Թիֆոնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիֆոնոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
ՎայրԵրկինք
ՏոհմDardanides?
ՀայրLaomedon?[1] և Կեֆալոս
Քույր/ԵղբայրՊրիամոս և Aethilla?
ԱմուսինԷոս
ԶավակներՖաետոն, Մեմնոն[1], Emathion?[1] և Ellops?
 Tithonus Վիքիպահեստում
Էոսը հետպանդում է անհողդողդ Թիֆոնոսին, ում ձեռքին կա քնար, ատտիկական կարաս, Մ.թ.ա. 470–460 (Լուվր).

Թիֆոնոս (հին հունարեն՝ Τιθωνός), հունական դիցաբանությունում Տրոյայի Լաոմեդոն արքայի և գետի աստվածություն Սկամանդերի դուստր Ստրիմոյի որդի։ Լուսաբացի աստվածաուհի Էոսը սիրահարվում է Թիֆոնոսին և տանում է նրան Եթովպիայի, որտեղ ծնվում են նրանց երկու որրդիներ Էմաթիոնը և Մեմնոնը[2]։ Մեմնոնը մասնակցում է Տրոյական պատերազմին՝ տրոյացիների ճամբարում։ Նրան սպանում է հերոս Աքիլլեսը։ Զևսը վերակենդանացնում է և հավերժական կյանք է պարգևում Մենմոնին։ Էմաթիոնը դառնում է Եթովպիայի արքա։ Նրան սպանում է հերոս Հերակլեսը[3]։

«Աֆրոդիտե» հոմերյան հիմնում, Էոսը խնդրում է Զևսին հավերժական կյանք շնորհել Թիֆոնոսին և Զևսը համաձայնվում է։ Էոսը մոռանում է հիշատակել հավերժական երիտասարդության մասին և Թիֆոնոսը դառնում է տկար և անմահ ծերուկ։ Հիմների հետագա տարբերակներում Թիֆոնոսը այդքան է ծերանում և չորանում, որ դառնում է կնճիթավոր ճպուռ։

Տիֆոնոսը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆոնոսը Ալֆրեդ Թեննիսոնի համանուն պոեմի գլխավոր հերոսն է։ Պոեմը նախաբանում կրկնում է դիցաբանական սյուժեն։ Թիֆոնոսը Ավրորայի ( հռոմեական դիցաբանությունում արշալույսի աստվածուհի) խնդրանքով ատավածներից ստանում է անմահության պարգևը։ Արդեն ծեր և տկար Տիֆոնոսը խնդրում է իր սիրուհուց ազատել իրեն այդ հավերժական անեծքից և մահ պարգևել իրեն։ Արտասվախառն Ավրորան պատախսանում է, որ նույնիսկ աստվածները չեն կարող չեղարկել իրենց իսկ տված պարգևը։ Դառնացած Տիֆոնոսը հանգրվանում է Ավորոայի գրկում` տենչալով ստանալ այն, ինչը երբեք չի կարող պատահել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]