Jump to content

Դարեհ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դարեհ IIIից)
Դարեհ Գ
Ծնվել է՝մ. թ. ա. 380
ԾննդավայրՊարսք, Աքեմենյան պետություն, Medo-persia, Հին Մերձավոր Արևելք
Մահացել է՝մ. թ. ա. 330[1]
Վախճանի վայրԲակտրիա
Պերսեպոլիս
Երկիր Աքեմենյան պետություն
ՈւղեկիցՍտատիրա
ՏոհմԱքեմենյաններ[2]
միապետ
ՀայրArsames?
ՄայրSisygambis?[3]
ԵրեխաներOchus?, Drypetis?, Ստատիրա և Ariobarzanes?
Հավատքmazdaism?

Դարեհ Գ Կոդոմանոս[4] (մ. թ. ա. 380, Պարսք, Աքեմենյան պետություն, Medo-persia, Հին Մերձավոր Արևելք - մ. թ. ա. 330[1], Բակտրիա), Աքեմենյան վերջին թագավորը մ.թ.ա. 336-ից։ Արշամի որդին, Աքեմենյան տոհմաճյուղից։ Նախապես եղել է Հայաստանի սատրապ։ Գահին տիրել է Արտաքսերքսես Գ թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ՝ դավադրաբար սպանելով թագավորին ու նրա զավակներին։ Մ.թ.ա. 335-ի վերջին վերագրավել է Եգիպտոսը։ Գրանակոսի (մ.թ.ա. 334 թ.), Իսոսի (մ.թ.ա. 333 թ.) և Գավգամելայի (մ.թ.ա. 331 թ.) ճակատամարտերում, պարտվելով Ալեքսանդր Մակեդոնացուց, ի վերջո կորցրել է իր ամբողջ տիրապետությունը։

Սպանվել է Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով՝ հակառակորդի հետապնդումից փախչելիս։ Վրա հասած Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհի դին պատվով ու շուքով թաղել է Պերսեպոլիսի գերեզմանատանը, իրեն հռչակել Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Любкер Ф. Darius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 372—373.
  2. Gérard Dédéyan (dir.), Histoire du peuple arménien, Toulouse, Éd. Privat, 2007 (1re éd. 1982), 991 p. [détail de l’édition] (ISBN 978-2-7089-6874-5) — P. 108.
  3. Любкер Ф. Sisygambis (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1258.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեհ Գ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316