Երիտասարդության թրմախառնուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակ լուսնային նապաստակը պատրաստում է երիտասարդության թրմախառնուրդ, ասեղնագործ մեդալիոն կայսերական հագուստի վրա, Չինաստան, 18-րդ դար

Երիտասարդության թրմախառնուրդ, դիցաբանության և ֆանտաստիկայի մեջ հաճախ օգտագործվող հասկացություն։ Այն միջոց է, որը մարդուն ազատում է ծերացման բոլոր բացասական հետևանքներից և մարդու համակարգերի (նյարդային, իմունային, սեռական և այլն) մեծամասնության դեգրադացիայի հետ կապված տարիքային այլ փոփոխություններից։

Հանդիսանում է անմահության էլիքսիրի ազգակիցը: Անմահության թրմախառնուրդն առասպելական նյութ է, որն ունի մարդու օրգանիզմը երիտասարդացնելու և նրա կյանքը մինչև անվերջություն երկարացնելու հատկություն։ Անմահության էլիքսիրը շատ ժողովուրդների լեգենդներում և ավանդություններում հիշատակվում է որպես աստվածների յուրօրինակ «սնունդ»։ Հին Հունաստանի աստվածները ճաշակել են ամրոս, Հին Հնդկաստանի աստվածները՝ ամրիտու, իրանական աստվածները՝ հաոմի, Հին Եգիպտոսի աստվածները խմել են անմահության ջուր։

Դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լամմեր-Վայնը» հնագույն ժամանակներից հայտնի ըմպելիք է։ Այն ունի անհայտ բաղադրության խտանյութ, որում լուծվել է սաթը։ Այս խմիչքը համարվում էր անմահության էլիքսիր։

Գերմանիայում նախքան Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելը վաճառում էին «Լամմերվայն» խմիչքը։ Որոշակիորեն չի պարզվել, թե արդյոք դա նույն «Լամեր Վինն» էր, որը հայտնի էր հնում, բայց Հիտլերի՝ իշխանության գալուց հետո, այնուամենայնիվ, նացիստական ​​հետախուզական ծառայությունները ուշադրություն հրավիրել սուկինաթթվի խթանող հատկությունների վրա և քողարկեցին այս ոլորտում կատարված բոլոր աշխատանքները:

Պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ փիլիսոփաները քննարկում էին ծերացման պատճառները, մինչդեռ ալքիմիկոսները փնտրում էին երիտասարդության էլիքսիր:

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյույ Ֆուի արշավախումբը՝ անմահության էլիքսիրի փնտրտուքներով

Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին սրբորեն հավատում էր այդ էլիքսիրի գոյությանը։ Արևելքի ափին ձևավորված պաշտամունքը պնդում էր, որ այն օգտագործողը կստանա հավերժական կյանք ծովի մոտ գտնվող երեք սուրբ լեռների վրա: Իր կառավարման օրոք նա երկու արշավախումբ է ուղարկել էլիքսիրի որոնման համար։ Առաջինը բաղկացած էր հարյուրավոր տղամարդկանցից ու կանանցից։ Այն ուղղել է դեպի սուրբ լեռ-կղզիները, որտեղ, ըստ լեգենդի, ապրում էին անմահ մարդիկ: Հետագա նորություններում այն չի հիշատակվել: Այդ պատճառով որոշ ժամանակ անց կազմակերպվել է երկրորդ արշավախումբը, որում ընդգրկված էր 4 մոգ, որոնցից մեկը վարպետ Լուն էր, որը, վերադառնալով, կայսրին տեղեկացրել է անհաջող որոնման մասին, բայց նա գտել էր մի կախարդական տեքստ, որը հաղորդում էր Ցին դինաստիայի անկումը՝ բարբարոսների կողմից Հյունուի ներխուժման պատճառով[1]։ Կայսրը մահացել է սնդիկ պարունակող անմահության հաբեր օգտագործելուց հետո[2]։

Ու-դի կայսրը նույնպես զբաղվում էր էլիքսիրի որոնմամբ։ Նրա, ինչպես և Հռոմեական կայսր Օգոստոսի համար դա մոլուցք էր։ Նա դիմել է տարբեր հրաշագործների և կախարդների ծառայություններին, որոնցից շատերը շառլատաններ էին և զրկվել են կյանքից[3]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Крюгер Рейн Китай. История страны. — Эксмо, 2008. — С. 138—139. — ISBN 978-5-699-29936-2
  2. Wright, David Curtis The History of China. — Greenwood Publishing Group, 2001. — С. 49. — ISBN 0-313-30940-X
  3. Крюгер Рейн Китай. История страны. — Эксмо, 2008. — С. 177. — ISBN 978-5-699-29936-2