Սուրբ Զինովիի կյանքից պատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սուրբ Զինովիի կյանքից պատկերներ», Սանդրո Բոտիչելլիի վերջին շրջանի աշխատանքների շարքն է Սուրբ Զինովիի կյանքի թեմայով։ Վերջինս գործունեություն է ծավալել Ֆլորենցիայում 4–րդ դարի սկզբում։ Բոլոր նկարները բաժանված են մի քանի մասի և ընթերցվում են ձախից աջ.

Նկար Չափ Բովանդակություն Թանգարան
66,5×149,5  սմ Առաջին նկարում ներկայացված է, թե ինչպես է Սուրբ Զինովին հրաժարվում ամուսնանալ այն աղջկա հետ, ում ստիպում էին նրա ծնողները, այնուհետև Զինովիի մկրտությունն է, որից հետո՝ նրա մոր՝ Սոֆիի մկրտությունը, և վերջում՝ Զինովիի ձեռնադրումը որպես ֆլորենտական եպիսկոպոս։ Առաջին կտավը նկարվել է 1500 կամ 1501 թվականին։ Լոնդոնի ազգային պատկերասրահ
65×139,5  սմ Երկրորդ նկարը կոչվում է «Երեք հրաշք» և դիտողին պատմում է հետևյալը.
  • Զինովին բուժում է երկու դիվահարներին։
  • Կենտրոնում հարուստ կնոջ որդու վերակենդանացման տեսարանն է։
  • Երրորդ հրաշքը Զինովիի կողմից կույրի բուժումն է։
Լոնդոնի ազգային պատկերասրահ
67,3×150,5 սմ Երրորդ նկար. Զինովին վերակենդանացնում է երիտասարդին, բուժում ձիուց ընկածին, վերակենդացնում սարկավագ Եվգենիային և օրհնում նրան՝ իրագործելու հրաշք։ Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
66×182 սմ Վերջին նկար. Զինովին վերակենդանացնում է սայլի անիվի տակ ընկած տղային և հանձնում մորը։ Կտավի անկյունում պատկերված է սրբի մահը։ Դրեզդենի պատկերասրահ