Մարգարիտն ու փրփուրը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Բոդրի |
տարի | 1862 |
բարձրություն | 83.5 |
լայնություն | 178 |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | նյու |
նյութ | Կտավ յուղաներկ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Եվգենյա |
մակագրություն | Paul.Baudry.1862. |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Մարգարիտն ու ալիքը (ֆր.՝ La Perle et la vague[2], կոչվում է նաև «Ալիքն ու մարգարիտը»), ֆրանսիացի նկարիչ Պոլ Բոդրիի 1862 թվականին ստեղծած կտավը [3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը ստեղծվել է 1862 թվականին և համարվում է Բոդրիի այդ շրջանի առավել հայտնի գործերից։ 1863 թվականին Ֆրանսիայի կայսրուհի Եվգենին այն ձեռք է բերել 20 հազար ֆրանկով[4][5], որը նրա երկրորդ արժեքավոր ձեռքբերումն է եղել[5]։ 1904 թվականից կտավը համալրում է Մադրիդի Պրադոյի թանգարանի հավաքածուն։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված մերկ կին՝ պառկած ժայռոտ ծովեզրին, գլուխը դեպի ուսը շրջած, հայացքը դեպի դիտողին։ Հետևի պլանում ծովի ալիքներն են։
Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը մեծ հետաքրքրության է արժանացել ժամանակակիցների կողմից[6]։ Իր տեխնիկական և բացառիկ որակի համար արժանացել է քննադատների դրվատանքին[7]։
Ամերիկացի նկարիչ, գրող Կենոն Քոքսը կտավն անվանել է «19-րդ դարի ամենակատարյալ մերկ պատկեր»։ Քոքսն առանձնացնում է նկարի որոշ առանձնահատկություններ, որոնք նա նկարագրում է որպես «գրավիչ կեցվածք». «կլորավուն, նրբագեղ մարմին», «փոսիկներով ուսեր», «նուրբ գծերի ըմբոշխնում», «գունային գրավչություն», «նուրբ մակերեսի կատարելություն»։ Ըստ նրա այս ամենը կտավին դարձնում են իրական գլուխգործոց[3][8]։
Արվեստի պատմաբան Բեյլի Վան Հուքը կտավը բնորոշում է որպես մերկ ստեղծագործության նմուշներից մեկը, որտեղ կինը ծուլորեն պառկած է դիտողին հաճույք պատճառելու համար, ինչն արվեստաբանը համարում է այլասերում[3]։
Ֆրանսիացի քննադատ Ժյուլ Անտուանը կտավը նկարագրել է որպես «ֆարիզյան modiste», ով այս վայրի վայրում պառկած սպասում է մոլորյալ միլիոնատիրոջ[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.museodelprado.es/en/the-collection/online-gallery/on-line-gallery/obra/the-pearl-and-the-wave/
- ↑ Nathalia Brodskaya (2011)։ Manet։ Parkstone International։ էջ 62։ ISBN 978-1-78042-029-5։ Վերցված է ապրիլի 19, 2012
- ↑ 3,0 3,1 3,2 Bailey Van Hook (հունվարի 1, 1996)։ Angels Of Art: Women And Art In American Society, 1876-1914։ Penn State Press։ էջ 45։ ISBN 978-0-271-02479-0։ Վերցված է ապրիլի 19, 2012
- ↑ Jane Turner. (2000)։ The Grove Dictionary of Art: From Monet to Cézanne : late 19th-century French artists։ Oxford University Press։ էջ 18։ ISBN 978-0-312-22971-9։ Վերցված է ապրիլի 19, 2012
- ↑ 5,0 5,1 Alison McQueen. (օգոստոսի 16, 2011)։ Empress Eugénie and the Arts: Politics and Visual Culture in the Nineteenth Century։ Ashgate Publishing, Ltd.։ էջ 176։ ISBN 978-1-4094-0585-6։ Վերցված է ապրիլի 19, 2012
- ↑ Nathalia Brodskaya. Manet. — Parkstone International, 2011. — P. 62. — ISBN 978-1-78042-029-5.
- ↑ Hubert Damisch. (հունիսի 15, 1996)։ Damisch/Goodman: Judgment of Paris։ University of Chicago Press։ էջ 64։ ISBN 978-0-226-13510-6։ Վերցված է ապրիլի 19, 2012
- ↑ Kenyon Cox. (հուլիսի 1, 2004)։ Old Masters and New: Essays in Art Criticism։ Digital Antiquaria։ էջ 104։ ISBN 978-1-58057-280-4։ Վերցված է ապրիլի 19, 2012
- ↑ Charles Bernheimer. (մայիսի 22, 1997)։ Figures of Ill Repute: Representing Prostitution in Nineteenth-Century France։ Duke University Press։ էջ 105։ ISBN 978-0-8223-1947-4։ Վերցված է ապրիլի 19, 2012