Պլեադներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլեադներ
Elihu Vedder - The Pleiades, 1885.jpg
Ի․ Վեդերի «Պլեադներ» նկարը 1885 թվական
Տեսակ sibling group
Ենթատեսակ Greek nymph
Դիցաբանություն հունական դիցաբանություն
Սեռ իգական
Հունական գրաձև Πλειάδες
Այլ մշակույթներում Վերգիլիուհիներ (հռոմեական դիցաբանություն)
Վայր Արկադիա
Զբաղմունք Արտեմիսի արբանյակներ
Հայր Ատլաս
Մայր Պլեյոնե
Եղբայր Հիանտ
Քույր Կալիպսո, Հիադներ, Հեսպերիդներ
Pleiades (mythology) Վիքիպահեստում

Պլեադներ (հին հուն․՝ Πλειάδες), հին հունական դիցաբանությունում յոթ քույրեր, Ատլասի դուստրերը՝ Ալկիոնա, Կելենո, Մայա, Մերոպա, Աստերոպա (Արատի մոտ Ստերոպա[1]), Թայգետա և Էլեկտրա[2], որոնք Զևսի կողմից վեր են ածվել յոթաստղանի համաստեղության[3]։

Տիտան Ատլասի և նրա կնոջ՝ օվկիանուհի Պլեյոնեի դուստրերը, Հիանտի, Կալիպսոյի, Հիադների և Հեսպարիդների քույրերը[4]։ Ըստ հոր նրանց անվանում էին Ատլանտիդներ[5][6],հռոմեացիների մոտ նրանք անվանվում են Վերգիլիուհիներ (լատ. «Խոնարհվողներ»)[7]։ Նրանք հանդիսանում էին Արտեմիսի արբանյակները, նիմփուհիներ նրա շքախմբում։

Յոթաստղությունում երևում են նրանցից վեցը, իսկ յոթերորդը խավար է (հնում վերջինիս տրվում էր տարբեր դիցաբանական բացատրություն)։ Աստղագիտորեն դա աստղերի կուտակում է Ցուլի համաստեղութունում, սկզբնապես առանձին համաստեղություն։

Ըստ առասպելներից մեկի, Պլեադները, համակված թաքիծով իրենց եղբայր Հիանտի և քույրեր Հիադների մահվան կապակցությամբ, ինքնասպան են լինում, վերցվում երկինք և վեր ածվում համաստեղության[8][9][10]։ Պլեադների կուտակումում պայծառ աստղերը կրում են յոթ քույրերի անունները՝ Ալցիոնա, Ցելենո, Մայա, Մերոպա, Աստերոպա, Թայգետա և Էլեկտրա[11]։

Ըստ ուրիշ առասպելի, նրանք ինքնասպան են լինում վպտանալով իրենց հոր ճակատագրով, որը դատապարտված էր հենարան հանդիսանալու երկնային կամարին[12]։ Կամ էլ վեր են ածվել աղունիկների՝ խղճալով հորը և համբարձվել են երկինք[13]։

Գոյություն ունի ևս մեկ առասպել, համաձայն որի, այն բանից հետո երբ Ատլասը, որպես պատիժ աստվածների դեմ տիտանների մարտին մասնակցելու համար, դատապարտվում է պահելու երկնային կամարները, որսորդ Օրիոնը սկսում է հետապնդել Պլեադներին։ Պլեադները, փրկվելով նրա հետապնդումից, պաշտպանության աղերսով դիմում են աստվածներով։ Զևսը, Որպեսզի հանգստացնի Ատլասին և պաշտպանի նրա դուստրերին, նրանց վար է ածում աղավնիների, որոնք պարտավոր էին Զևսին մատուցել ամբրոսիա (անմահական կերակուրներ) (Դոդանյան ավանդազրույց)։ Երբ աղավնիները թռչում էին Պլանկտի իրար բախվող լողացող ժայռերի մոտով, աղավնիներից մեկը մահանում էր իսկ Զևսը նրան կենդանացնում էր (տարբերակ՝ փոխարինում էր նորով)։ Սակայն Օրիոնը չի դադարեցնում իր հետապնդումները։ Այդժամ Զևսը նրանց վեր է ածում աստղերի և նրանց տեղավորում է երկնքում՝ նույնանուն աստղերի տեսքով Ցուլի համաստեղությունում, իսկ Օրիոնը՝ ի պատիժ իր հանդգնության, վեր է ածվում Օրիոնի համաստեղության՝ դատապարտված մինչև կյանքի վերջը ապարդյուն հետապնդելու Պլեադներին երկնակամարում[14]։

Aratea 42v.jpg

Գոյություն ունի մի քանի վարկած Պլեադներ ենվան ծագման հետ։ Ըստ նրանցից մեկի, այն առաջացել է նրանց մոր՝ Պլեյոնեի անունից։ Ըստ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանի, այն ծագում է πελειάδες — աղավնիներ, երբեմն արտասանվում է πλεϊ — լողալ, որպես կապված նավագնացության հետ[15]։ Պլեադները, ինչպես նշում է Լյուբկերը, ծովագնացների աստղերն են։ Համաձայն Լամպրիերի «Դասական հնությունների բառարան»-ի, ծագում է հունական πλέω - «լողալ ծովով, լողալ առագաստներով» բառից[6]։ Հունական πλεîν (ծովագնացություն, ճանփորդություն)-ից ծագումը բացատրվում է նրանով, որ Պլեադների աստղերը դիտելի են գիշերը Միջերկրական ծովի շրջանում մայիսի կեսերից մինչև նոյեմբերի սկիզբը՝ անտիկ դարաշրջանում ակտիվ առևտրական ճանապարհորդությունների ժամանակաշրջանում։ Նրանք համարվում էին ծովայինների հովանավորները, իսկ նրանց ծագումը գարնանը համարվում էր նավագնացության համար առավել բարեհաճ շրջանի սկիզբ[6]։

Aquote1.png Ուրախությամբ Ոդիսևսը առագաստը լարեց և համընթաց քամուն
Վստահվելով, լողաց։ Նստած նավախելին և հզոր ձեռքով
Ղեկը պտտելով նա արթուն էր, քունը վրա չէր իջնում նրա
Աչերին և այն չէր կտրում Պլեադներից, ուշ վար իջնող
Ծովի դարպասներից…
- Հոմերոս «Ոդիսական»
Aquote2.png


Բոլոր Պլեադները, բացառությամբ Մերոպայի, ազգակցական կապերով կապված են աստվածների հետ։ Օրինակ նրանցից ավագը, առավել այքի ընկնող Մայան, Զևսից ծնել է Հերմեսին և միայն Մերոպան մեակն էր, որ ամուսնացել է մահկանացուի հետ (այդ պատճառով համաստեղությունում, ամաչելով բոլորից, լուսավորում է մնացածից թույլ[16])[16][17]։ Միանալով հայտնի հերոսների և աստվածների հետ նրանք նախամայր են հանդիսացել Հին Հունաստանի բազմաթիվ հերոսների և աստվածների[6]։

Ինչպես նշում է Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանը, Ոդիսևսը ըստ նրանց ղեկավարում էր նավը, Հեսիոդը խորհուրդ էր տալիս նրանց հայտնվերով կարգավորել դաշտային աշխատանքները[15]։

Նրանց ծագման վայր է նշվում Արկադիան, Կիլլենա լեռան վրա, նրանք ապրում էին Հրաշք-լեռան վրա[6]։ Լեռան վրա ծնվելու կապակցությամբ նրանց տրվել է «լեռնային» մակդիրը[6]։

Գրող Սիմոնիդի մոտ Պլեադները ունեն ἰοπλόκαμος - «մանուշակե խոպոպիկներով» մակդիրը, նաև նրա մոտ հանդիպում են Պլեադների երկնային մակդիրը[6]։

Համաձայն Կալլիմախի, նրանց մայրը ամազոնուհիների թագուհի է և նրանց անվանում էին Կոկկիմո, Գլավկիա, Պրոտիդա, Պարթենիա, Մայա, Ստոնիխիա և Լամպադո, նրանք առաջինն են հայտնագործել շուրջպարը և գիշերային տոնախմբությունները[18]։

Պլեադները և նրանց ժառանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

William-Adolphe Bouguereau (1825-1905) - Lost Pleiad (1884).jpg
  • Մայա - ավագը յոթ Պլեադներից, հանդիսանում է Հերմեսի մայրը՝ Զևսից։
  • Էլեկտրա - Դարդանի և Յասոնի մայրը։
  • Թայգետա - Լակեդեմոնի մայրը՝ նույնպես Զևսից։
  • Ալցիոնա - Հիրիեսի, Հիպերենորի և Աթուսայի մայրը՝ Պոսեյդոնից։
  • Կելենո - Լուկուսի և Եվրիպիդեսի մայրը՝ Պոսեյդոնից։
  • Ստերոպա (Աստերոպա) - Օենոմուսի մայրը Արեսից։
  • Մերոպա - յոթ Պլեադներից կրտսերը, սիրահետվում էր Օրիոնի կողմից։ Այլ դիցաբանական ավնդութուններում նա ամուսնանում է Սիզիֆի հետ և դառնալով մահկանացու, անհետանում է։ Նա Սիզիֆի համար ծնում է բազմաթիվ որդիներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Plejaden im Theoi Project (անգլերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]