Դելոս
Դելոս
հին հուն․՝ Δῆλος | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Կիկլադներ | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 3,4 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 115 մ | |
Բնակչություն (2001) | 14 մարդ | |
Բնակչության խտությունը | 4 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
Հարավային Եգեյան կղզիներ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
| ||
Դելոս[1], Դիլոս[2] (հին հուն․՝ Δῆλος, հուն․՝ Δήλος), հունական կղզի Եգեյան ծովում, Կիկլադներ արշիպելագում: Ներկա դրությամբ կղզին կամ անմարդաբնակ է, կամ քիչ բնակեցված: 2001 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ կղզում բնակվում էր 14 բնակիչ:
Հին հունական դիցաբանության համաձայն, Դելոս կղզու վրա են լույս աշխարհ եկել Ապոլլոն և Արտեմիս աստվածները: Հին ժամանակներից Դելոս կղզին սրբավայր էր հանդիսանում հույների համար: Կղզու վրա կան բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում նաև Ապոլլոնի և Դիոնիսոսի տաճարները:
Կղզին պահպանել է Եգեյան աշխարհի տարբեր քաղաքակրթությունների բազմաթիվ հետքեր սկսած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մ.թ.ա. 3-րդ հազարամյակից: Դելոսի ճարտարապետական հուշարձանները բազմազան են և շատ խիտ կենտրոնացած, ձևավորում են խոշոր բազմազգ միջերկրածովյան նավահանգստի կերպար:
Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հին հունական դիցաբանության, ի սկզբանե Դելոս կղզին եղել է լողացող կղզի, որն առաջացել է այն ժամանակ, երբ Պոսեյդոնը իր եռաժանիով ծովի հատակից վերցրել է հողի կտոր: Լետո աստվածուհին, ով հարաբերությունների մեջ է մտել Զևսի հետ և հետապնդվում էր Հերայի կողմից խանդի հողի վրա, երկար ժամանակ թափառում էր ամբողջ աշխարհով, սակայն ոչ մի տեղ նրան չէին ընդունում: Դելոս կղզուն ուղղված խնդրանքից հետո, որտեղ Լետո աստվածուհին գալիս է գայլուհու կերպարով, և խոսք է տալիս կղզին հայտնի դարձել հրաշալի տաճարով, ինը օր շարունակ տանջվում է երկունքի ցավերից, այնուհետև արմավենիների տակ լույս աշխարհ են գալիս Ապոլլոնը և Արտեմիսը: Աստվածուհու անվտանգության համար Զևսը կղզին կապել է շղթաներով ծովի հատակին (ըստ այլ վարկածների նա ամրացրել է այն 4 ալմաստե սյուներով):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու վրա հին ժամանակներից գտնվել է Ապոլլոնի տաճարն, ինչը խթան է հանդիսացել մ.թ.ա. 8-րդ դարում հարևան կղզիներից (Կիկլադներ) դելֆիական միության (ամփիկտիոն) ստեղծման համար, որն ընդգրկել է Աթենքից և Եվբեայից մինչև փոքրասիական Հոնիա ընկած տարածքը: Մ.թ.ա. 6-րդ դարում խոշորագույն ծովային տերությունները մրցակցում էին ամփիկտիոնում առաջնորդության համար: Հարևան կղզիների բնակիչներն իրենց կանանց և երեխաների հետ հավաքվում էին կղզու վրա և Ապոլլոնի պատվին անցկացնում էին նվագախմբերի մասնակցությամբ տարբեր մրցումներ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոչ մեծ Սրբազան լիճ շրջանաձև փոսորակի մեջ: Այժմ այն ցամաքած է, և կանխորոշում է շենքերի տեղաբաշխումը կղզու վրա:
- Մինոյան շատրվան, քանդակվել է ժայռի մեջ, ունեցել է ուղղանկյուն տեսք կենտրոնական սյունով: Կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում և վերականգնվել մ.թ. 166 թվականին:
- Քարե սալահատակով, արձաններով և սյուներով շուկայական հրապարակ:
- Դելոսյան տաճար դասական դորիական ոճով:
- Դիոնիսոսի արձան:
- Իսիդայի դորիական տաճար: Կառուցվել է հռոմեական ժամանակաշրջանի սկզբում Իսիդայի, Սերապիսի և Անուբիսի պատվին:
- Հերայի տաճար, մ.թ.ա. մոտ 500 թվական: Կառուցվել է ավելի հին շինության տեղում:
- Դիոնիսոսի տուն (մ.թ. 2-րդ դար), անվանումը ստացել է հատակի խճանկարի շնորհիվ, որտեղ պատկերված է Դիոնիսոսը:
- Դելֆինների տուն: Անվանումը ստացել է ատրիումում արված խճանկարի շնորհիվ:
- Ապոլլոնին նվիրված Առյուծների տեռաս Նակսոս կղզու բնակիչների կողմից: Կառուցվել է մ.թ.ա. մոտ 600 թվական:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ДЕ́ЛОС (Дилос) // Советский энциклопедический словарь. — М. : Сов. энцикл., 1985. — С. 371.
- ↑ Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
|