Jump to content

Նեմեյան առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմեյան առյուծ
Հերակլեսը նեմեյան առյուծի դեմ մենամարտելիս
Տեսակդիցաբանական կենդանի
Ենթատեսակառյուծ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Կյանքի ժամանակաշրջանՄիկենյան քաղաքակրթություն
ՔաղաքացիությունՀին Հունաստան
Սպանված էՀերակլես
ՀայրՏիփոն
ՄայրԷքիդնա
Քույր/ԵղբայրԼերնեյան հիդրա և Կերբերոս
 Nemean Lion Վիքիպահեստում

Նեմեյան առյուծ (հին հունարեն՝ Νεμέος λέων ), հրեշավոր առյուծ հին հունական դիցաբանության մեջ, որը հանդիսանում է հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնի և Եքիդնայի որդին։ Ըստ առասպելի՝ նեմեյան առյուծը երկիր է ուղարկվել Զևսի ապօրինի որդու դեմ չարացած Հերա աստվածուհու կողմից։ Վերջինս իշխել է Ապեսանտա, Նեմեա և Թրետա երկրամասերում։ Հին պատմիչներ Հերոդոտոսն ու Անաքսագորասը գրում են այն մասին, որ նեմեյան առյուծը իջել է լուսնից[1]։

Առասպելական առյուծը բնակվել է Նեմեա քաղաքի շրջակայքում գտնվող լեռներում։ Կատաղի առյուծը մոլեգնության ժամանակ ամայացնում էր Նեմեա քաղաքի ողջ շրջակայքը և ոչ ոք չէր հանդգնում այդ կողմերում բնակություն հաստատել։ Մոտավոր կարելի է եզրակացնել, որ նեմեյան առյուծը հաստատված է եղել Պելոպոնես թերակղզում՝ Միկենեի և Նեմեայի միջև ընկած տարածությունում։

Հերակլեսի առաջին սխրագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ Հերակլեսն իրագործել է իր նշանավոր տասներկու սխրագործությունները։ Հերակլեսին ուղղված հույն թագավորի առաջին հանձնարարությունը լինում է Նեմեյան առյուծի որսը։ Հրեշն ապրում էր առեղծվածային քարանձավում, որն ուներ ընդամենը երկու ելք։ Հրեշին բռնելու համար Հերակլեսը նախ քարերով փակում է առաջին ելքը, իսկ երբ մթնշաղի մեջ երևում է առյուծը, նա բռնկվում է գոտեմարտի։ Սկզբում Զևսի որդին փորձում է խոցել առյուծին, սակայն ձախողվում է և ստիպված է լինում պայքարել դեմ առ դեմ։ Շուտով նա հարձակվում է հրեշի վրա և խեղդում նրան, իսկ կենդանու մաշկն իր հետ բերում է Միկենք՝ որպես առաջադրանքի կատարման և սեփական հզորության ապացույց։

Ըստ Թեոկրիտոսի՝ սկզբում Հերակլեսն առյուծի ուղղությամբ երկու նետ է բաց թողնում, սակայն վրիպում է, որից հետո առասպելական հերոսը մահակով հզոր հարված է հասցնում առյուծի գլխին, որից հետո էլ սպանում է վերջինիս։ Հերակլեսի այս սխրագործործության պատվին շանթարձակ Զևսը երկնքում ստեղծում է առյուծի համաստեղությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմեյան առյուծ» հոդվածին։