Սեյրանուհի Գեղամյան
Սեյրանուհի Գեղամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1952 (68 տարեկան) |
Ծննդավայր | Կամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1973) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Հայրենիքի ձայն, Հայաստանի մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Սեյրանուհի Գեղամյան Վիքիքաղվածքում | |
Սեյրանուհի Գեղամյան Վիքիդարանում |
Սեյրանուհի Հայկազի Գեղամյան (հունվարի 10, 1952, Կամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, արվեստաբան: Հայաստանի գրողների միության անդամ է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեյրանուհի Գեղամյանը ծնվել է 1952 թվականին Հայաստանի Գյամրեզ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում: 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1973 թվականից, Աբովյանի շրջգործկոմի մշակույթի բաժնում: 1977-1992 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, նախ որպես ավագ գրական աշխատող, ապա՝ մշակույթի բաժնի վարիչ[1]: 1992-1998 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես մամուլի ծառայության գլխավոր մասնագետ: 1999 թվականից եղել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության գրահրատարակչության և պոլիգրաֆիայի բաժնի պետը: 2011 թվականից աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, նախ որպես արվեստի վարչության պետի տեղակալ, ապա նույն վարչության պետ: 2015-2016 թվականներին եղել է ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղարը: 2017 թվականից աշխատում է Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[2]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեյրանուհի Գեղամյանը գրել սկսել է դպրոցական տարիներից: Նրա առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերում, «Գարուն» ամսագրում: Նրա գեղարվեստական ակնարկները, հրապարակախոսական, գրականագիտական և արվեստաբանական հոդվածներն ու խոհագրությունները, պատմվածքները տպագրվել են Հայաստանի և սփյուռքի թերթերում ու ամսագրերում:
Գրքերի, գրքերի և ալբոմների առաջաբանների հեղինակ է, կազմել ու խմբագրել է ժողովածուներ: Նրա պատմվածքներից թարգմանվել են ռուսերեն և արաբերեն[3]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ինչպես դառնալ կատարյալ» (2002 թ.)
- «Զրույցներ բարեկրթության մասին» (2003 թ.)
- «Հեռացող հիշատակներ» (2005 թ.)
- «Մանկական հանրագիտարան. Զրույցներ և փաստեր կենդանիների մասին» (2005 թ.)
- «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին» (2007 թ.)
- «Շարունակվող երկխոսություն» (2007 թ.)
- «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» (2008 թ., 2010 թ.)
- «Աստծո առաքյալներից մեկը» (2011 թ.)
- «Գրեթե իրական հեքիաթ դաշտամկան մասին» (2015 թ.)
- «Նվիրում» (2016 թ.)
- «Բազմանկյուն» (2016 թ.)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր
- «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, ոսկե մեդալ
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ
- ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Երախտագիտության մեդալներ
- «Մաշտոց» գրական-հասարակական միավորման «Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս» մեդալ
- Սփյուռքի մասին գրող լավագույն լրագրողի հավաստագիր, ԱՄՆ «Լա Վըրն» համալսարանի հայագիտական բաժին, 1990 թ.
- «Հայ մշակույթի դեսպան» հավաստագիր, Գլենդելի «Մաշտոց» քոլեջ, 2006 թ.
- Դասային աստիճան
- ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեյրանուհի Գեղամյան« «Իմ կյանքի լավագույն տարիներն անցկացրել եմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում»»։ Hayern Aysor (ամհարերեն)։ 2014-12-11։ Վերցված է 2018-07-02
- ↑ Սեյրանուհի Գեղամյանի մասին avproduction.am կայքում
- ↑ «Հայ գիրք, Սեյրանուհի Գեղամյան»