Jump to content

Պոլ Բոդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Բոդրի
ֆրանսերեն՝ Paul Baudry
Ի ծնեֆրանսերեն՝ Paule Saint Mordé Baudry
Ծնվել էնոյեմբերի 7, 1828(1828-11-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ռոշ սյուր Իոն[4]
Վախճանվել էհունվարի 17, 1886(1886-01-17)[1][2][5][…] (57 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1850) և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1855)[6]
Մասնագիտություննկարիչ, copyist, գծանկարիչ և ջրանկարիչ
Ոճակադեմիզմ[4]
Ժանրդիմապատկեր[7]
Ուշագրավ աշխատանքներՀակոբի ըմբշամարտը հրեշտակի հետ, Ալֆրեդ Բերդլի և Մարգարիտն ու ալիքը
ՈւսուցիչԱնտուան Սարտորիս և Միշել Մարտեն Դրոլինգ
ԱշակերտներՄարսել Ռիեդեր, Jean Jules Badin?, Charles Diéterle? և Cécile Paul-Baudry?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ՀայրJacques Baudry?
ՄայրFrançoise Justine Le Comte?
ԱմուսինEléonore Gardon?
ԶավակներCécile Paul-Baudry? և Jacques Charles Ambroise Baudry?
ստորագրություն
Изображение автографа
 Paul Baudry Վիքիպահեստում

Պոլ Բոդրի (ֆրանսերեն՝ Paul-Jacques-Aimé Baudry, նոյեմբերի 7, 1828(1828-11-07)[1][2][3][…], Լա Ռոշ սյուր Իոն[4] - հունվարի 17, 1886(1886-01-17)[1][2][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդրին ծնվել է 1828 թվականին Վանդեա վարչական շրջանի Լա Ռոշ Սյուր Իոն համայնքում։ Արվեստի դասեր է առել Մարտին Միշել Դրոլինգից և 1850 թվականին «Զենոբիան՝ հայտնաբերված Արաքսի ափին» կտավի համար արժանացել է Հռոմեական մրցանակի (ֆրանսերեն՝ Prix de Rome) [8]:

Իտալիայում բնակվելու տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Կորեջիոյի արվեստը, ինչը նկատելի է Բոդրիի երկու ստեղծագործություններում, որոնք 1857 թվականին նա ցուցադրել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի սալոնում, որոնք գնվում են Լյուքսեմբուրգի մեծ դքսության համար՝ «Վեստալյան կույսի նահատակությունը» և «Երեխան» [8]։

Նույն տարում մրցանակի են արժանացել նաև նրա երեք այլ գործեր՝ «Լեդա», «Հովհաննես Մկտիչ» և «Բեուլի դիմանկարը»։

Վաղ շրջանի նրա կտավների թեման հիմնականում եղել է դիցաբանական՝ «Մարգարիտն ու ալիքը» (1862)։ Մեկ անգամ նա անդրադարձել է պատմական նկարչությանը՝ «Շառլոտ Կորդին Մարատի սպանությունից հետո» կտավով, սակայն նախապատվությունը տվել է իր նախորդ ոճերին, ինչպես նաև դիմանկարչությանը՝ պատկերելով իր ժամանակակիցներին՝ Ֆրանսուա Գիզոյին, ճարտարապետ Շառլ Գառնեին, բելետրիստ Աբու Էդմոնին[8]։

Բոդրին եղել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ՝ փոխարինելով Ժան Վիկտոր Շնեցին։

Բոդրիին մեծ համբավ են բերել նրա որմնանկարները, որոնք արտացոլում են նրա վառ երևակայությունն և գույնին տիրապետելու արտիստիկ տաղանդը, ինչը նկատելի է նրա ստեղծած ֆրեսկոներում, որոնք զարդարում են Շանտիյն պալատում գտնվող Փարիզի վճռաբեկ դատարանի պատերը, Գրանդ-Օպերայի ճեմասրահները, ինչպես նաև զարդարում են մասնավոր տարածքներ՝ Hôtel Fould և Hôtel Paivabut:

Բոդրին մահացել է Փարիզում 1886 թվականին։ Նրա երկու գործընկերները՝ քանդակագործ Պոլ Դուբոան և Մարիուս Ժան Մերսին, համագործակցելով նրա եղբոր հետ, 1890 թվականին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կերտել են մահարձանը[8]։

Պոլ Բոդրիի գերեզմանը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, 2005
  • 1897 թվականին Բոդրիի ծննդավայր Լա Ռոշ Սյուր Իոնում Ժան Լեոն Ժերոմը կերտել է Բոդրիի հուշարձանը։
  • 1865 թվականին Փարիզի Quartier du Faubourg du Roule շրջանի փողոցներից մեկն անվանվել է Բոդրիի պատվին (Rue Paul-Baudry)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Paul Baudry (նիդերլ.)
  3. 1 2 Paul Jacques Aimé Baudry (ֆր.)ministère de la Culture.
  4. 1 2 3 4 5 RKDartists (նիդերլ.)
  5. 1 2 Paul BaudryOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. AGORHA (ֆր.) — 2009.
  7. British Museum person-institution thesaurus
  8. 1 2 3 4 Chisholm, 1911

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բոդրի» հոդվածին։