Եռաժանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եռաժանի՝ զենք, որը բաղկացած է երկար լիսեռից և երեք ատամից: Ինչպես շատ այլ ծակող ու կտրող սառը զենքի տեսակներ, եռաժանին ծագել է առօրյաում օգտագործվող գործիքից, այս դեպքում ` ձկնորսության համար մինչև այժմ օգտագործվող նիզակից: Սկզբում այն պատրաստում էին ոսկորից: Երբ այն դարձավ գործիքից զենք, ձուկը պահող կեռիկները ատամների եզրերին անհայտացան: Մոտիկից տարվող կռվում այդ հատկանիշը չէր պահանջվում: Եռաժանին օգտագործվել է որպես նիզակ, այն կարելի էր օգտագործել նաև թշնամու զենքը գրավելու համար: Այս զենքը տարածվեց Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գլադիատորների մոտ:

Եռաժանին համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերում և Ակկադայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի եռաժանին Մարդուկի՝ շումերյան և ակկադյան դիցաբանության մեջ գերագույն աստվածի խորհրդանիշ էր: Դրանով էր Մարդուկը խոցել Տիամատին՝ խավարի աստվածուհուն, և դա հիմք դրեց աշխարհի սկզբին:

Հունական-հռոմեական մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունա-հռոմեական մշակույթում եռաժանին շանթի կամ կայծակի խորհրդանիշն է, այն երկնային աստված Զևսի, կամ Յուպիտերի զենքն է : Բացի այդ, եռաժանին ծովի վրա իշխանության ամենանշանավոր խորհրդանիշն է և հին հունական աստծու Պոսեյդոնի, կամ (Նեպտունի ատրիբուտը՝ զենքն ու իշխանության խորհդանիշը:

Քրիստոնեության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հնդեվրոպական ավանդույթներից հետո եռաժանին դիտվում է, մի կողմից, որպես հարության խորհրդանիշ, Արարչի և Սուրբ Երրորդության խորհրդանիշ, մյուս կողից, որպես դժոխքի, կամ Աիդի խորհրդանիշ, քանի որ բազմաթիվ ուղղափառ և կաթոլիկ սրբապատկերներում դևերը տանջում են մեղավորներին եռաժաններով: Սատանայի ձեռքում եռաժանին նույն դեր է կատարում, ինչ գերանդին [[[«Մահ» | մահվան]] այլաբանական կերպարի ձեռքում, և այն նաև խորհրդանշում է «բաժանի՛ր և կառավարի՛ր» սկզբունքը: Այսպիսով, քրիստոնեության մեջ եռաժանին նման է խաչի ` մի կողմից այն մահապատժի և մահվան խորհրդանիշ է, մյուս կողմից ` ազատագրման և հարության:

Շիվայի հսկայական արձանը Մուրդեշվարում

Հինդուիզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում եռաժանին հինդուիստական Շիվա աստվածի զենքն է, խորհրդանշելով նրա երեք կողմերը որպես արարիչ, պահապան և կործանիչ: Եռաժանին պատկերվում է իր հետևորդների ճակատների վրա: Վաջրայի ձևով եռաժանին ընկալվում է որպես Ինդրա և Դուրգա աստվածների խորհրդանիշ: Այն նաև կրակի խորհրդանիշ է, որը արտացոլում է Ագնիի երեք էությունները: Եռաժանին հանդիպում է տանտրիական յոգայի մեջ:

Բուդդիզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդիզմի մեջ եռաժանին խորհրդանշում է Բուդդայի երեք զարդերը: Այն մաքուր երկնային կրակի խորհրդանիշն է, ինչպես նաև երեք թույնի ոչնչացումը `բարկության, ցանկության և ծուլության:

Այլ մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռաժանին Maserati ընկերության խորհրդանիշն է:
  • Ըստ լեգենդի, Պարացելսը հիվանդներին բժշկում էր եռաժանիի օգնությամբ:
  • Եռաժանին պատկերված է Բարբադոսի դրոշի վրա:
  • Եռաժանին Չինգիզ Խանի անձնական նշանն էր:
  • Եռաժանին ծառայել է որպես Չինգիզ Խանի ավագ որդիների ժառանգների կլանային խորհրդանիշ (տագան) և հայտնվել է Խան Բաթիյի մետաղադրամների վրա:
  • Եռաժանին իր անունն է տվել ՛Acronicta tridens՛ թիթեռին:
  • Եռաժանին Կիևյան Ռուսի ժամանակաշրջանի ռուս իշխաններՌուռիկովիչների խորհրդանիշն էր:
  • Եռաժանին պատկերված է Ուկրաինայի դրոշի վրա և ծագում է իշխան Վլադիմիրի անձնական խորհրդանիշից:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «եռաժանի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия символов / сост. Рошаль В.М. — Москва: АСТ, 2005. — 1007 с. — 5100 экз. — ISBN 985-13-5049-4