Հռոմեական խճանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսոսի ճակատամարտը, Նեապոլ, Իտալիա

Հռոմեական խճանկար, խճանկարի տեսակ՝ բազմագույն քարերի (օրինակ՝ գունախճիկի) մանր խորանարդներից կազմված: Մոդուլների փոքրիկ չափսերը թույլ են տալիս հասնելու պատկերի բացարձակ հստակության և նրբագեղության: Այս տեխնիկան կիրառվում է նաև դեկորատիվ-կիրառական արվեստում, այն գոյություն ունի Հին Հռոմի ժամանակներից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիները խճանկարը փոխառել են հույներից: Հռոմեական խճանկարի ամենահին և առավել հայտնի օրինակները գտնվում են Դելոսում և թվագրված են մ.թ.ա. II դար[1]: Խճանկարի արվեստն սկսեց ակտիվորեն զարգանալ Հուլիոս Կեսարի և Օգոստոս Օկտավիանոսի կառավարման օրոք, երբ գրավյալ տարածքներից մեծ հարստություններն սկսեցին հոսել Հին Հռոմ:

Առաջին խճանկարները բավականին պարզ էին և սահմանափակվում էին երկրաչափական զարդաքանդակներով:Վարպետության աճին զուգընթաց՝ ավելի տարածված դարձան մարդաբանական և կենդանաբանական պատկերները և սյուժետային կոմպոզիցիաները: Յուրաքանչյուր ունևոր հռոմեացի իր տանն ուներ գոնե մեկ խճանկար, որով ամենից հաճախ զարդարում էին հատակը և պատերը: Հուլիոս Կեսարն անգամ արշավանքների ժամանակ հրամայում էր իր ժամանակավոր կացարանի հատակը ձևավորել խճանկարով:

Պլինիոս Ավագն իր «Բնական պատմություն» աշխատության մեջ հիշատակում է պերգամոնյան նկարիչ Սոզային, ով խճանկարային տեխնիկայի միջոցով հատակի վրա բնական չափսերով պատկերել է խնջույքի մնացորդները՝ ոսկորներ, ծովախեցգետինների աքցաններ, միրգ և բանջարեղեն, խեցիներ (asarotos oecos)[2]: Վարպետի մեկ այլ աշխատանք է համարվում «Աղավնիները բաժակի վրա» խճանկարը:

Պոմպեյում գտնվել են խճանկարներ՝ շան նկարով և Cave canem («Զգուշացի՛ր շնից») մակագրությամբ, որոնք անկոչ հյուրերին զգուշացնում էին այն մասին, որ տունը հսկում է շունը: Այս խճանկարները սովորաբար դրվում էին տան առջևի ճանապարհի վրա և պահվում էին սև-սպիտակ գամմայի մեջ: Ամենից հաճախ շները պատկերվում էին շղթաներով և երախաբաց, հազվադեպ՝ թնջուկի մեջ փաթաթված:

Հռոմեական առավել հայտնի խճանկարներից մեկը «Իսոսի ճակատամարտ»-ն է, որտեղ պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացին՝ պարսից շահ Դարեհ III-ի դեմ ճակատամարտում: Խճանկարը գտնվել է Ֆավնուսի տան հատակներից մեկի վրա: Օրիգինալ չափսը կազմել է 313×582 սմ, բայց բեկորների մի մասը չի պահպանվել:

III դարում Հռոմեական կայսրությունն ապրում էր քաղաքական և սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ: Պլեբեյներից գործերի իրական վիճակը թաքցնելու համար բնակչության վերնախավը հսկայական գումարներ էր ծախսում խնջույքների ու արտաքին փայլի վրա: Խճանկարն հասնում է ավելի լայն կիրառության: Կարակալայի հին հռոմեական հասարակական բաղնիքները, որոնք կառուցվել էին III դարում, հարուստ էին խճանկարներով, երբեմն ոսկեջրվում էին:

Խճանկարային տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Opus vermiculatum տեխնիկայով պատրաստված խճանկար Ֆավնուսի տանը՝ «Սատիր (այծամարդ) և հավերժահարս»

Առաջին խճանկարները կատարվել են աղբարկղային ամրանյութով ծածկված տեխնիկայով, որի համար կիրառվում էին ժայռափոր քարեր (նկարների պատրաստման հենց այդպիսի եղանակը հետագայում կիրառական դարձավ մեկ այլ տեխնիկայի համար՝ այսպես կոչված ֆլորենտինային խճանկարի): Հետագայում ավելի հաճախ սկսեցին ժայռերը մանր բեկորների բաժանել, որոնցից առավել հստակ և նրբին պատկերներ էին ստացվում: Opus tessellatum նշանակում է խճանկարային տեխնիկա, որն օգտագործում է 4 միլիմետրից ավելի չափսերով բեկորներ: 4 միլիմետրից ավելի չափսերով ժայռաբեկորներով Opus vermiculatum-ը թույլ էր տալիս ավելի պարզ ընդգծել ավելի մանր դետալները: Հատիկային խճանկարում (opus sectile), ի տարբերություն վերոհիշյալի, օգտագործվում են տարբեր մեծության և չափսերի թիթեղներ (սովորաբար կենտրոնական տարրն իրենից ներկայացնում է ամբողջական թիթեղ, որին երիզավորում են մանր բեկորները): Opus regulatum-ն իրենից ներկայացնում է միանման և համաչափ բեկորների հավասար շարքեր (տուֆի դսավորության կամ շախմատի տախտակի նմանությամբ):


Գունային ներկապնակը հարստացավ բնության այնպիսի նյութերի կիրառման շնորհիվ, ինչպիսիք են՝ մարմարը, շերտաքարը, գունագեղ կրաքարը, կիսաթանկարժեք քարերը: Միայն թե այս նյութերը բավականին թանկարժեք էին, այդ իսկ պատճառով վարպետները նախկինի պես շարունակում էին բավարարվել գունավոր, հղկված գետաքարով: Որպես խճանկարային հումք՝ ավելի էժանագին ապակու հայտնագործումը, խճանկարային աշխատանքները դարձան ավելի պատկերավոր և վառ: Գունախճիկը դարձավ խճանկարների պատրաստման ավանդական հումքը:

Հռոմեական խճանկարի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական խճանկարի ամենախոշոր ու ժամանակակից թանգարանները գտնվում են Բարդո թանգարանում (Թունիս, 1888 թվական) և Այնթապի (Թուրքիա, 2011 թվական) թանգարաններում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Roman mosaics»։ Britannica։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2010-12-25 
  2. Плиний, «Естественная история», LX.184.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]