Ֆրանսուա Գիզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Գիզո
François Pierre Guillaume Guizot.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա[1][2][3]
Կուսակցություն՝ օրլեանիստական
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, թարգմանիչ, գրող, գրական քննադատ և ատաղձագործ
Դավանանք Կալվինականություն
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1787
Ծննդավայր Նիմ
Վախճանի օր 1874
Վախճանի վայր Վալ-Ռիշ
Ամուսին Էլիզաբետ-Շարլոտ-Պոլին դը Մյորլան
Զավակներ Pauline de Witt, Guillaume Guizot[4] և Henriette Guizot de Witt
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ

Ֆրանսուա Գիզո Պիեռ Գիյոմ (ֆր.՝ Guizot) (հոկտեմբերի 4, 1787, Նիմ սեպտեմբերի 12, 1874, Վալ-Ռիշ), ֆրանսիական պետական գործիչ, պատմաբան, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1836

Եղել է ներքին գործերի (1830), ժողովրդական լուսավորության (1832-1837), արտաքին գործերի (1840-1848) մինիստր, 1847-1848 թվականին՝ պրեմիերմինիստր։ 1840 թվականից փաստորեն ղեկավարել է Հյուսիսյան միապետության քաղաքականությունը։ Գիզոի կարիերային վերջ դրեց 1848 թվականի հեղափոխությունը։ Գիզո, Թիերիի և Մինիեի հետ միասին ստեղծեց մի տեսություն, ըստ որի դասակարգային պայքարը ընդունվում էր որպես պատմության զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Սակայն նա հեռու էր դասակարգային պայքարի դերի գիտական ըմբռնումից։ Նրա դասակարգային տարբերության էությունը հանգեցնում էր սոսկ գույքային հարաբերությունների՝ չանդրադառնալով սեփականության ծագման բուն պատճառներին։ Հակամարտ դասակարգերի հարաբերությունների հիմքում Գիզոն չէր ուզում տեսնել մարդու շահագործումը, ժխտում էր բուրժուական պետության դասակարգային բնույթը, թըշնամաբար վերաբերվում ժող․ զանգվածների պայքարին։ 1848 թվականիի հեղափոխությունից հետո հրաժարվեց դասակարգային պայքարի տեսությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 66 CC-BY-SA-icon-80x15.png