Դանայուհիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանայուհիներ
Տեսակ group of Greek mythical characters
Հայր Դանայոս
Danaides Վիքիպահեստում
Danaides by John William Waterhouse, 1903.jpg

Դանայուհիները հին Հունաստանի առասպելաբանության մեջ եգիպտական թագավոր Բելի որդու՝ Դանայոսի[1] 50 դուստրերն են։ Դանայոսի եղբայր Եգիպտոսի 50 որդիներից հալածված դանայուհիները հոր հետ փախչում են Արգոս, որտեղ վրա են հասնում հետապնդողները և Դանայոսից պահանջում իրենց կնության տալ աղջիկներին։ Դանայոսը հարկադրված համաձայնվում է, բայց դուստրերին հրամայում է հարսանիքի գիշերն սպանել ամուսիններին։ 49 ամուսնական առաջին գիշերը իրենց հոր` Դանայոսի տված դաշույններով սպանեցին իրենց ամուսիններին։ Միայն Հիպերմնեստրան (որը դարձավ Արգոսյան թագավորների նախամայրը) գթաց իր ամուսնուն՝ Լինքեոսին։ Արթնացրել էր նրան ու գաղտնի դուրս բերել Լինքեոսի եղբայրների արյամբ ողողված պալատից։ Դանայոսը դստերը շղթայակապ արեց ու զնդան նետեց, իր կամքը խախտելու համար։ Բայց սիրո աստվածուհի ոսկեշող Ափրոդիտեն պաշտպան կանգնեց Հիպերմնեստրանյին ու փրկեց նրան անողորմ պատժից։ Դանայոսի գթառատ, սիրասուն դուստրը դարձավ Լինքեոսի կինը։

Դանայուհիները սպանում են իրենց ամուսիններին, մանրանկարչությունը Ռոբերտ Դեսնադի.

Զևսը չէր կամենում կորստյան մատնել նաև մյուս Դանայուհիներին։ Նրա կամքով Աթենասն ու Հերմեսը Դանայուհիներին մաքրագործեցին հեղած արյան պղծությունից։ Դանայոս արքան օլիմպացի աստվածների պատվին մեծ խաղեր կազմակերպեց։ Այդ մրցախաղերում հաղթողները իբրև շնորհ կնության էին առնում Դանայոսի դուստրերին։ Սպանությունները կատարվել են Հունաստանի հիմնադրումից 775 տարի առաջ[2]:

Ըստ որոշ վարկածների՝ Լինքեոսի ձեռքով սպանվել են Դանայոսը և իր դուստրերը։

Դանայուհիներն իրենց կատարած չարագործության համար չխուսափեցին պատժից։ Կրում են այդ պատիժը իրենց մահից հետո` Հադեսի խավարամած թագավորության մեջ։ Նրանք դատապարտված էին ջրով լցնել հատակ չունեցող մի վիթխարի կարաս[3]: Ահա, թվում է թե կարասն արդեն լիքն է, բայց ջուրը կրկին ու կրկին դուրս է հոսում և կարասը դարձյալ դատարկ է։ Կրկին ու կրկին գործի են անցնում Դանայուհիները, վերստին ջուր են կրում ու լցնում անհատակ կարասը։ Այստեղից էլ առաջացել է «Դանայան կարաս» կամ «Դանայան աշխատանք» արտահայտությունը, որ նշանակում է ապարդյուն, անվերջանալի աշխատանք[4]:

Ստորգետնյա թագավորությունում ջուրը լցնում են ճեղքված կարասի մեջ[3]: Ծեր կնոջ և անտակ կարասի պատկերը ունի Պոլիգնոտը[5], իսկ «մաղով ջուր տանել» արտահայտությունը կա Պլատոնի մոտ[6], սակայն այդ արտահայտությունը ոչ մի ընդհանուր կապ չունի Դանայուհիների հետ։ «Սովորական կախարդանքով առաջացած անձրևը, ճեղքված կարասի մեջ ջուր լցնելու հետևանքն էր»[4]:

Միքենեսյան դարաշրջանում կային անձրև առաջացնող քրմեր[7] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М.: 1991—92. В 2 т. Т. 1. С. 349
  2. Орозий. История против язычников I 11, 1
  3. 3,0 3,1 Псевдо-Платон. Аксиох 371е; Гораций. Оды III 11, 23—32; Тибулл. Элегии III 79—80; Овидий. Ибис 177—178, 355—356; Гигин. Мифы 168
  4. 4,0 4,1 Грейвс Р. Белая богиня. Екатеринбург, 2005. С. 162
  5. Павсаний. Описание Эллады X 31, 10—11
  6. Платон. Государство II 363d
  7. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л.: 1986. С. 64

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Կուն , Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան, 1979, էջ 119 — 122։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 274 CC-BY-SA-icon-80x15.png