Պոսեյդոնի եռաժանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոսեյդոնի եռաժանի
Պոսեյդոնն իր եռաժանու հետ
Կորնթյան հուշատախտակ, մ.թ.ա. 550-525
Տեսակառասպելական զենք, եռաժանի, attribute? և magic item?

Պոսեյդոնի եռաժանի կամ Նեպտունի եռաժանի, հունական աստված Պոսեյդոնի և հռոմեական աստված Նեպտունի ավանդական աստվածային անբաժան ատրիբուտ շատ հին պատկերներում։ Պոսեյդոնը եռաժանին ստացել է կիկլոպներից[1]` տիտաններին հաղթելու համար։

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոսեյդոնիայի պատկերով հին հունական մետաղադրամ
մ.թ.ա. 530 - մ.թ.ա. 500
Պոսեյդոնը երևում է եռաժանին բռնած՝ քլամիսը թևերին փաթաթված

Հունական դիցաբանության մեջ Պոսեյդոնի եռյաժանին կռել են կիկլոպները՝ ըստ Կեղծ Ապոլոդորուսի Bibliotheke- ի[Ն 1]:

Պոսեյդոնը բազմաթիվ անգամ կիրառել է իր եռաժանին։ Նա իր եռաժանու միջոցով հարվածում է Ակրոպոլիսի բլրի քարին, որից առաջանում է ծովի աղի ջրով աղբյուր, ինչի արդյունքում իր և Աթենասի միջև մրցակցություն է առաջանում Ատտիկեի հովանավորը լինելու համար։ Երբ Պոսեյդոնը պարտվում է, նա իր հզորությունն ապացուցելու համար կրին օգտագործում է եռաժանին հողը չորացնելու համար, որպեսզի նրանք ջուր չունենան։ Ավելի ուշ աղբյուրը կոչվելու էր Էրեքթեիս[4][5]։

Կա ևս մի առասպել, որ Պոսեյդոնը (Նեպտունը) եռաժանիով գետնին հարվածելով ձի է առաջացրել, որպեսզի ամրապնդի իր պնդումը[6], սակայն հույն գրողների մոտ դա չկա[7]։ Էրեքթեոնում ամֆիպրոստիլ ժայռաքարի վրա ենթադրյալ եռաժանու փորագրության և ծովային աղի աղբյուրի ականատեսը աշխարհագրագետ Պաուսանիասն է եղել՝ Աթենք այցելելիս[Ն 2]

Ըստ մեկ այլ առասպելի` Պոսեյդոնն իր եռաժանու հարվածով ստեղծում է աղբյուր կամ աղբյուրներ՝ Ամիմոնեին պարգևատրելու համար նրա հետ հանդիպման համար[9]։ Մեկ այլ առասպելի տարբերակում Պոսեյդոնը օգտագործում է իր եռաժանին՝ վախեցնելու սատիրին, ով փորձում էր բռնաբարել դանայուհի Ամիմոնին այն բանից հետո, երբ վերջինս սխալմամբ խփել էր նրան որսորդական նիզակով[9]։

Պոսեյդոնը եռաժանիով խոցում է Պոլիբոտ գիգանտին Գեայի ներկայությամբ
կարմրապատկերով կիլիքս սկահակ, մ.թ.ա. հինգերորդ դարի վերջ

Գոյություն ունի նաև մի առասպել, որտեղ Պոսեյդոնն իր եռաժանիով դիպչում է Դելոս կղզուն՝ ամուր ամրացնելով այն ծովի հատակին[10]։ Մեկ այլ առասպել պատմում է, թե ինչպես Պոսեյդոնը, կատաղած լինելով Փոքր Այաքսի սրբապիղծ պահվածքից, օգտագործում է եռաժանին՝ ճեղքելու այն ժայռը, որից կառչել էր Այաքսը։

Ք.ա. 6-րդ դարի Պոսեյդոնիայի ամենահին մետաղադրամների վրա պատկերված է եռաժանի, որը Պոսեյդոնը բռնել է աջ ձեռքում, ինչպես Զևսի կայծակ։ Մոտ մ..թ.ա. 475 թվականի ատտիկյան կարմրապատկեր կիլիքս տեսակի հին հունական խեցեղենի վրա պատկերած է Պոսեյդոնը, որը սպանում է հսկա Պոլիբոտին իր եռաժանիով[11]։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ անհայտ առասպելաբանի Վատիկանի երկրորդ և երրորդ ձեռագրերում, Նեպտունի եռաժանին խորհրդանշում է ջրի երեք հատկությունները` հեղուկություն, պտղաբերություն և խմելու ունակություն[12]։

Հռոմեացի գիտնական Մաուրուս Սերվիուս Հոնորատուսը համարում է, որ Նեպտունի եռաժանին եռատամ է, քանի որ «ծովը համարվում է աշխարհի երրորդ կողմը, կամ քանի որ կան երեք տեսակի ջուր՝ ծովեր, առուներ և գետեր»[13]։

Ժամանակակից մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Վիզելերի, Ի. Մ. Վ. Թիլյարդի[14] և մի քանի այլ հետազոտողների կարծիքն այն է, որ Պոսեյդոնի եռաժանին ձկան նիզակ է, որը բնորոշ է ափամերձ հույներին[15]։

Ըստ Ռոբերտ Գրեյվսի, այնուամենայնիվ, և՛ Պոսեյդոնի եռաժանին, և՛ Զևսի կայծակն ի սկզբանե սուրբ լաբրիսներ կամ պելեկիսներ (հին հունարեն՝ πέλεκυς - )` երկկողմ կացիններ են եղել, սակայն հետագայում տարբերվել են միմյանցից, երբ Պոսեյդոնը դարձավ ծովի աստված, մինչդեռ Զևսը հավակնում էր ամպրոպի աստված լինելու իրավունքին[16]։

Ըստ Հ. Բ. Վոլտերսնի Պոսեյդոնի եռաժանին սկիզբ է առել Զևսի լոտոսի գլխով արքայական գավազանից, ընդ որում Պոսեյդոնն իր ծովային առումով Զևս էր[17]։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի պայմանագրի քարտեզ[18][19] 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի ծաղրանկար քարտեզ, որտեղ Անգլիան ի դեմս Բրիտանիկայի` մի ձեռքում եռաժանին, մյուսում` խաղաղության պայմանագիրը. նա վիրավոր ու նվաստացած է պայմանագրով[20]:

Մեր օրերում Պոսեյդոնի եռաժանին տարբեր խորհրդանիշների մեջ է կիրառվում։

Եռաժանի կա Լիվերպուլի քաղաքային խորհրդի զինանշանի վրա, Հունաստանի ռազմածովային նավատորմի կնիքի վրա և «Դելտա Դելտա Դելտա» կանանց հաստատության տանիքի վրա։

Այն ԱՄՆ բանակում հաճախ հանդիպող մոտիվ է։ Օրինակ, առկա է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի տարբերանշանի վրա և ԱՄՆ Ջոն Ս. Մաքքեյն DDG-56 էսկադրային նավի կրծքանշանի վրա։ Ամերիկյան նավատորմի Trident բալիստիկ հրթիռների շարքն անվանվել է Նեպտունի եռաժանիի[21], ինչպես նաև «Նեպտունի եռաժանի» օպերացիայի պատվին։

Մեծ Բրիտանիայի անձնավորված խորհրդանիշը` Բրիտանիան, պատկերված է Պոսեյդոնի եռաժանին ձեռքին կնոջ կերպարով՝ որպես ծովային հզորության խորհրդանիշ։

Բարբադոս - Բարբադոսի դրոշի վրա պատկերված է եռաժանի կոտրված ծայրով։ Այս դեպքում այն օգտագործված է որպես Բրիտանիայի եռաժանի, որը կոտրվել է` խորհրդանշելով Բրիտանիայի գաղութային կառավարման ավարտը։

- «Մազերատի» իտալական ավտոարտադրողի տարբերանշանը եռաժանի է, որը հիմնված է Բոլոնիա քաղաքի Նեպտուն շատրվան-արձանի եռաժանու վրա[22]։

Եռաժանին նաև բազմիցս է հայտնվում մշակույթի գեղարվեստական ժանրերում։ Պոսեյդոնի եռաժանու սեփականատերը Թրիտոն թագավորն է (Պոսեյդոնի որդին) Դիսնեյի 1989 թվականին նկարահանված «Փոքրիկ ջրահարսը» անիմացիոն ֆիլմում և դրա շարունակություններում և սփինն-օֆֆերում։

Պոսեյդոնի եռաժանին կախարդական արտեֆակտ է կործանարար ուժերով Մայքլ Լիվինգսթոնի 2015 թվականի «Երկնքի բեկորները» պատմական ֆանտաստիկ վեպում[23][24]։

Disney-ի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզը նաև անդրադարձել է Ջեք Ճնճղուկի արկածներին Պոսեյդոնի եռաժանու հետ Ջեք Ճնճղուկի արկածները մանկական գրքերի շարքի միջոցով, իսկ ավելի ուշ` Կարիբյան ծովի ծովահենները հինգ ֆիլմերում[25]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաժանու կիրառման օրինակներ
ԱՄՆ Զ. Մաքքեյն DDG-56 էսկադրային ռազմանավի կրծքանշան Հունաստանի ռազմածովային նավատորմի կնիք ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության զորքերի տարբերանշան Ազատ Իռլանդայի առաջին և ամենատարածված նամականիշներից մեկը, որը շրջանառության մեջ էր մինչև Իռլանդիայի անկախությունը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ Կեղծ Ապոլոդորուսի «Bibliotheke»-ի այս հատվածի` կիկլոպները նաև Զևսին տվեցին իր կայծակը, իսկ Հերմեսին անտեսանելի գլխարկ[2]։ Եվ ըստ Հեսիոդոսի[3], բայց վերջին աղբյուրը չի նշում եռաժանու մասին։
  2. Պավսանիասը գրել է, որ ծովի ալիքների ձայնն էր լսվում, երբ փչում էր հարավային քամին[4][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliotheca (Pseudo-Apollodorus), 1.2.1.
  2. Pseudo-Apollodorus, Bibliotheca (Pseudo-Apollodorus) 1.2. Frazer tr. (1921), 1:11;text version via Perseus Digital Library|Perseus Project.
  3. Theogony 503
  4. 4,0 4,1 March, Jennifer R. (2014). Dictionary of Classical Mythology. Oxbow Books. էջ 115. ISBN 978-1782976356.
  5. Pseudo-Apollodorus, Bibliotheca (Pseudo-Apollodorus) 3.14.
  6. Virgil, Georgics 1.12ff apud Frazer tr. (1921), 2:79 and note 2.
  7. 7,0 7,1 Frazer tr. (1921), 2:79 and note 2.
  8. Pausanias, Description of Greece 1.26.
  9. 9,0 9,1 Robin Hard (2004). The Routledge Handbook of Greek Mythology: Based on H.J. Rose's "Handbook of Greek Mythology". Psychology Press. էջ 235. ISBN 0415186366.
  10. Trudy Ring; Robert M. Salkin; Sharon La Boda, eds. (1995). International Dictionary of Historic Places: Southern Europe. Taylor & Francis. էջ 180. ISBN 1884964028.
  11. Roman, Luke; Roman, Monica (2010). Encyclopedia of Greek and Roman Mythology. Infobase Publishing. էջ 418. ISBN 978-1438126395.
  12. Brumble, H. David (2013). Classical Myths and Legends in the Middle Ages and Renaissance: A Dictionary of Allegorical Meanings. Routledge. էջ 243. ISBN 978-1136797385.
  13. Brumble, H. David (2013). Classical Myths and Legends in the Middle Ages and Renaissance: A Dictionary of Allegorical Meanings. Routledge. էջ 243. ISBN 978-1136797385.
  14. «Tillyard, E. M. W. (Eustace Mandeville Wetenhall), 1889-1962 | The Online Books Page». onlinebooks.library.upenn.edu. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. Quiggin, E. C. (2012). Essays and Studies Presented to William Ridgeway: On His Sixtieth Birthday - 6th August 1913. Cambridge University Press. էջեր 189, 191. ISBN 978-1107605565.
  16. Robert Graves (2014). «46». The Greek Myths. Anne Books. ISBN 978-6155530814.
  17. Quiggin, E. C. (2012). Essays and Studies Presented to William Ridgeway: On His Sixtieth Birthday - 6th August 1913. Cambridge University Press. էջեր 189, 191. ISBN 978-1107605565.
  18. Onwhyn, T (1856). «Thomas Onwhyn: a Life in Illustration (1811 – 1886)» (PDF). London: Rock Brothers & Payne. էջ 111.
  19. barronAdmin (2015 թ․ հունիսի 9). «1854: Clipping the Russian Bear's Claws - "Rock & Droll" - The Comic Map of Europe is born...». Barron Maps (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. barronAdmin (2017 թ․ մարտի 30). «"A patched-up treaty of Peace that humiliates nobody except England": Rock Brothers & Payne's 1856 Treaty map depicting Europe at the end of the Crimean War». Barron Maps (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. «Trident II D-5». Atomic Archive. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  22. «History». Maserati. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  23. «The Shards of Heaven by Michael Livingston». Publishers Weekly. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  24. «Review: The Shards of Heaven by Michael Livingston». Kirkus Reviews. 2015 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  25. «Series: Pirates of the Caribbean». www.isfdb.org. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]