Մանանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանանա (այլ կիրառումներ)
Մանանա

Մանանա, գազպեն, գազպին, 1) որոշ ծառատեսակների (հացենի, կաղնի և այլն) վրա գոյացող քաղցրահամ նյութ։ Առատորեն լինում է Մուշի դաշտում, Սասունում։ Առաջանում է հարավից քամու բերած դեղձենու, ծիրանենու ծաղկեփոշուց, որը նստելով ծառերի վրա, դառնում է մեղրանման զանգված։ Բնակիչները մանանա հավաքում են, եփում և օգտագործում մեղրի, շաքարի փոխարեն։ ժողովուրդը մանանան անվանել է նաև «Սուրբ Կարապետի հալվա»։ Տարածված է «Երկնքից մանանա է իջնում» արտահայտությունը՝ իբրև առատության խորհրդանիշ։ 2) Ըստ Աստվածաշնչի մի զրույցի՝ սպիտակ մեղրահամ նյութ, որ ամեն առավոտ առատությամբ թափվում էր Սինա անապատում, որով սնվում էին իսրայելցիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 212 CC-BY-SA-icon-80x15.png