալ.՝ Palazzo Vecchio
Firenze Palazzo della Signoria, better known as the Palazzo Vecchio.jpg
Պալացցո Վեկկիո պալատը
ԵրկիրՖլորենցիա, {{{2}}} Իտալիա
Նախագծի հեղինակԱրնոլֆիո դի Կամբիո
Շինարարության սկիզբ1298
Շինարարության վերջ1299
Կոորդինատներ: 43°46′9.534″ հս․ լ. 11°15′22.226″ ավ. ե. / 43.76931500° հս․. լ. 11.25617389° ավ. ե. / 43.76931500; 11.25617389

Պալացցո Վեկկիո (իտալ.՝ Palazzo Vecchio, Հին պալատ), Ֆլորենցիայի ամենահայտնի պալատներից մեկը, որը գտնվում է Սինյորիա հրապարակում: Ներկայումս պալատում տեղակայված է Ֆլորենցիայի քաղաքապետարանը:

Պալատի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1299 թվականին ավարտվել է պալատի կառուցումը և նրա սկզբնական անունն էր «նոր պալատ» (Palagio novo) Հիմնականում նախատեսված է եղել ընդունելությունների համար: Կառավարական նախկին շենքը՝ Բարջելլոն վերանվանվեց «հին պալատի»: 15-րդ դարում կոմմունայի ղեկավարները հայտարարեցին իրենց «սինյորներ» (signori), իսկ պալատը սկսեց կոչվել պալացցո դելլա Սինյորիա, որից էլ ի հայտ է եկել հրապարակի ներկայիս անվանումը: Դրան զուգընթաց պալատը վերանվանել էին Պալացցո Դուկալե (դքսի նստավայր): Տոսկանայի մեծ դուքս Կոզիմո I-ը տեղափոխվեց այստեղ 1540 թվականին իր սեփական պալատից (ներկայումս Պալացցո Մեդիչի- Ռիկարդի պալատից): Սակայն 1565 թվականին նա նախընտրեց իր նստավայրը տեղափոխել Պալացցո Պիտտի, իսկ Պալացցո Վեկկիոն դարձավ արդեն «հին պալատ»:

Պալատի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարական շենքի կառուցման գործը հանձնարարվել էր Առնոլֆո դի Կամբիոյին 1298 թվականին:

Պալացցո Վեկկիոն կառուցվել է ավելի հին Պալացցո Տոսկանայի նման: Վերջինս գտնվում է Վոլտերրա քաղաքում: 1667 թվականին աշտարակի վրա տեղադրվել է աուգսբուրգցի արհեստավոր Լեդերլեի պատրաստած ժամացույցը, որը գործում է մինչ օրս:

1478 թվականին Պալացցո Վեկկիոյի լուսամուտներին կախաղան են բարձրացվել դավադիրները, որոնց գլխավորում էր Ֆրանչեսկո Պացցին, ովքեր ցանկանում էին տապալել Մեդիչիների տոհմին իշխանությունից: Բերնդարդո դի Բանդինո Բարոնչելոն, ով Ջուլիանո Մեդիչիին սպանողն է, Պալացցո Վեկկիոյում կախաղան է բարձրացվել 1479 թվականի դեկտեմբերի 20-ին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]