Jump to content

Կերբերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերբերոս
ՏեսակԴժոխային շուն և Հին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
Երևի համընկնում էGarmr?
ՀայրՏիփոն[1][2]
ՄայրԷքիդնա[1][3]
Քույր/ԵղբայրOrthrus?, Լերնեյան հիդրա, Նեմեյան առյուծ և Քիմերա
 Cerberus (mythology) Վիքիպահեստում

Կերբերոս, Ցերբեր (հին հունարեն՝ Κέρβερος ), երեքգլխանի կատաղած շուն, որը պահպանում էր Աիդի ելքը. Տիփոնի և Եքիդնայի որդին։ Կերբերոսը բոլորին թույլ էր տալիս մտնել Աիդ, բայց ոչ ոքի թույլ չէր տալիս դուրս գալ այնտեղից։ Միայն Օրփեոսին հաջողվել է երգելով քնեցնել Կերբերոսին և դուրս գալ Աիդից։ Կերբերոսին սիրաշահելու համար հույները գերեզմանի մեջ դնում էին մեղրաբլիթ, որը մահացածը պետք է տար Կերբերոսին։ Հերակլեսը կապել է Կերբերոսին և նրան բերել Եվրիսթևսի մոտ հերոսի տանսերկուերորդ սխրանքը։ Հետագայում Կերբերոսը վերադարձվում է Աիդի թագավորություն։ Փոխաբերաբար Կերբերոս նշանակում է՝ չար, կատաղած պահակ[4]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կերբերուս» բառի ստուգաբանությունը հստակեցված չէ։ Բառերի ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Նրանցից մեկի համաձայն, դա կապ ունի սանսկր. ՝ सर्वरा sarvarā- ի ՝ Յամա աստծո շներից մեկի էպիտետի հետ, որը, ըստ պրոտո-հնդեվրոպական * spoterberos- ի, նշանակում է «կետավոր»[5]։ Մեկ այլ ստուգաբանություն է ներկայացնում Բրյուս Լինքոլնը։ Նա Կերբերուսի անունը նմանեցնում է Garm (հին նորվ. ՝ Garmr) պահապան շան անվան հետ, որը հայտնի է սկանդինավյան դիցաբանությունից:Երկու անուններն է սկիզբ են առել պրոտո-հնդեվրոպական * ger- «մռնչյուն» արմատից (հնարավոր է ՝ * մ / * բ և - * ռ ածանցներով)[6]. Հին գրողները բառի ծագումը գտել են «կրեոբորոս» -ում (միս ուտող)[7], «Ker berethrou» (չար փոս)[8],Κῆρες (մեռածների հոգիներ) и βιβρώσκω (կուլ տալ), որը հոմանիշ է «վտանգ» բառին[9] և այլ զուգորդումներ, որոնք ժամանակակից լեզվաբանները չեն հաստատում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Любкер Ф. Inferi (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 661—663.
  2. ↑ Любкер Ф. Typhoeus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1429.
  3. ↑ Любкер Ф. Echidna (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 448.
  4. ↑ Դիցաբանական բառարան,Լույս հրատարակչություն, Երևան1985,էջ 120
  5. ↑ Mallory, 2006, էջ 439
  6. ↑ Lincoln, 1991, էջ 96—97
  7. ↑ Ogden, 2013, էջ 190
  8. ↑ Room, 2003, էջ 88
  9. ↑ Николай Петрович Обнорский (1890–1907). «Цербер, в мифологии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերբերոս» հոդվածին։