Օստարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստարա
Ostara by Johannes Gehrts.jpg
Տեսակաստվածուհի
Սեռիգական
Երևի համընկնում էԱվրորա, Էոս, Zorya? և Ushas?
Commons-logo.svg Ēostre Վիքիպահեստում

Օստարա, կամ Էօստարա (հին անգլերեն՝ Ēastre, հին վերին գերմ․՝ *Ôstara), համաձայն դիցաբանների, հին գերմանական աստվածություն, ենթադրաբար կապված գարնան գալստի և բնության արթնանալու հետ։ Էօստարայի (Օստարայի) անունը կոնցեպցիայի շրջանակներում բերել է ապրիլ ամիսը, ըստ հին անգլիական և հին գերմանական ավանդույթների (հին անգլերեն՝ Easter-mōnaþ, հին վերին գերմ․՝ Ōstar-mānod)։ Մի շարք հետազոտողներ նրան համարում են արևածագի համաեվրոպական աստվածուհի։

Այդ Աստվածուհու մասին առաջին ենթադրությունները արել է նորթումբրիական հոգևորական Բեդա Պատվարժանը (673—735)։ Այդ կերպ նա իր տեսանկյունից փորձում էր ներկայացնել Զատկի (անգլ.՝ Easter) անգլերեն անվանումը (և համապատասխան ամիսը), այդ տոնի անունը բավականին տարբերվում է եվրոպական այլ լեզուներում։

Գերմանիայում Զատկի անունը (գերմ.՝ Ostern) փոխվել է անգլոսաքսոնական քրիստոնյա առաքելականների կողմից, ինչպիսին է սուրբ Բինաֆացին[1]։

Միայն 1835 թվականին դիցաբան Յակոբ Գրիմը ենթադրել է առաջարկել է այդ անվանումների ազգակցականությունը, բայց լուծել է այդ խնդիրը ոչ թե ի օգուտ համատեղության, այլ առաջարկել է հնդեվրոպական արմատներով հին գերմանական հեթանոսական աստվածուհու անուն՝ ազգային ռոմատիկ դիցաբանական շրջանակներումը[1]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբի Գրիմի ժամանակներից Էօստարան (Օստարա) ավանդաբար կապվում է գերմանամետ լեզուների հետ՝ *austrōn «Արևածագ», որը գալիս է ընդհանուր հնդեվրոպական արմատից *h₂wes- «շողալ, փայլել»։ Այդ հիմքից անունը (վերափոխվել է որպես *h₂ewsṓs, հեշտացված տարբերակում *Ausōs) այդ անունը, ըստ երևույթի կրել է հնդեվրոպամետ պանթեոնի գլխավոր աստվածուհիներից մեկը՝ արևածագի աստվածուհին։ Դրա կերպարում հանդես են գալիս՝ հունական Էոսը (Ἕως, Ἠώς), հռոմեական Ավրորան (Aurora), լատիներեն Աուստրա (Austra), լիտվական Աուշրինե (Aušrinė), վեդայական Ուշաս (उषस्; uṣas)։ Դրա հիմքի վրա էլկազմավորվել է համագերմանական բառը, որ նշանակում է «արևելք» (անգլ.՝ East, գերմ.՝ Ost, հոլանդերեն Oost, շվեդերեն՝ Öster, լատ.՝ auster նույն ծագմամբ նաև «հարավ» բառը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Richard Sermon. From Easter to Ostara: the Reinvention of a Pagan Goddess? // Time and Mind: The Journal of Archaeology, Consciousness and Culture. Volume 1, Issue 3, 2008.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grimm, Jacob (James Steven Stallybrass Trans.) (1882). Teutonic Mythology: Translated from the Fourth Edition with Notes and Appendix. Vol. I. London։ George Bell and Sons.
  • Shaw, Philip A. (2011). Pagan Goddesses in the Early Germanic Goddess: Eostre, Hreda and the Cult of Matrons. Bristol Classical Pressю

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]