Կիկլադներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox map.png
Կիկլադներ
City of Naxos.jpg
Տեսակկղզեխումբ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան[1]
Վարչատարածքային միավորՀարավային Եգեյան կղզիներ
Մակերես2572 կմ²

Կիկլադներ (հուն․՝ κυκλάδες), կղզեխումբ Եգեյան ծովի հարավում։ Պատկանում է Հունաստանին։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է ավելի քան 200 կղզի։ Տարածությունը 2,6 հզ. կմ² է, բարձրությունը՝ մինչև 1008 մ։ Խոշոր կղզիներն են Նաքսոսը, Անդրոսը, Թինոսը, Պարոսը, Միլոսը։ Ակտիվ սեյսմիկ շրջան է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է հունարեն կիկլոս ― «շրջան» բառից (կիկլադես՝ «շրջանաձև»)․ իրոք կղզիները շրջանաձև են դասավորված Դելոս կղզու շուրջը։

Մովսես Խորենացին հիշատակում է Կյուկղադի ձևով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավղահար (Ազգային հնագիտական ​​թանգարան, Աթենք)

Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների միջակայքում Կիկլադներ կղզիներում ստեղծվել ու զարգացվել է կիկլադյան մշակույթը, որը շատ կողմերով հոգեհարազատ էր մինոյան մշակույթին ու քաղաքակրթությանը։

Կիկլադները զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիկլադներ» անվանումն է կրում սեղանի մարտավարական մի խաղատեսակ «Триоминос.ру» Archived 2020-07-19 at the Wayback Machine.:

Կլիմա և բուսածածկույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման և բուսածածկույթը միջերկրածովային են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ձկնորսությամբ։

Հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկլադներում կան երկաթի, բոքսիտների, հղկաքարի հանքավայրեր։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 429 CC BY-SA icon 80x15.png
  1. GEOnet Names Server — 2018.