Սապփո
| Սապփո
հին հունարեն՝ Σαπφώ
| |
|---|---|
| Ծնվել է | մ.թ.ա. 7-րդ դար[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լեսբոս[4][5][6][…] |
| Մահացել է | մոտ մ. թ. ա. 570[7][8][6][…] |
| Մահվան վայր | Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան[9] |
| Քաղաքացիություն | Mytilene |
| Մայրենի լեզու | հին հունարեն |
| Երկեր | Ode to Aphrodite? և Sappho fr. 31 Voigt? |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, կոմպոզիտոր, հեղինակ և գրող |
| Ամուսին | անհայտ |

Սապփո, Սաֆո (հին հունական ատտիկյան բարբառով՝ Σαπφώ, էոլյան բարբառով՝ Ψαπφώ, մ.թ.ա. 7-րդ դար[1][2][3][…], Լեսբոս[4][5][6][…] - մոտ մ. թ. ա. 570[7][8][6][…], Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան[9]), հին հույն բանաստեղծուհի, հին հունական գրականության խոշորագույն դեմքերից։
Սապփոն ծնվել է Լեսբոս կղզու Միտիլենե քաղաքում։ Ապրել է մ․թ․ա 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին։ Դաստիարակվել է արիստոկրատական ընտանիքում։ Հայրը պատկանում էր Միտիլինեի հարուստ քաղաքացիների թվին։ Սապփոն ապրել է լիության և ճոխության մեջ, ամուսնացել է միտիլինեցի մի ունևոր մարդու հետ, որից ունեցել է մի աղջիկ։ Իր բանաստեղծություններից բացի Սապփոն հայտնի է որպես կանանց միջև սիրո և կրքի խորհրդանիշ[10]։
Սապփոն գլխավորել է ազնվազարմ աղջիկների խմբակը, որտեղ նրանց սովորեցրել է երաժշտություն, երգ ու պար, կազմակերպել է աղջիկների երգչախումբ։ Գրել է էլեգիաներ, հիմներ, հարսանեկան երգեր ևն։ Ըստ Ալեքսանդրյան գիտնականների՝ Սապփոյի երգերը կազմել են 8 գիրք, որոնցից առաջինը բաղկացած է եղել 1320 ոտանավորից (330 տուն), պահպանվել են մի քանի ամբողջական բանաստեղծություններ և բազմաթիվ հատվածներ։ Նրա քնարերգության հիմնական թեման սերն ու գեղեցկությունն է, բնությունը։ Առավել հայտնի է «Հիմն Աֆրոդիտեին» բանաստեղծությունը։ Գրել է էոլյան բարբառով։
Տաղաչափության մեջ ընդունված է Սապփոյի անունով բանաստեղծական տուն՝ «սապֆոյական տուն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 British Museum person-institution thesaurus
- 1 2 Greek Lyric Poetry: A Commentary on Selected Larger Pieces — ISBN 0-19-924017-5
- 1 2 Valgimigli M. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1936. — Vol. II Appendice.
- 1 2 3 4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 World History Encyclopedia — 2009.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Rayor, Diane; Lardinois, André (2014). Sappho: A New Translation of the Complete Works. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-1-107-02359-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաֆֆո. Կանանց սերը գովերգողը (հոդված)
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապփո» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապփո» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 256)։ |