Սոմա (հին հնդկերեն` Soma), աստվածային ըմպելիք և դրա (հետագայում նաև լուսնի) աստվածություն հին հնդկական դիցաբանության մեջ։ Ըստ «Ռիգվեդայի»` Սոման աստվածների կարգում երրորդն է (Ինդրայից ու Ագնիից հետո)։ Սոմայի դիցաբանական կերպարը, ինչպես նաև բույսի ու ըմպելիքի պաշտամունքն ունի հնդիրանական ծագում (համարժեք է Ավեստայում հիշատակվող հոմային)։ Սոմա ըմպելիքը (կաթի կամ գարու հետ խառնված Սոմա կոչվող բույսի հյութ), որն առաջացրել է զմայլական վիճակ, զոհաբերել են աստվածներին, հատկապես՝ Ինդրային, ենթադրելով, որ նա պարգևում է անմահություն և սխրանքներ գործելու ուժ։ Երկնային Սոման (ըմպելիքի անձնավորումը) հաճախ չի տարբերակված Սոմա ըմպելիքից։ Սոման համարվել է աշխարհի, երկնքի, օրենքների տիրակալը, առաջին արարիչը, որն իբր Արեգակին ստիպել է փայլել, պարգևել է հարստություն, բարիքներ, սնունդ, վանել է հիվանդությունները, սպանել հրեշներին, ոչնչացրել չարախոսներին, կատարել բազմաթիվ սյլ բարի արարքներ։
Anthony, David W. (2007), The Horse The Wheel And Language. How Bronze-Age Riders From the Eurasian Steppes Shaped The Modern World, Princeton University Press
Beckwith, Christopher I. (2009), Empires of the Silk Road, Princeton University Press
Jay, Mike. Blue Tide: The Search for Soma. Autonomedia, 1999.
Lamborn Wilson, Peter. Ploughing the clouds:The search for Irish Soma, City Lights,1999.
McDonald, A. "A botanical perspective on the identity of soma (Nelumbo nucifera Gaertn.) based on scriptural and iconographic records" in Economic Botany 2004;58