Լա Ռոշ սյուր Յոն
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ La Roche-sur-Yon[1] ֆր.՝ La Roche-sur-Yon ֆր.՝ Napoléon ֆր.՝ La Roche-sur-Yon ֆր.՝ Bourbon-Vendée ֆր.՝ Napoléon ֆր.՝ Bourbon-Vendée ֆր.՝ Napoléon ֆր.՝ Napoléon-Vendée | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 87,52 կմ² | ||
ԲԾՄ | 74 մետր | ||
Բնակչություն | ▲55 213 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 85000[3] | ||
Պաշտոնական կայք | ville-larochesuryon.fr | ||
| |||
Լա Ռոշ սյուր Յոն (ֆր.՝ La Roche-sur-Yon, արտասանություն: . բառացի թարգմանած՝ նշանակում է «ժայռ Յոնի ափին»), քաղաք Ֆրանսիայի արևմտյան մասում՝ Պեյ դը լա Լուար (Լուարի երկիր) երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վանդեա դեպարտամենտի, ինչպես նաև իր անունով կոչված շրջանի ու կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յոն գետի զույգ ափերին, Նանտից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հարավ, Պուատիեից 165 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 87,52 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 55 147: Ունի երկաթուղային կայարան, որն սպասարկում է Նանտ-Սենտ և Տուր-Լը Սաբլ դ’Օլոն երկաթգծերին։ Քաղաքի հարավային մասով անցնում է А87 ավտոմայրուղին։
Լա Ռոշ սյուր Յոնի բնակիչներին անվանում են Yonnais[4]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն իր ներկա տեսքով պարտական է Նապոլեոն Բոնապարտին, ում 1804 թվականի մայիսի 25-ի հրամանագրի համաձայն փոքրիկ ավանից վերափոխվել է, կառուցվել հնգանկյան տեսք ունեցող հատուկ պլանով, ստացել Նապոլեոնվիլ անվանումը, դարձել Վանդեա դեպարտամենտի պրեֆեկտուրա։ Նապոլեոնվիլը նախատեսված է եղել 15,000 բնակչի համար[5]։
Քաղաքի անվանումը բազմիցս փոփոխվել է (19-րդ դարում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին զուգընթաց). հաջորդաբար կրել է Լա Ռոշ սյուր Յոն, Նապոլեոնվիլ, Բուրբոն-Վանդեա, Նապոլեոն-Վանդեա անվանումները։ Իր սկզբնական անվանումը վերստացել է 1870 թվականին։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքոբերյալ աղյուսակում հաշվի է առնված այն հանգամանքը, որ 1964 թվականին Լա Ռոշ սյուր Յոնի համայնքի կազմի մեջ են մտցվել նաև Լը Բուրգ սու լա Ռոշ սյուր Յոն և Սենտ Անդրե դ'Օռնեյ համայնքները[6]։
Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7] |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Ռոշ սյուր Յոնին բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb): Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 12,4 C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 885,5 մմ, ընդ որում ամենաանձրևառատ ամիսը նոյեմբերն է։ Տարվա առավել տաք ամիսը օգոստոսն է (ամսական միջին ջերմաստիճանը՝ 19,5 C), ամենասառն ամիսը՝ հունվարը (ամսական միջին ջերմաստիճանը՝ 6,1 C):
Լա Ռոշ սյուր Յոն (1991−2020 normals, extremes 1984−present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.9 (60.6) |
21.6 (70.9) |
24.1 (75.4) |
28.1 (82.6) |
31.9 (89.4) |
38.8 (101.8) |
41.5 (106.7) |
38.7 (101.7) |
34.2 (93.6) |
29.9 (85.8) |
21.1 (70) |
18.7 (65.7) |
41.5 (106.7) |
Միջին բարձր °C (°F) | 9.0 (48.2) |
10.1 (50.2) |
13.1 (55.6) |
15.7 (60.3) |
19.3 (66.7) |
22.8 (73) |
24.9 (76.8) |
25.1 (77.2) |
22.1 (71.8) |
17.3 (63.1) |
12.5 (54.5) |
9.5 (49.1) |
16.8 (62.2) |
Միջին օրական °C (°F) | 6.1 (43) |
6.4 (43.5) |
8.8 (47.8) |
10.9 (51.6) |
14.3 (57.7) |
17.5 (63.5) |
19.4 (66.9) |
19.5 (67.1) |
16.8 (62.2) |
13.4 (56.1) |
9.2 (48.6) |
6.5 (43.7) |
12.4 (54.3) |
Միջին ցածր °C (°F) | 3.2 (37.8) |
2.7 (36.9) |
4.4 (39.9) |
6.0 (42.8) |
9.3 (48.7) |
12.3 (54.1) |
13.9 (57) |
13.9 (57) |
11.4 (52.5) |
9.4 (48.9) |
5.9 (42.6) |
3.6 (38.5) |
8.0 (46.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −14.9 (5.2) |
−15.4 (4.3) |
−10.3 (13.5) |
−4.1 (24.6) |
−0.3 (31.5) |
2.8 (37) |
7.2 (45) |
5.1 (41.2) |
2.5 (36.5) |
−4.5 (23.9) |
−7.1 (19.2) |
−9.5 (14.9) |
−15.4 (4.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 94.8 (3.732) |
70.5 (2.776) |
64.4 (2.535) |
65.9 (2.594) |
62.4 (2.457) |
45.3 (1.783) |
47.9 (1.886) |
52.1 (2.051) |
71.9 (2.831) |
98.7 (3.886) |
108.1 (4.256) |
103.5 (4.075) |
885.5 (34.862) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 12.6 | 10.5 | 10.3 | 10.0 | 9.5 | 7.5 | 7.4 | 7.6 | 7.9 | 12.0 | 13.3 | 13.2 | 121.8 |
Միջին ամսական արևային ժամ | 73.6 | 106.4 | 151.1 | 183.6 | 210.8 | 229.0 | 241.4 | 235.7 | 199.1 | 128.8 | 88.9 | 74.0 | 1922,4 |
աղբյուր: Meteo France[8][9][10] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենժամեն Ռաբիեի անվան գրադարանը
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Ռոշ սյուր Յոնի քույր քաղաքներն են[11]՝
Գերմանիա, Գումերսբախ
Հյուսիսային Իռլանդիա, Քոլրեյն
Կանադա, Դրամոնդվիլ
Իսպանիա, Կասերես, 1982 թվականից
Ալժիր, Տիզի Ուզու, 1989 թվականից
Գերմանիա, Բուրգ բայ Մագդեբուրգ, 2005 թվականից
Հյուսիսային Իռլանդիա, Բրումհեջ, 2021 թվականից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «yonnais - Wiktionary»։ en.wiktionary.org։ Վերցված է 2019-11-18
- ↑ Graham Robb, The Discovery of France, Picador, London (2007), pp257-8
- ↑ 6,0 6,1 Cassini-Ehess|29394|La Roche-sur-Yon
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Données climatiques de la station de La Roche-sur-Yon» (ֆրանսերեն)։ Meteo France։ Արխիվացված է օրիգինալից 20 November 2018-ին։ Վերցված է 9 January 2016
- ↑ «Climat Pays de la Loire» (ֆրանսերեն)։ Meteo France։ Արխիվացված է օրիգինալից 28 May 2019-ին։ Վերցված է 9 January 2016
- ↑ «Fiche Climatologique Statistiques 1991-2020 et records» (ֆրանսերեն)։ Météo-France։ Վերցված է September 12, 2022
- ↑ «Villes partenaires»։ larochesuryon.fr (ֆրանսերեն)։ La Roche-sur-Yon։ Վերցված է 2019-11-20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le Patrimoine des Communes de la Vendée. Flohic Editions, Band 2, Paris 2001, ISBN 2-84234-118-X, S. 861–895.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լա Ռոշ սյուր Յոն Վիքիպահեստում |
---|
- Քաղաքի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- INSEE
|