Վանդեա
| Նահանգ | |||||
|---|---|---|---|---|---|
| Վանդեա | |||||
| ֆրանսերեն՝ Vendée բրետոներեն՝ Vande | |||||
| |||||
| 46°40′14″N 01°25′36″W / 46.67056°N 1.42667°W | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Լուարայի երկիր | ||||
| Ներքին բաժանում | arrondissement of Fontenay-le-Comte?, arrondissement of la Roche-sur-Yon? և arrondissement of Les Sables-d'Olonne? | ||||
| Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
| Մակերես | 6720 կմ² | ||||
| Բնակչություն | 654096 մարդ (2010) | ||||
| Խտություն | 97,34 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | [[UTCUTC+1]] | ||||
| Պաշտոնական կայք | vendee.pref.gouv.fr | ||||
|
| |||||
Վանդեա[1] կամ Վանդե (ֆրանսերեն՝ Vendée), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմտյան մասում, Լուարայի երկիր շրջանի նահանգներից մեկը։ Վարչական կենտրոնը՝ Լա Ռոշ Սյուր Իոն։ Բնակչությունը՝ 654 096 մարդ (37-րդ տեղը նահանգների մեջ, 2010 թվականի տվյալներ)
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքի մակերեսը 6720 կմ² է։ Դեպարտամենտով են հոսում Սևր Նանտեզ, Սևր Նիորտեզ, Լես և Վանդեա գետերը։ Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 2 կղզիներ՝ Նուարմուտիե և Յե, ինչպես նաև 3 մարզ, 31 կանտոն և 282 կոմունա։
Հիմնական քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանդեան 83 դեպարտամենտներից առաջիններից մեկն է, որը կազմավորվել է 1790 թվականի մարտին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Ձևավորվել է նախկին Պուատու պրովինցիայի տարածքում։ Անվանումն առաջացել է Վանդեա գետից։ 1793 թվականին Ժակ Կատելինոյի գլխավորությամբ դեպարտամենտը դարձել է հակահեղափոխության ուժեղ օջախ։ Տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունները պատմությանը հայտնի են վանդեյան ապստամբություն անվամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Préfecture Արխիվացված 2007-01-15 Wayback Machine (ֆր.)
- Conseil général (ֆր.)
- Հեղափոխություն եվրոպական ձևով Արխիվացված 2012-01-06 Wayback Machine (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդեա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
