Նեմեա (հնագույն քաղաք)
Հնագույն քաղաք | ||
---|---|---|
Նեմեա | ||
հին հունարեն՝ Νεμέα | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 286 մետր | |
Խոսվող լեզուներ | Հին հունարեն | |
Ազգային կազմ | Հույներ | |
Կրոնական կազմ | Հին հունական դիցաբանություն | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 27460 | |
Փոստային դասիչ | 20500 | |
| ||
Նեմեա (հին հունարեն՝ Νεμέα), հնագույն քաղաք Հին Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, Կորնթոս քաղաքից արևմուտք՝ Կորնթոսի և Արգոլիդայի սահմանի վրա։
Համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը։ Նեմեան նշանավոր է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեմեան հայտնի է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը։ Հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեեսի որդին՝ Հերակլեսը, Նեմեայում մենամարտել է հին հունական աստվածաբանության մեջ չարության խորհրդանիշ հանդիսացող նեմեյան առյուծի հետ, քանի որ վերջինս ահաբեկում էր տեղի բնակչությանը։
Մենամարտում նա հաղթում է առյուծին և աստվածացվում տեղացիների կողմից։ Հին ժամանակներում Նեմեայում անցկացվել են մարզական խաղեր` ի պատիվ հին հույների գերագույն աստված Զևսի։
Կա մի առասպել, որի համաձայն Հին Հունաստանի արքայի երիտասարդ որդին սպանում է մի օձի, որի տեղում էլ սկսվում են անցկացվել խաղերը։ Հայտնի է, որ որպես կանոն խաղերը սկսել են անցկացվել մ.թ.ա. 573 թվականից։ Մ.թ.ա. 330-320 թվականներին Նեմեայում կառուցվում է մարզադաշտ, որի ավերակները հայտնաբերվել են։
Կարճ ժամանակահատվածում Նեմեական խաղերը ձեռք են բերել համահունական բնույթ։ Քաղաքն ունի փոքրիկ հնագիտական թանգարան, որտեղ պահվում են պղնձե և արծաթե մետաղադրամներ, մարզական իրեր և այլ արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ։
Նեմեա քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ քաղաքի՝ Ֆիլիպուսի ավերակները։ Հայտնի է, որ մ.թ.ա. 7-րդ դարում այն կառավարվել է Լեոն տիրանոսի կողմից։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- М. Мавроматаки. «Греция, между мифом и историей»
- Г.Берве «Тираны Греции»
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեմեա (հնագույն քաղաք) կատեգորիայում։ |