Ամբրոսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թետիսն օծում է Աքիլլեսին ամբրոսիայով, 17 - 18-րդ դարի փորագրություն, Սան Ֆրանցիսկո, Կերպարվեստի թանգարան

Ամբրոսիա կամ ամբրոզիա (հին հունարեն՝ ἀμβροσία), ըստ հին հունական առասպելաբանության՝ Օլիմպոսի աստվածների շատ քաղցր և համեղ կերակուր, որը պահպանում է երիտասարդությունն ու անմահությունը, ձիթապտղի յուղի և ճարպի աստվածային համարժեք[1]։ Այն ամրացնող ուժ ունի[2] և պահպանում էր մահացածի մարմինը քայքայումից[3]։ Ամբրոզիան նաև աստվածների ձիերի կերակուրն է եղել։ Ստեղծել է Դեմետրա աստվածուհին։

Որոշ հեղինակներ սխալմամբ ամբրոսիան նույնացրել են նեկտարի՝ աստվածային ըմպելիքի հետ։ Բայց ըստ Հոմերոսի` նեկտարը գինու նման է, կարմիր գույն ունի, որին խմելիս ջուր են ավելացնում։

Հետագայում բանաստեղծներն ամբրոսիան ու նեկտարը դարձրել են բուրմունքի, անուշահոտության խորհրդանիշ, նույնիսկ իրենց բանաստեղծություններն են համեմատել աստվածային ուտելիքի և խմիչքի հետ։ «Ճաշակել նեկտար և ամբրոսիա» նշանակում է երանություն վայելել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://bararanonline.com/Հայերեն(չաշխատող հղում) օնլայն բառարան
  2. Մ. Ն. Բոտվիննիկ, Մ. Ա. Կոգան, Մ. Բ. Ռաբինովիչ, Բ. Պ. Սելեցկի, Դիցաբանական բառարան, Երևան, Լույս, 1985, էջ 15։
  3. https://ru.wikisource.org/wiki/ЭСБЕ/Нектар,_в_мифологии

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Онианс Р. На коленях богов. М., 1999. տող 286
  2. Իլիական 19, 352
  3. Իլիական, 19, 38