Պողպատե ալքիմիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողպատե ալքիմիկոս
鋼の錬金術師
Fullmetal123.jpg
Ժանր արկածային, դրամա, ստիմպանկ, կոմեդիա
Երկիր Ճապոնիա
Թվական 2001-2010
Պրեմիերա 2003 թվականի հոկտեմբերի 4 - 2004 թվականի հոկտեմբերի 2
Լեզու ճապոներեն
Ռեժիսոր Յասուհիրո Իրիէ, Մակոտո Ինոուէ
Սցենարիստ(ներ) Հիրոմու Արակավա
Ընկերություն Bones
Տևողություն 25 րոպե
Կայք Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Պողպատե ալքիմիկոս» (բնօրինակ անվանում — 鋼の錬金術師)

«Պողպատե ալքիմիկոս» (ճապ.՝ 鋼の錬金術師 հագանե նո ռենկինձյուցուսի, անգլ.՝ Fullmetal Alchemist), Հիրոմու Արակավայի մանգան։ Մանգան ամեն ամիս թողարկվել է 2001 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի հունիսը Shonen Gangan ամսագրում, որը պատկանում է Square Enix ընկերությանը։ Մանգայում կա 109 գլուխ, հրատարակված 27 հատորներում։ 2011 թվականին «Կոմիկս-Արտ»-ը հայտարարարեց Ռուսաստանում մանգայի լիցենզավորման մասին։ Ռուսական հրատարակությունը առաջին հատորի եղել է 2012 թվականի հունվարի 26-ին։

Անիմեն մանգային հարմարեցմամբ նկարել է Bones ստուդիան, որը թողարկեց 51-սերիայանոց անիմե-սերիալ, որը Ճապոնիայում ներկայացվեց 2003 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2004 հոկտեմբերի 2-ը։ Ֆիլմ-շարունակությունը անիմեի «Պողպատե ալքիմիկոս. Շամբալայի զավթողը» նկարել է նույն ստուդիան, իսկ անիմեն Ճապոնիայում ցուցադրվել է 2005 թվականի հուլիսի 23-ին։ 2009 թվականի ապրիլի 5-ին դուրս է եկել երկրորդ անիմեն «Պողպատե ալքիմիկոս. Եղբայրություն» անվանումով, որը ի տարբերություն առաջինի ավելի մոտիկ է օրիգինալին։ 2011 թվականին թողարկվել է երկրորդ ֆիլմը «Պողպատե ալքիմիկոս. Միլոսի սուրբ աստղը»։ Եվ մանգան, և երկու անիմե-էկրանացումները ստացել են լայն ճանաչում. նրանք եղել են լավ ընդունված և քննադատների, և հեռուստադիտողների կողմից։

Սյուժեի գործողությունները տեղի են ունենում Ամեստրիս երկրում, որտեղ ալքիմիան լայն տարածված է, որպես գիտություն։ Երկու գլխավոր հերոսները եղբայրներ Էդվարդ և Ալֆոնս Էլրիկները, ձախողվելով ալքիմիայի միջոցով իրենց մահացած մորը համբառնելու գործում, փնտրում են լեգենդար փիլիսոփայական քարը, որպեսզի հետ բերեն Էդվարդի ձեռքը և ոտքը և Ալֆոնսի մարմինը, որոնց կորցրել էին անհաջող տրանսմուտացիայի հետևանքով։

Աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պողպատե ալքիմիկոս»-ի աշխարհը կատարվել է 20-րդ դարի սկզբի անտուրաժով։ Անիմեում և մանգայում կան ավտոմեքենաներ, գնացքներ, ռադիոտեխնիկա, հեռախոսային կապ, տանկեր, բայց բացակայում է ավիացիան, սակայն զարգացած է մեխանիկական պրոտեզ-ավտոզրահների տեխնոլոգիան, և սրա հետ միասին որպես գիտություն տարածված է ալքիմիան։

Հիմնական իրադարձությունները սյուժեի կատարվում են Ամեստրիս երկրում, որը փաստացի գտնվում է մարտական դրության մեջ։ Երեք կողմից նրան շրջապատում են թշնամի կայսրություններ, որոնց հետ Ամեստրիսը գտնվում է պատերազմի մեջ։ Եվ միայն արևելյան մասում երկրի գտնվում է անապատ, որը ապահով առանձնացնում է երկիրը Սին կայսրության հետ։ Արևելյան անապատի մեջ գտնվում են Քսերկս քաղաքի հանքերը, որտեղ շատ դարեր առաջ առաջացել է ալքիմիան։ Ամեստրիսի հյուսիսային մասում գտնվում են Բրիգս լեռները և համանուն ամրոցը, որը գտնվում է թշնամի Դրահմա կայսրության և երկրի սահմանին։ Երկրում ներքին իրավիճակը ստաբիլ չէ, հատկապես հարավում, որտեղ անիմեի և մանգայի գործողություններից 5 տարի առաջ մեծ ջանքերի գործադրումով միայն ստացվեց ճնշել Իշվարի բնակիչների արյունալի ապստամբությունը։ Դրանից հետո երկիրը ուժեղ միլիտարացված է իսկ երկրի կառավարությունը հիշեցնում է ամբողջատիրությունը։ Իրական կառավարությունը երկրի բանակի ձեռքերում է։ Բանակի գլուխ կանգնած է ֆյուրերը, ով նաև երկրի ղեկավարն է։ Երկիրը բաժանված է 5 օկրուգների, Կենտրոնական, Արևելյան, Հյուսիսային, Արևմտյան և Հարավային, որոնք փաստացի կառավարվում են համապատասխան մարմինների կողմից։ Բանակին են պատկանում շատ կառույցներ, օրինակ, ածխի հանքերը, բացի այդ երկիրը ունի առանձին ալքիմիկոսների բաժանմունք։ Պետական ալքիմիկոսներին տարբերում են արծաթե գրպանի ժամերի միջոցով և ունիկալ կոչումների միջոցով։ Մարտիկ ատում են բանակը և հատկապես պետական ալքիմիկոսներին՝ անվանելով նրանց «բանակի շներ», որովհետև նրանք մեղավոր են Իշվարի ոչնչացման համար և այլ ներքին կոնֆլիկտների մեջ մտնելու համար, որի արդյունքում մահացան շատ մարդիկ։ 2003 թվականի անիմեում գործողությունները կատարվում են միայն Ամեստրիսում և Իշվարում։ Ուրիշ երկրներ չեն հիշատակվում, հնարավոր է նրանք բացակայում են 2003 թվականի անիմեում։

Ալքիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալքիմիա, գիտություն, որը զբաղվում է մատերիայի մի ձևից մյուսի փոխակերպումով։ Ալքիմիայի օգտագործման համար պետք է իմանալ քիմիայի և ֆիզիկայի հիմունքները։ Մատերիայի փոխակերպումը անվանվում է տրանսմուտացիա և բաղկացած է երեք փուլից. առաջին - հետազոտություն, նյութի կառուցվածքի պարզումը, երկրորդ - մատերիայի բաժանը բաղադրիչների, երրորդ - սինթեզ ցանկալի մատերիայի։ Ալքիմիկոսները կարող են նյութը փոխակերպել ուրիշ նյութի, փոխել նյութի ձևը, կարող են նաև միացնել իրար կենդանի օրգանիզմները, ստեղծելով խիմերների կամ առարկաների մեջ հոգիներ տեղադրել արյան կնիքի միջոցով։ Գոյություն ունի նաև ալքիմիայի հիմնական կանոն, հավասարապես փոխանակման օրենք, որը իր մեջ ներառում է հետևյալը. եթե ալքիմիկոսին ինչ-որ բան է պետք, նա պետք է ինչ-որ բան զոհաբերի։ Փոխարկման համար ալքիմիկոսը պետք է գծի ալքիմիկական շրջան, որից հետո ակտիվացնի այն։ Շրջանները կարող են գծվել հենց փոխարկման տեղում, ալքիմիկոսի հագուստին կամ ալքիմիկոսի մաշկի վրա։

Ամեն մի հոգու մեջ կան դարպասներ, որոնք էլ հենց թողնում են մարդկանց օգտագործել ալքիմիան։ Ալքիմիկոսներին արգելված է ստեղծել ոսկի, արգելված է նաև ալքիմիայի միջոցով մարդու օրգանիզմ ստեղծել։ Եթե ալքիմիկոսը փորձի մարդու օրգանիզմ ստեղծել, ապա ինչ-որ անհայտ բան, որն իրեն անվանում է ճշմարտություն դարպասների միջոցով ալքիմիկոսին կտա ահռելի գիտելիքներ ալքիմիայի վերաբերյալ և ալքիմիկոսը կհասկանա, որ մարդու հոգու տրանսմուտացիայի համար չկա գին և դրանից հետո վերցնում է ալքիմիկոսից «վճարը» դասի համար և որպես կանոն դա ալքիմիկոսի մարմնի մաս է։ Ալքիմիկոսը ճշմարտության հետ կապի մեջ գտնվելով կարող է առանց ալքիմիկական շրջանի իրականացնել փոխարկումներ։ Սին կայսրության մեջ մի ուրիշ ալքիմիայի տեսակ է, որը կոչվում է ալկագեստիա։ Հիմունքները և նպատակները ալկագեստիայի փոքր-ինչ տարբերվում են ալքիմիայից, այն հիմնված է ցի էներգիայի վրա և հիմնականում օգտագործվում է բժշկական նպատակներով։ 2003 թվականի անիմեում դարպասները մեր աշխարհ տեղափոխվելու համար են։

Փիլիսոփայական քարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական քար, լեգենդար նյութ, բազմակի հզորացնող ալիքիմիկոսի ուժը և թույլ է տալիս կատարել փոխարկումներ առանց հետևելու հավասարապես փոխանակման օրենքին՝ տալով ալքիմիկոսին գրեթե անվերջ իշխանություն մատերիայի հանդեպ։ Փիլիսոփայական քարի հիմքը հանդիսանում են կենդանի մարդիկ։ Այս նյութը լինում է արյուն-կարմիր գույնի, կարող է լինել կամ պինդ, կամ հեղուկ, կարող է ունենալ ցանակցած ձև և չափ և նույնիսկ կարող է լինել մարդու մարմնում։ 2003 թվականի անիմեում ոչ ավարտին հասցված փիլիսոփայական քարը կոչում էին կարմիր քար։ Վերջին շատ անգամ թուլ է փիլիսոփայական քարից, բայց և այսպես կարող է հզորացնել շատ անգամ ալքիմիկոսի ուժը։ Կարմիր քարի թուլությունը այն է, որ արագ կորցնում է իր ուժը և կարող է փշրվել։ Կարմիր քար ստեղծելու համար պետք է կարմիր ջուր, որը ունի վատ ազդեցություն մարդու օրգանիզմի համար։

Գամունկուլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամունկուլ, արհեստական մարդիկ, որոնք ստեղծվել են ալքիմիայի միջոցով։ Նրանց կարող ենք տարբերել ուրաբարոսի նշանի միջոցով, որը գտնվում է մարմնի մի մասում։ Գամունկուլները կարող են մտածել, խոսել, զգալ և սրանց մեջ տարբերություն չունեն մարդկանցից։ Չեն ծերանում, տիրապետում են գերմարդկային ունակությունների։ Գամունկուլները կարող են ստեղծվել տարբեր ճանապարհներով։ Առաջին գամունկուլը ստեղծվել է Կսերկսի ալքիմիկոսների կողմից, որոնք օգտագործել են մարդու արյուն։ Ամեն մեկը նրանցից տիրապետում է տարբեր ունակությունների։ Փաստացի ստեղծված են փիլիսոփայական քարից, չեն մահանա, մինչև չվերջանա նրանց քարը։ Ստեղծումից հետո ստացել են մարդու մարմին, բայց կարող էին ստանալ նաև ուրիշ մարմնի ձևեր։ Որպեսզի կյանք տալ այսպիսի գամունկուլների պետք է նրանց մեջ փիլիսոփայական քար դնել։ 2009 թվականի անիմեում և մանգայում կարելի էր ստեղծել գամունկուլների մարդկանցից, նրանց մարմնի մեջ տեղադրելով փիլիսոփայական քար։ Հիմնականում մարդիկ մահանում էին սրանից, իսկ ողջ մնացածները դառնում էին գամունկուլներ։ 2009 թվականի անիմեում և մանգայում ստեղծվել էր նաև անմահ բանակ բաղկացած գամունկուլներից, որը ստեղծվել էր Ամեստրիսի գիտնականների կողմից, սակայն բանակի փոխարել նրանք ստացան միայն զոմբիների հավաքածու։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ և Ալֆոնս Էլրիկներ, եղբայրներ, որոնք ապրում են Ռիզեմբուրգ գյուղում Ամեստրիս երկրում։ Նրանց հայրը, Վան Հոհենհայմը հեռացել է տնից, երբ Էդվարդը և Ալֆոնսը դեռ երեխա էին։ Տարիներ անց, նրանց մայրը Տրիշա Էլրիկը մահանում է անբուժելի հիվանդությունից։ Նրա մահից հետո Էդվարդը և Ալֆոնսը փորձում են ալքիմիայի միջոցով վերդակենդանացնել իրենց մորը։ Դրա համար նրանք կարդում են իրենց հոր գրառումները մարդկային ձևավորման մասին։ Եղբայրները փորձում են կատարել տրանսմուտացիա, սակայն այն ավարտվում է անհաջողությամբ և Էդվարդը կորցնում է իր ձախ ոտքը, իսկ Ալֆոնսը կորցնում է իր ամբողջ մարմինը։ Հետո եղբորը փրկելու հույսով Էդվարդը իր ձեռքի գնով Ալֆոնսի հոգին տեղավորում է ասպետի զրահներում։ Ալֆոնսը Էդվարդին տանում է իրենց ընկերուհի Վինրի Ռոքբելի և նրա տատիկի Պինակոյի մոտ։ Նրանց հյուր է գալիս պետական ալքիմիկոս Ռոյ Մուստանգը և Էդվարդին առաջարկում է դառնալ պետական ալքիմիկոս և աշխատել Ամեստրիսի բանակի հետ։ Երբ Վինրին և Պինակոն Էդվարդի վերջույթները փոխարինում են պրոտեզ-ավտոզրահներով, նա որոշում է բանակում աշխատել, որպեսզի կարողանա տեսնել մարտական ալքիմիկոսների արխիվներին, որտեղ, ինչպես մտածում է Էդվարդը կարող է վերականգնել իր և եղբեր մարմինները։

Էդվարդը դառնում է պետական ալքիմիկոս։ Այս կոչումը Էդվարդին թուլատրում է ահռելի գրականություն, որից նա կարող է իմանալ ինչպես վերդականգնել իր և եղբոր մարմինները, բայց նաև դառնում է «կենդանի զենք» բանակի համար(«բանակի շուն»)։ Շատ մարդիկ Էդվարդին և Ալֆոնսին այդքան էլ լավ չեն վերաբերվում հենց Էդվարդի կոչման համար։ Մի անգամ Էդվարդը և Ալֆոնսը լսում են փիլիսոփայական քարի մասին, որը ալքիմիկոսին հնարավորություն է տալիս շրջանցել հավասարապես փոխանակման կանոնը։ Հետո հայտնվում է մի սերիական մարդասպան սպի մականունով, ով իշվարիտ է և սպանում է պետական ալքիմիկոսներին Ամեստրիսին պատժելու համար իր երկիրը ոչնչացնելու համար։ Որոնումը շարունակելով նրանք հանդիպում են Մարկո բժշկին, ով պետական ալքիմիկոս է և ստեղծել է փիլիսոփայական քար։ Մարկո բժիշկը Էդվարդին տալիս է մի քանի հուշումներ փիլիսոփայական քարի համար, որի արդյունքում եղբայրները իմանում են, որ փիլիսոփայական քարի հումքը իրական մարդիկ են։ Էլրիկները գնում են 5-րդ հետազոտական լաբորատորիա, նրանք կարծում էին, որ հենց այդտեղ են ստեղծում փիլիսոփայական քարը, սակայն երկու մարդիկ, ովքեր իրենց անվանում են տռփանք և նախանձ ոչնչացնում են լաբորատորիան, որպեսզի վերացնեն հետքերը։ Դրանից հետո Մայնս Հյուզը, ով աշխատում էր բանակում և Ռոյ Մուստանգի ու Էլրիկ եղբայրների սկսում է իր հետազոտությունը և փորձում է իմանալ ինչով են միմյանց հետ կապված Իշվարի մարտերը, փիլիսոփայական քարը և բանակի պաշտոնյաները, սակայն սպանվում է նախանձի կողմից։

Այդ ժամանակ էլ Էլրիկները գնում եմ Դաբլիս, իրենց նախկին ուսուցչուհու մոտ, ով նրանց սեվերեցրել էր ալքիմիա։ Երբ որ եղբայրները գնում են Դաբլիս, Ալֆոնսին առևանգում է Ժլատությունը և նրա թիմը, որը բաղկացած է մարդ-խիմերաներից, որպեսզի իմանան, թե ինչպես է Էդվարդը Ալֆոնսի հոգին ամրացրել զրահների մեջ և այդպես ունենան անմահություն։ Ժլատությունը Ալֆոնսին պատմում է համմունկուլուսների մասին և ասում է, որ ինքը, տռփանքը, շատակերությունը և նախանձը նրանցից են։ Սակայն գալիս է ֆյուրեր Կինգ Բրեդլին, ով ազատում է Ալֆոնսին և սպանում է հերթով Ժլատության թիմի անդամներին և մահվան եզրին հասցնում Ժլատությանը, իսկ հետո պարզ է դառնում, որ նա նույնպես համունկուլուս է, իսկ Ժլատությանը տանում է համունկուլուսներին ստեղծողի մոտ, ում նրանք անվանում էին Հայր, ով կուլ է տալիս Ժլատությանը։ Էդվարդը ծանոթանում Լին Յաոյի հետ, ով Սին կայսրության արքայազն էր և եկել է Ամեստրիս անմահության գաղտնիքը բացահայտելու համար։ Լինը կարող է զգալ համունկուլուսներին և այդ պատճառով Էդվարդը նրանից օգնություն է խնդրում համունկուլուսների դեմ պայքարի համար։ Մուստանգը սպանում է տռփանքին՝ Էդվարդը, Ալֆոնսը, Սպին, Լինը, Մեյ Չանը՝ աղջիկ-ալքիմիկոս և Սին կայսրության արքայադուստր, ով նույնպես եկել էր Ամեստրիս անմահություն ստանալու համար, անցնում են գետնի տակ՝ Հոր թաքստոց։ Ինչպես պարզվում է Հոր տեսքը արտաքին տեսքվ կրկնում է Վան Հոհենհայմին՝ Էդվարդի և Ալֆոնսի հորը։ Հայրը չի սպանում Էլրիկներին՝ ասելով, որ նրանք պետք են դեռ իրեն։ Հետո Լինի մեջ դնում է փիլիսոփայական քար և ստեղծում նոր համմունկուլուս՝ Ժլատությանը։ Սպին և Մեյ Չանը կարողանում են փախչել ազատագրելով Մարկո բժշկին, ում առևանգել էին համունկուլուսները։ Կատարվածից հետո ֆյուրերը փաստացի պատանդ է վերցնում Վինրիին այդպիսով արգելելով Էդվարդին զբաղվել փիլիսոփայական քարի գործերով։ Ռոյ Մուստանգը՝ իմանալով, որ ֆյուրերը համունկուլուս է, գործողություններ է ձեռնարկում կառավարության դեմ, սակայն անհաջողություն է կրում, քանի որ Մուստանգի բոլոր աշխատակիցներին ուղարկում են տարբեր Ամեստրիսի մարզեր, իսկ Լիզա Հոուկային նշանակում են Կինգ Բրեդլիի ադյուտանտ, ադյպիսով իր մոտ պահելով։

Հայտնաբերելով, որ ամեստրիսական ալքիմիան չի աշխատում Հոր դեմ, իսկ Մեյ Չան ալկագեստիան աշխատեց, Էդվարդը և Ալֆոնսը ուղևորվում են հյուսիս՝ Մեյ-Չանին գտնելու, որպեսզի նա իրենց սովորեցնի ալկագեստիա։ Այդ ժամանակ էլ հենց Մեյ Չանը, Սպին, Մարկոն փնտրում են Սպիի գրառումները ալկագեստիայի և ալքիմիայի մասին։ Էդվարդը և Ալֆոնսը ժամանում են Բրիգս ամրոց, որը գտնվում է Դրահմայի սահմանին, որտեղ նրանց հանդիպում է գեներալ Օլիվիա Ամստրոնգը։ Հանկարծ Բրիգսի ամենացածր մակարդակ է դուրս գալիս համունկուլուս Ծուլությունը, ով զարմացնում է բոլորին իր անխոցելիությամբ։ Էդը, ով ցույց տվեց, որ իրազեկված է համունկուլուսների մասին՝ հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին։ Բրիգսի զինվորներին հաջողվում է հաղթել Ծուլությանը և սառեցնել նրան։ Ինչպես պարզվում է՝ Ծուլությունը փորում է թունել, որը ինչպես մտածում է Էդվարդը շրջապատում է ամբողջ Ամեստրիսը և կազմում է Ամեստրիս երկրի բնակչությունից փիլիսոփայական քար ստեղծելու ծրագրի մաս։ Լիզան պարզում է, որ Սելիմ Բրեդլին իրականում համունկուլուս է և առաջինն է յոթ համունկուլուսներից։ Լիզա Հոուկայը պարզում է նաև, որ Սելիմի իրական անունը Հպարտություն է։ Կինգ Բրեդլին պետական ալքիմիկոս Կիմբլիին ուղարկում է հյուսիս, որպեսզի նա սպանի Սպիին։ Կիմբլիի հետ ֆյուրերը ուղարկում է նաև Վինրիին, որպեսզի Էլրիկները հասկանան, որ Վինրիի կյանքը կախված է իրենց գործողություններից։ Կիմբլին Էդվարդից օգնություն է խնդրում Սպիին գտնելու հարցում և խոստանում է նրա համար փիլիսոփայական քար։ Էդվարդը համաձայնվում է, սակայն ամենևին էլ չի պատրաստվում օգտագործել փիլիսոփայական քարը։ Եղբայրները ուղևորվում են որոնման, սիկ Վինրին որոշում է ուղեկցել նրանց։ Վինրին, որպեսզի Կիմբլիին խաբի, մտածում է թակարդ հենց իր առևանգումը Սպիի կողմից, նախօրոք Սպիի հետ պայմանավորված։