Ավրորա (դիցաբանություն)
| Ավրորա | |
|---|---|
| Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և արևի աստված |
| Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
| Սեռ | իգական |
| Երևի համընկնում է | Էոս, Zorya?, Օստարա, Ushas?, Mater Matuta? և Hausos? |
| Հայր | Հիպերիոն |
| Մայր | Թեյա |
| Քույր/Եղբայր | Սոլ և Luna? |
| Զավակներ | Ակվիլոն, Favonius?, Auster? և Volturnus? |
| Ասպարեզ | լուսաբաց |

Ավրորա, բառը լատիներեն նշանակում է այգաբաց, հռոմեական առասպելաբանության մեջ այգաբացի կամ արշալույսի աստվածուհին է։ Հունական և վեդայական առասպելների մեջ նրան համապատասխանում են Էոսը և Ուշասը։
Հռոմեական դիցաբանության մեջ Ավրորան ամեն առավոտ կրկին նորացած սլանում է դեպի երկնակամար՝ ազդարարելով արևի գալուստը։ Ըստ Օվիդիոսի նա Պալլասի[1] կամ Հիպերիոնի[2] դուստրն է։ Նրա մայրը Թեան է։ Ավրորան արևի աստված Հելիոսի և լուսնի աստվածուհի Սելենեի քույրն է։ Նա ամուսնացել է տիտան Աստրեոսի հետ։ Ավանդության համաձայն այդ ամուսնությունից են ծագել աստղերը և բոլոր քամիները՝ Հյուսիսային Բորեասը, Արևելյան Էվրոսը, Հարավային Նոթոսը և Արևմտյան Զեփյուռոսը։
Այգաբացի աստվածուհի Ավրորան է ամեն օր աստվածներին և մարդկանց բերում ցերեկային լույսը։
Ավրորան թևավոր աստվածուհի է, սովորաբար պատկերվում է մարտակառքի վրա, որին լծված են թևավոր կամ անթև ձիեր։ Երբեմն նա պատկերվել է ջահը և առավոտյան ցողով լի սափորը ձեռքին՝ գլխի կամ մարմնի շուրջ արևի ճառագայթների պես լուսապսակով։
Ավրորայի պատվին է անվանակոչվել 1867 թվականին հայտնաբերված 94-րդ աստերոիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա (դիցաբանություն)» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 649)։ |
