Պեստում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Պեստում
Paestum BW 2013-05-17 13-58-28.jpg
Կոորդինատներ: 40°25′12″ հս․ լ. 15°0′20″ ավ. ե. / 40.42000° հս․. լ. 15.00556° ավ. ե. / 40.42000; 15.00556
ԵրկիրԻտալիա Իտալիա
Հիմնադրված էմ. թ. ա. 600 թ.
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքmuseopaestum.beniculturali.it
##Պեստում (Իտալիա)
Red pog.png

Պեստում (լատ.՝ Paestum), նախկինում Պոսեյդոնիա (հին հուն․՝ Ποσειδωνία, լատ.՝ Poseidonia /Posidonia), հունական գաղութ, որը հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում[1], Լուկանիա շրջանի արևմտյան մասում (այժմյան Սալերնոյից 35 կմ դեպի հարավ-արևելք)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոսեյդոնիան բարգավաճում է ապրել մ.թ.ա. 540-ական թվականներին և դրանից մի քանի տասնամյակներ հետո։ Մոտ 400 թվականին Պոսեյդոնիան գրավվել էր լուկանների կողմից, ինչը հանգեցրեց հունական և տեղական մշակութային ավանդույթների միախառնմանը։ Մ.թ.ա. 274 թվականին քաղաքը գաղութացվել է հռոմեացիների կողմից, որոնք անվանել են այն Paestum: 9-րդ դարի վերջին Պեստումը կործանվել է սարակինոսների, իսկ 11-րդ դարում՝ նորմանների կողմից։ Պեստումի կործանմանը նպաստում էր տեղանքի ճահճացումը: Այստեղ մնացած բնակիչները՝ վախենալով մալարիայից, տեղափոխվել են մոտակայքում գտնվող բարձունքի վրա՝ այնտեղ հիմնելով նոր՝ Կապաչո Պեստում քաղաքը։

Այժմյան Պեստումում լավ պահպանվել են մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին կառուցված երեք դորիական տաճարներ։ Դրանցից մեկը նվիրված է Աթենասին (այլ ոչ թե Ցերերային, ինչպես նախկինում էին կարծում)։ Պեստումի կենտրոնական մասի հարավում է գտնվում Հերայի սրբավայրը 2 դորիական պերիպտերներով (Հերա I-ի (այսպես կոչված «Բազիլիկը», մ.թ.ա. 6-րդ դարի կես) և Հերա II-ի (այլ ոչ թե Նեպտունի կամ Ապոլլոնի, ինչպես նախկինում էին համարում) (այսպես կոչված «Պոսեյդոնի տաճարը», մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ քառորդ) տաճարները)։

Քաղաքի պատերն ունեն վեց մետր լայնություն և հինգ կիլոմետր պարագիծ: Հռոմեական ամֆիթատրոնից շատ քիչ է մնացել։ Այս բոլոր ավերակները ներառվել են Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցուցակի մեջ։

«Ջրասուզակի» որմնանկարը (մոտ մ.թ.ա. 470 թվական): Պեստումի Հնագիտական թանգարան

1968 թվականին Պեստումում հայտնաբերվել է դամբարան (այսպես կոչվող իտալ.՝ Tomba del tuffatore, «Ջրասուզակի դամբարանը») շատ լավ պահպանված որմնանկարներով (մ.թ.ա. 470 թվական)։ Դա դասական ժամանակաշրջանի հունական որմնանկարչության միակ անսամբլն է, որն ամբողջությամբ պահպանվել է մինչ օրս։ Հինգ որմնանկար, բազմաթիվ այլ անտիկ գտածոների հետ մեկտեղ, այժմ գտնվում են Պեստումի Ազգային հնագիտական թանգարանում:

Ջրասուզակի որմնանկարը (իրականում այնտեղ պատկերված են ոչ թե ջրային պրոցեդուրաներ, այլ խորհրդանշական «ցատկ» դեպի հանգուցյալ աշխարհ), «հունական պատկերավոր գեղանկարչության միակ նմուշն է, որը լավ պահպանվել է արխաիկ և դասական ժամանակաշրջանից: Այդ ժամանակաշրջանի հազարավոր հունական դամբարանների թվում (մոտավոր մ.թ.ա. 700-400 թվականներ) միայն այդ դամբարանը զարդարված է մարդկանց պատկերներով, որմնանկարներով»[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Древнейшая греческая керамика, найденная в Пестуме, датируется ок. 600. См.: Greco E. Qualche riflessioni ancora sulle origini di Poseidonia // DialArch 1 (1979), pp.53-54.
  2. Holloway, 2006, p. 365.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Розанов, В. В. Пестум // Мир Искусства. — 1902. — № 2.
  • Paestum: scavi, studi, ricerche: bilancio di un decennio (1988-1998), a cura di F. Longo. Paestum: Pandemos, 2000.
  • Ross Holloway R. The Tomb of the Diver // American Journal of Archaeology, 110 (2006), pp. 365–388.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 236 CC-BY-SA-icon-80x15.png